Առողջարար սննդի առաքում

| Ո՞րն է ձեր հասցեն
Օգտագործել ներկայիս տեղանքը

Առողջությունը և կազմվածքը պահպանելը երբեք հեշտ չի եղել: Գիտեի՞ք, որ Glovo-ի միջոցով կարող եք ընդամենը մի քանի սեղմումով առողջ սննդի առաքում պատվիրել Հայաստանում: Պատվերը րոպեների ընթացքում կառաքվի ձեր գտնվելու վայրը:

Իրականում, մեր հավելվածում բազմաթիվ ռեստորաններ կարող եք գտնել, որոնք առողջ և ցածր կալորիականությամբ ուտեստներ են առաջարկում: Այնպես որ, այլ արդարացումներ չունեք սննդակարգին հետևել չսկսելու համար:

Կարող եք տարբեր ուտեստներ պատվիրել, օրինակ՝ համեղ աղցաններ, խորոված ձուկ կամ մսային ուտեստներ, կան նաև տարբերակներ բուսակերների կամ վեգանների համար: Ընտրությունը գրեթե անվերջ է: Բոլոր ճաշատեսակները պատրաստվում են թարմ և սեզոնային բաղադրիչներով:

Եկեք չմոռանանք նաև քաղցրեղենի մասին: Իրականում, Glovo հավելվածում կարող եք նույնիսկ համեղ և ախորժաբեր աղանդեր գտնել: Կարող եք թարմ մրգային աղցան պատվիրել, բայց դա ամենը չէ: Կան նաև տարեկանի ալյուրից պատրաստված բրաունիներ, թխվածքաբլիթներ՝ միանգամայն առանց կարագի կամ շաքարի: Դուք հաստատ կգտնեք ձեզ հարմար տարբերակը, որը լավագույն ձևով կհամապատասխանի ձեր առողջ սննդի ճաշացանկին:

Պատվիրեք Glovo-ի միջոցով, երբ որ ցանկանաք և վայելեք ձեր քաղաքի լավագույն առողջ սնունդը: Բազմաթիվ համեղ տարբերակներ կգտնեք. բոլորը պետք է փորձեք: Ով ասել է, որ առողջ սնունդը ձանձրալի ու անհամ է, սխալվել է կամ գուցե երբեք ոչինչ չի պատվիրել մեր հավելվածով կամ կայքով:

Իրականում, առողջ սնվել չի նշանակում պատվիրել խորոված բանջարեղեն, կան շոգեխաշած բազմաթիվ համեղ ուտեստներ՝ պատրաստված քաղաքի լավագույն խոհարարների կողմից:

Առողջարար սննդի առաքում

Լավագույն Առողջարար ռեստորանները

Առողջ սննդի առաքման լավագույն ռեստորանները

Եթե ցանկանում եք պահպանել կազմվածքը, բայց տանը պատրաստելու ժամանակ կամ ցանկություն չունեք, խնդիր չկա: Glovo-ն կհոգա առողջ սննդի ռեստորաններից ամենահամեղ ուտեստներն անմիջապես ձեր տուն բերելու մասին: Այժմ առողջ սննդակարգ չսկսելու ոչ մի արդարացում այլևս չկա: Ներբեռնեք մեր հավելվածը կամ մուտք գործեք մեր կայք և ընտրեք ամենահամեղ նորույթներից, ինչպիսիք են փոքեյը կամ քինոայով աղցանները: Կամ ընտրեք ավանդական միջերկրածովյան ուտեստներ, ինչպիսիք են բանջարեղենային խյուսերը, ապուրները և շատ ավելին:

Եվ ամենը՝ թարմ քամած բնական մրգային հյութերի, սառը սուրճի, էկոլոգիապես մաքուր տնկարկներից ստացված սուրճի ու նույնիսկ էկզոտիկ կոմբուչայի թարմացնող ուղեկցությամբ: Ընտրությունը մեծ է:

Ճաշացանկն ավարտեք քաղցր ու համեղ աղանդերով, ինչպիսիք են սպիտակուցներով հարուստ մյուսլին, բնական յոգուրտը կամ գազարով վեգան թխվածքը:

Glovo-ի միջոցով շատ հեշտ է Հայաստանում առողջ սնունդ պատվիրելը. կարող եք պատվիրել տանը հարմարավետ նստած՝ ընդամենը մի քանի կտտոցով: Հետո մնում է միայն սպասել, մինչև մեր հեծանվորդներից մեկը մի ակնթարթում բերի ձեր պատվերը՝ անկախ ձեր գտնվելու վայրից:

Այժմ վայելեք առողջ սննդի համը: Մի՛ զրկեք ձեզ համի հաճույքից, պատվիրե՛ք Glovo-ով հենց հիմա:

Առողջ սննդի առաքման լավագույն ռեստորանները

Բացահայտեք դեպի տուն առաքմամբ այլ ապրանքներ Հայաստան

ՀՏՀ Առողջարար սննդի առաքման մասին

Ինչպե՞ս է աշխատում Glovo-ի առողջ սննդի առաքման ծառայությունը

Նախ պետք է իմանաք, որ Glovo-ն հոգում է ձեր առողջության և անվտանգության մասին: Այսինքն, առողջ սննդի առաքումն իրականացվելու է անվտանգության ամենաբարձր չափանիշների ապահովմամբ:  Glovo հավելվածը բացելիս պետք է մուտքագրեք ձեր տվյալները, որպեսզի ճանաչենք ձեզ և կարողանանք ձեզ համապատասխան ծառայությունն առաջարկել: Փնտրեք առողջ սնունդ ձեր առաքման տարածքում և պատվիրեք ձեր սիրածները: Չմոռանաք լրացուցիչ հավելումներ, խավարտներ, աղանդեր և ըմպելիքներ ավելացնել: Երբ ավարտեք, պարզապես վճարեք և հայտնեք մեզ առաքման վայրը: Մեր առաքման թիմը կանի ամեն ինչ, որ ձեր պատվերը մի ակնթարթում տեղ հասցնի տաք վիճակում:

Ինչպե՞ս կարող եմ Glovo հավելվածով գտնել ինձ մոտակա առողջ սննդի լավագույն օբյեկտները

Ամեն ինչ հեշտ է: Բարեբախտաբար, Glovo հավելվածն իրոք ինտուիտիվ է և հեշտ է օգտագործման համար: Ունեք երկու տարբերակ: Կարող եք ձեր ընթացիկ գտնվելու վայրի օգնությամբ գտնել առողջ սննդի լավագույն օբյեկտը ձեր մոտակայքում կամ կարող եք մուտքագրել այլ հասցե, ուր ցանկանում եք, որ առողջ սնունդն առաքվի: Երկու տարբերակի համար էլ ռեստորանների հսկայական տեսականի կա:

Մինչև ո՞ր ժամը կարող է առողջ սնունդ առաքվել Glovo-ում

Կախված է յուրաքանչյուր ռեստորանի աշխատանքային ժամերից: Ավելին, առաքման ժամանակը տարբեր է՝ կախված մի շարք գործոններից, ինչպիսիք են երթևեկության խցանումները, եղանակային պայմանները և այլն: Յուրաքանչյուր ռեստորան կտրամադրի ձեզ ձեր առողջ սնունդը տեղ հասնելու մոտավոր հաշվարկած ժամանակը: Հավելվածում ստուգեք, թե որտեղ է առաքիչը: Ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կգտնեք հավելվածում:

Կարո՞ղ եմ օգտագործել իմ պրոմո կոդերը՝ տեղում վերցնելու առողջ սնունդ պատվիրելու և համար

Անշո՛ւշտ: Մեր նպատակն է հեշտացնել ձեր գործն ու պարգևատրել ձեզ ձեր հավատարմության համար։ Եթե ունեք Glovo պրոմո կոդեր, պարզապես մուտքագրեք դրանք ձեր պրոֆիլում և օգտագործեք առողջ սնունդ կամ ձեզ դուր եկած ցանկացած այլ բան պատվիրելու համար: Որոշ ռեստորաններ նույնպես հատուկ առաջարկներ են ունենում: Բաց մի՛ թողեք: Այս հոդվածում կարող եք իմանալ, թե ինչպես օգտագործել պրոմո կոդերը Glovo-ում:

Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ առաքիչներին՝ առողջ սնունդն առաքելու համար

Ձեր պատվերը կստանաք հնարավոր ամենակարճ ժամկետում: Մենք հանձն ենք առել, որ ձեր սնունդը ձեզ հասցնենք տաք և կատարյալ վիճակում: Երբ ռեստորանը մեզ հայտնում է, որ կարող ենք վերցնել պատվերը, մենք ճանապարհ ենք ընկնում: Մի անհանգստացեք, մենք արագ ենք առաքում: Մեր հիմնական նպատակն է երաշխավորել արագ առաքում, այդ պատճառով մենք առաքման տարբեր գոտիներ ունենք:

Ի՞նչ տեսակի առողջ սնունդ կարող եք պատվիրել Glovo-ում

Մեր հավելվածում առաջարկվող առողջ սննդի բոլոր տարբերակների մասին պատմելու համար ժամեր են հարկավոր: Ամեն ինչ կախված է նրանից, թե այսօր ինչ եք նախընտրում: Բոլոր խոհանոցներն ունեն իրենց առողջ սննդի ուտեստները, իսկ մենք կբերենք դրանք, որտեղ էլ որ լինեք: Կարող եք պատվիրել ձեր ամենասիրած խոհանոցի ուտեստը, որը որ ցանկանաք: Պարզ հավով աղցանից մինչև ավելի բարդ ու թարմ փոքեյներ: Ձեր ցանկությունն օրենք է մեզ համար: