Flowers առաքում

| Ո՞րն է ձեր հասցեն
Օգտագործել ներկայիս տեղանքը

Ցանկանում եք յուրահատուկ մեկին նվեր ուղարկել, բայց չգիտեք ինչպե՞ս անակնկալ մատուցել: Ծաղիկներ ուղարկե՛ք նրան: Ինչպե՞ս: Հեշտ՝ Glovo-ի միջոցով: Մեր առցանց հարթակում կարող եք գտնել ծաղիկների առաքման լավագույն ծառայությունները և ընտրել ամենաընտիր ծաղիկները:

Glovo-ն ձեզ հնարավորություն է տալիս  Հայաստանում ուղարկել ծաղիկները որպես նվեր, երբ որ ցանկանաք: Մենք ծաղիկները կտանենք, ուր որ ցանկանաք, այն էլ՝ ժպիտով: Ֆանտաստիկ անակնկալ կլինի, չէ՞:

Ուղարկեք ծաղիկներ Glovo-ի հետ՝ նշելու ձեզ հարազատ անձի ծննդյան օրը: Գեղեցիկ ծաղիկների փնջով նրանց ցույց տվեք, թե որքան թանկ են նրանք ձեզ համար: Կամ սեզոնային ծաղիկներով շնորհավորեք նրանց՝ երեխա ծնվելու կապակցությամբ: Էլ ի՞նչը կարող է կյանքի տոները նշելու ավելի լավ եղանակ լինել: Բոլոր ժամանակներն են լավ թարմ ծաղիկների գեղեցիկ փունջ առաքելու համար:

Glovo-ի հետ կարող եք նաև չոր ծաղիկներ պատվիրել, որոնք շատ ավելի երկար կպահպանվեն, և սեզոնային բույսեր, որոնք մի փոքր կյանք կհաղորդեն ձեր տանը: Բացեք Glovo հավելվածը կամ կայքը և գտեք լավագույն ծաղկավաճառներին, որոնք առաջարկում են անհպում առաքումներ ձեր քաղաքում:

Flowers առաքում

Flowers լավագույն խանութները

Ծաղկի առաքման լավագույն ծառայությունըՀայաստանում

Կարևոր չէ, թե որտեղ եք բնակվում, կարող եք ծաղիկներ ուղարկել Glovo-ի հետ: Եթե ձեր քաղաքում ունենանք ծաղկավաճառներ, կարող եք ուղարկել վարդեր ձեր սիրելիին, երիցուկներ՝ ձեր ընկերներին, կակաչներ՝ ձեր մայրիկին կամ ինչ ծաղիկ որ ցանկանաք: Պարտադիր չէ սպասել հատուկ առիթի ծաղիկներ ուղարկելու համար, կարող եք նվիրել հենց այնպես:

Բացեք Glovo հավելվածը, մտեք ձեր պրոֆիլ, նշեք առաքման հասցեն և ընտրեք տարբեր ծաղկավաճառներից: Որոշ խանութներում կարող եք թարմ ծաղկեփնջեր պատվիրել: Մյուսները ձեզ կառաջարկեն սենյակային բույսեր կամ գեղեցիկ չորացրած ծաղիկներ ուղարկել: Սառեցրած-չորացրած ծաղիկների փունջը հիանալի է, քանի որ տարիներով կպահպանվի:

Հայաստանում լավագույն ծաղիկները կարող եք ուղարկել Glovo-ի միջոցով: Իսկ եթե փնտրում եք ծաղկավաճառների, որոնք առաքում են ձեր քաղաքում, մենք կօգնենք: Պարզապես ընտրեք որևէ գեղեցիկ ծաղկեփունջ, և ձեր քաղաքի լավագույն ծաղկավաճառները կհավաքեն այն, ու դուք անակնկալ կմատուցեք ում որ ցանկանաք: Զգացե՛ք Glovo-ի հարմարավետությունը:

Ծաղկի առաքման լավագույն ծառայությունըՀայաստանում

Բացահայտեք դեպի տուն առաքմամբ այլ ապրանքներ Հայաստան

ՀՏՀ Flowers առաքման մասին

Ի՞նչ կարող եք պատվիրել Glovo-ում

Ինչ որ ցանկանաք: Զարմացա՞ք: Glovo-ի հետ կարող եք պատվիրել ձեր ցանկացած ամեն բան, եթե այն տեղավորվի մեր հայտնի ու տարողունակ դեղին ուսապարկերում:  Գրքերը, տակդիրները, օծանելիքը, խաղալիքները, լինզաները կամ ծաղիկներն ընդամենը մի մասն են այն ամենի, ինչ կարող եք պատվիրել մեզ մոտ:

Glovo-ի կայքում տարբեր բաժիններ կան, որոնցում բազմաթիվ խանութներ, սուպերմարկետներ ու ռեստորաններ կգտնեք: Կամ կարող եք օգտվել «Այլ» բաժնից՝ միանգամայն ամեն ինչ պատվիրելու համար: Իսկ եթե ձեզ անհրաժեշտ է Ա կետից Բ կետը որևէ բան փոխանցել (նույն քաղաքում), ուրեմն Էքսպրես առաքումը ձեզ համար է: Մենք հեշտացնում ենք ձեր կյանքը:

Ինչպե՞ս ուղարկել ծաղիկներ Glovo-ի միջոցով

Եթե ծանոթ եք Glovo հարթակին, ուրեմն արդեն գիտեք, որ ծաղիկներ ուղարկելը հեշտ է ու ինտուիտիվ: Նախ անհրաժեշտ է մտնել Glovo-ի ձեր պրոֆիլ և մեզ տեղեկացնել առաքման հասցեն: Չմոռանաք, որ այս դեպքում մեզ անհրաժեշտ է տալ նաև այն անձի հասցեն, ում ուղարկում եք ծաղիկները:

Ապա բացեք «Դեղատուն և խանութներ» բաժինը: Այնտեղ կտեսնեք ձեր առաքման տարածքում գործող ծաղկավաճառներին: Glovo-ում ծաղիկներ կարող եք գտնել նաև որոնման գոտու միջոցով:

Ընտրեք այն խանութը, որն ամենաշատն եք հավանում և բոլոր ծաղկեփնջերից ու բույսերից որոշեք, թե որն եք նախընտրում: Ավարտելու համար վճարեք մեր ապահով վճարման համակարգի միջոցով և մեզ տեղեկացրեք, թե ուր եք ցանկանում, որ ծաղիկներն առաքվեն: Մենք կանցնենք գործի և կանենք ամեն ինչ, որ ձեր նվերն ապահով ու թարմ տեսքով տեղ հասցնի:

Ի՞նչ տեսակի ծաղկեփնջեր կարելի է ուղարկել Glovo-ի միջոցով

Մենք կուզենայինք ասել, որ ցանկացած ծաղկեփունջ կարող եք ուղարկել, բայց դրանք պետք է տեղավորվեն մեր ուսապարկում: Սակայն Glovo ուսապարկը բավական մեծ է, այնպես որ կարող եք մեր կայքում կամ հավելվածում առաջարկվող ծաղիկների ու բույսերի լայն տեսականուց ուղարկել:

Մինչև ո՞ր ժամը կարող են ծաղիկներն առաքվել Glovo-ում

Դա ավելի շուտ կախված է ծաղկավաճառներից, քան մեր առաքիչների թիմից: Glovo-ի առաքման ժամերը նույնն են, ինչ ձեր ընտրած խանութի աշխատանքային ժամերը: Հետևաբար, այս ծառայությունն առաջարկվում է օրվա մեծ մասի ընթացքում: Մենք խորհուրդ ենք տալիս պլանավորել առաքումը հավելվածում, որպեսզի համոզված լինեք, որ ծաղիկները կառաքվեն ճիշտ այն ժամին, երբ ցանկանում եք:

Իմ մոտակայքում ո՞ր ծաղկավաճառներն ունեն առաքման ծառայություն

Դա կարող եք ստուգել Glovo-ի կայքի ձեր պրոֆիլում: Երբ մեզ հասցե տաք, մենք տարբեր ծաղկավաճառների ցույց կտանք ձեզ ձեր առաքման տարածքում: Եթե բախտներդ բերի, ընտրության բազմաթիվ տարբերակներ կունենաք: Ամեն օր մենք մեր հարթակում առաքում առաջարկող նոր ծաղկավաճառների ենք ավելացնում: Glovo-ն մեծանում է ձեզ հետ միասին: