Օգնություն և աջակցություն
Ովքե՞ր են առաքիչները:
Առաքիչներն անկախ մասնագետներ են, ովքեր համագործակցում են մեզ հետ հարթակի միջոցով: Վերջիններս իրենց փոխադրամիջոցի և սմարթֆոնի օգնությամբ օգնում են ձեզ հնարավորինս արագ և արդյունավետ կատարել առաջադրանքները։
Ցանկանու՞մ եք դառնալ առաքիչ: Հիանալի է։ Պարզապես լրացրեք ձևաթուղթը հետևյալ հղումով՝ glovoapp.com/hy/glovers:
Ինչպե՞ս տեղադրել պատվեր:
Ձեր առաջին պատվեր կատարելն իսկապես հեշտ կլինի: Պարզապես հետևեք ներքևում նշված քայլերին․
(1) Մուտք գործեք ձեր պրոֆիլում «Կառավարել վճարման եղանակները» բաժին և ավելացրեք դեբետային/կրեդիտային քարտ:
(2) Այնուհետև մուտք գործեք հիմնական էջ և մուտքագրեք ձեր առաքման հասցեն: Բացվող ցուցակից ընտրեք ճիշտ քաղաքը:<br/> Եթե ունեք պրոմո կոդ, մի մոռացեք հաստատել այն ձեր պրոֆիլում նախքան պատվեր կատարելը։
Այժմ ունեք 2 տարբերակ․
(1) Գնել որևէ բան ռեստորանից կամ խանութից։ Ցանկացած բաժնում կարող եք ընտրել մեր գործընկերներից մեկին:
(2) Ուղարկել ինչ-որ բան՝ պարզապես նշելով ապրանքը վերցնելու և առաքման հասցեները, և մեր առաքիչները կառաքեն այն։
Հետևեք յուրաքանչյուր տարբերակի համար պահանջվող քայլերին, և նշված քայլերն ավարտելուց հետո առաքիչը կընդունի ձեր պատվերը և կառաքի հաշված րոպեների ընթացքում։
Եթե ձեզ անհրաժեշտ է ավելացնել մեկից ավելի առաքման հասցե, տեղադրեք ձեր պատվերը կայքում հետևյալ հղումով՝ :glovoapp.com:
Որքա՞ն է առաքման արժեքը:
Մեր ծառայությունների արժեքը կախված է հեռավորությունից. որքան մոտ է առաքման վայրը, այնքան ցածր է առաքման վճարը:
«Առաքիչ» կատեգորիայից օգտվելու դեպքում հավելվածը հաշվարկում է հեռավորությունը վերցնելու կետի և առաքման հասցեի միջև և ցույց է տալիս միայն առաքման ընդհանուր արժեքը:
Եթե դուք պատվեր եք կատարում հավելվածում հասանելի օբյեկտներից մեկում, ձեր պատվերի արժեքը կտեսնեք մինչ պատվերի հաստատվելը: Մենք ունենք նախապես հաստատված առաքման վճար՝ կախված տվյալ օբյեկտի հետ մեր պայմանագրից, որը կարող եք տեսնել՝ սեղմելով օբյեկտի պատկերակին: Այսպիսով, դուք կիմանաք ծառայության ընդհանուր արժեքը, մինչ պատվերի հաստատվելը:
Որոշ դեպքերում ապրանքների իրական արժեքը կարող է տարբերվել հավելվածում նշվածից։ Եթե գնի տարբերությունը 30 %-ից պակաս լինի, Glovo-ի առաքիչը ավտոմատ կերպով կկատարի ձեր գնումը: Փաստացի գնի մասին տեղեկությունները կարող եք տեսնել առաքիչի կողմից վերբեռնված գնման անդորրագրի վրա:
Այնուամենայնիվ, եթե գնի տարբերությունը 30 %-ից ավելի է կազմում, առաքիչը կկապվի ձեզ հետ՝ ճշտելու, թե արդյոք ցանկանում եք շարունակել գնումը: (Գիշերային ժամերին առաքման դեպքում յուրաքանչյուր պատվիրած ապրանքի արժեքին կավելացվի ծառայության հավելավճար: Այդ գումարը կախված կլինի քաղաքից և օբյեկտից: Հավելավճարի չափի վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունը նշված կլինի հավելվածի վճարման էջում:)
Glovo ծառայությունը գործո՞ւմ է մոտակայքում:
Glovo-ն ներկայումս գործում է ավելի քան 20 երկրներում և 140 քաղաքներում: Տե՛ս Glovo-ի գործունեության բոլոր կետերը քարտեզի վրա հետևյալ հղումով՝ glovoapp.com/hy/map/:
Glovo-ի աշխատանքային ժամերը:
Շատ քաղաքներում Glovo-ի ծառայությունները շուրջօրյա են: Այնուամենայնիվ, բոլոր օբյեկտներն աշխատում են ըստ իրենց ժամանակացույցի․ նույնիսկ կարող են փակ լինել, անգամ եթե Glovo հարթակի ծառայությունները հասանելի են։ Որպես հուշում՝ բաց խանութները գունավոր պատկերով են նշված, իսկ փակ խանութները՝ մոխրագույն։
Ինչպե՞ս կարող եմ պլանավորել պատվերը և փոփոխություններ կատարել պլանավորած պատվերում:
Պատվերի պլանավորումը երբեք այսքան հեշտ չի եղել: Կարող եք պլանավորել ձեր պատվերը և ընտրել առաքման հարմար ժամանակն այնպես, որ ստանաք այն ձեզ հարմար պահին։
Եթե ցանկանում եք փոփոխություններ կատարել պլանավորած պատվերում կամ պարզապես չեղարկել այն, պետք է մուտ գործեք պլանավորած պատվեր և սեղմեք «Չեղարկել պատվերը» կոճակը: Պատվերի չեղարկման համար ձեզնից գումար չի գանձվի: Պատվերը չեղարկելուց հետո տեղադրեք նոր պատվեր՝ ընտրելով ձեր նախընտրելի ապրանքները և նշելով առաքման տվյալները:
Ի՞նչ կարող եմ պատվիրել:
Մեր հավելվածի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել ապրանքներ, ինչպես նաև առաքում կատարել կամ էքսպրես հաղորդագրություններ ուղարկել ձեր քաղաքում: Մենք կարող ենք ձեր փոխարեն գնալ դեղատուն, նույնիսկ կոշիկ գնել, սնունդ պատվիրել կամ փաթեթ ուղարկել: Նույնիսկ կարող ենք մոտեցնել ձեր բանալիները, եթե մոռացել եք․․․
Մի խոսքով, այն ամենը, ինչ ցանկանում եք, կստանաք հաշված րոպեների ընթացքում։
Ի՞նչպիսի տրանսպորտային միջոցներից են օգտվում առաքիչները առաքում կատարելու համար: Որքա՞ն կարող են լինել իմ պատվերների առավելագույն ծավալները:
Մեր առաքիչները ճանապարհորդում են մոտոցիկլետներով և հեծանիվներով։ Ուստի, նրանք կարող են տեղափոխել ձեր ցանկությամբ ամեն ինչ այն պայմանով, որ Ձեր պատվերի քաշը չգերազանցի 9 կգ (3-ից 4 փաթեթ), և որ պատվերը կտեղավորվի 40x40x30 սմ չափերով տուփի մեջ: Մենք սիրով կառաքենք ձեր ուզածը, եթե ձեր պատվիրած ապրանքները չգերազանցեն նշված չափերը:
Կենդանիներ տեղափոխելու ծառայություն ունե՞ք:
Իհարկե, շատ կցանկանայինք առաքել ձեր սիրած կենդանին, օր․՝ կատվին կամ տրիտոնին, բայց այս պահին նման ծառայություն չենք առաջարկում: Հուսով ենք՝ մոտ ապագայում կունենանք այդ ծառայության հնարավորությունը...
Ես ցանկանում եմ ապրանքը վերադարձնել։ Ի՞նչ պետք է անեմ։
Մենք ձեր պատվերները փոխանցում ենք առաքիչներին, ովքեր ձեր անունից գնումներ են կատարում: Այս դեպքում դուք և՛ գնորդն եք, և՛ ապրանքի վերջնական օգտատերը: Վերադարձի վերաբերյալ հայտերը կամ բողոքները պետք է ուղարկվեն անմիջապես հաստատությանը։ (Բացառությամբ այն դեպքերի, երբ դուք օգտվել եք մեր հարթակից McDonald's-ի ապրանքը բացվող ցուցակից պատվիրելու համար։ Նման դեպքերում անմիջապես կապ հաստատեք Glovo-ի հետ):
Ի՞նչ է Glovo-ն:
Glovo-ն հավելված է, որի միջոցով կարող եք առաքել ապրանքներ ձեր իսկ քաղաքում հաշված րոպեների ընթացքում։ Պարզապես ասեք մեզ, թե ինչ եք ցանկանում, և մենք կառաքենք այն ձեզ հարմար վայր։
Ի՞նչ ապրանքներ կարող եք պատվիրել: Լիցքավորիչներ, սմուզի, մթերքներ, տաք ուտեստներ ձեր նախընտրած ռեստորանից․․․
Դուք միայն հայտնեք ձեր ցանկությունը, և մենք կդարձնենք այն իրականություն՝ առաքելով ձեր քաղաքում հաշված րոպեների ընթացքում։
Ինչպե՞ս փնտրել և գտնել ինձ անհրաժեշտը:
Ձեր էկրանի վերևում կա որոնման տող, որը թույլ է տալիս գտնել ցանկացած ապրանք կամ հաստատություն ձեր քաղաքում:
Ինչպե՞ս դառնալ Glovo Prime-ի անդամ:
Շատ ուրախ ենք, որ ցանկանում եք դառնալ Prime ծրագրի անդամ: Բաժանորդագրվելու և մեր ծրագրի բոլոր առավելություններից օգտվելու հնարավորություն ստանալու համար՝ մուտք գործեք ձեր պրոֆիլը Glovo Prime ինտերֆեյսում և սեղմեք «բաժանորդագրվել և վճարել» կոճակը:
Ի՞նչ է Glovo Prime-ը, և որո՞նք են առավելությունները:
Glovo Prime-ը բաժանորդագրային ծառայություն է, որի օգնությամբ կարող եք ստանալ ԱՆՎՃԱՐ առաքման հնարավորություն որոշ հաստատություններից, ինչպես նաև օգտվել բացառիկ առաջարկներից: Ձեր Prime ծառայության շրջանակներում ընտրվող հաստատությունների ցանկը կարող է փոխվել՝ կախված ձեր գտնվելու վայրից: Բաժանորդագրությունն ավտոմատ կերպով նորացվում է ամեն ամիս՝ մինչ ձեր անդամակցության չեղարկումը։ Ոչ մի պարտավորություն չկա. դուք կարող եք ապաբաժանորդագրվել ցանկացած պահի: (Այս ծառայությունը գործում է միայն այն երկրում, որտեղ առաջին անգամ բաժանորդագրվել եք Glovo Prime-ին։)
Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել Glovo-ի լրագրից։
Ցավում ենք, որ այլևս չեք ցանկանում ստանալ մեր հաղորդագրությունները։ Եթե չեք ցանկանում ստանալ նաև մեր լրագիրը, պարզապես սեղմեք ցանկացած լրագրի էլ. նամակի ներքևում նշված ապաբաժանորդագրության հղման վրա:
Ինչպե՞ս փոխել հեռախոսահամարը:
Դուք կարող եք փոխել ձեր կոնտակտային համարը պրոֆիլի բաժնում: Տվյալները թարմացնելուց հետո կստանաք հաստատման կոդ: Հաստատումից հետո ձեր հեռախոսահամարն անմիջապես կփոխվի: Եթե չեք ստացել հաստատման կոդը, կապվեք մեզ հետ հետևյալ կերպ՝ Պատվերին չվերաբերող> Հաստատել իմ ինքնությունը> Հաստատել իմ հեռախոսահամարը:
Ինչպե՞ս փոխել էլ. փոստի հասցեն:
Ձեր հաշվի հետ կապված էլ․ փոստի հասցեն կարող եք փոխել ձեր պրոֆիլի տվյալներում: Հասցեն փոխելուց հետո կստանաք հաստատման էլ․ նամակ։ Հաստատելուց անմիջապես հետո էլ. փոստի հասցեն կփոխարինվի նորով:
Ինչպե՞ս փոխել գաղտնաբառը։
Ձեր հաշվին կցված գաղտնաբառը կարող եք փոխել ձեր պրոֆիլի տվյալներում: Գաղտնաբառը փոխելուց հետո կստանաք ծանուցում, որը հաստատելուց անմիջապես հետո գաղտնաբառը կփոխարինվի նորով:
Ինչպե՞ս փոխել վճարման եղանակը:
Ձեր պրոֆիլի տվյալներում կարող եք ընտրել ձեր հիմնական վճարման եղանակը: Այստեղ կարող եք ավելացնել կամ հեռացնել քարտեր: Քարտն ավելացնելուց հետո վճարման հիմնական եղանակն անմիջապես կփոխվի։ Այս կերպ կկարողանաք պատվերներ ձևակերպել առանց ժամանակային կորուստների։
Որո՞նք են Glovo-ից օգտվելու առավելությունները:
Կարոտե՞լ եք ձեր սիրելի ուտեստը: Ժամանակը չի բավականացնու՞մ բոլոր գործերի համար: Ընկերներից մեկի երեկույթին սառույցը վերջացե՞լ է։ Պարզապես տեղադրեք ձեր պատվերը, և մենք կառաքենք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ նշված հասցեով: Սնունդ, մթերքներ, դեղորայք, նվերներ, նախուտեստներ, և սա այն ամենը չէ, ինչ կարող ենք առաքել ձեզ համար Glovo-ի միջոցով ձեր քաղաքում․․․ Դուք պատվիրում եք, մենք՝ առաքում:
Կարող եք ներբեռնել Glovo հավելվածը ինչպես պլանշետների, այնպես էլ սմարթֆոնների համար iOS (App Store) և Android սարքերում (Play Store):
Հարթակի ճշգրիտ աշխատանքի համար անհրաժեշտ է հավելվածին թույլատրել մուտք գործել ձեր գտնվելու վայրի տվյալներ և ուղարկել ծանուցումներ։
Եթե դեռ չեք ներբեռնել հավելվածը, հոգ չէ, կարող եք նաև պատվեր կատարել glovoapp.com կայքից:
Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ Glovo հաշիվը:
Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ Glovo հաշիվը:
Դուք ցանկացած պահի կարող եք անվճար օգտվել ձեր իրավունքներից՝ մեր հիմնական կայքում առկա ձևն օգտագործելով. Glovo. ինչ էլ որ պատվիրեք, կհասնի հաշված րոպեների ընթացքում: >>Կապվել մեզ հետ >> Պատվերին չվերաբերող >> Քաղաքականություններ, կամ հավելվածում՝ մուտք գործելով՝ Օգնություն>> Պատվերին չվերաբերող >> Քաղաքականություններ:
Ձեր իրավունքները իրացնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: Եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեզ gdpr@glovoapp.com հասցեով:
Մենք սովորաբար ջնջում ենք ձեր տվյալները (անուն, ազգանուն, հասցե, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, պատվեր մանրամասներ, սարքի վերաբերյալ տվյալներ) այն բանից հետո, երբ դրանք ծառայում են մշակման նպատակին (տե՛ս մեր Գաղտնիության քաղաքականության Հավելված I-ը): Երբ պահպանման ժամկետը լրանում է, պահպանված տվյալները համապատասխանաբար ջնջվում են:
Որոշակի հանգամանքներում ջնջման ցանկացած հարցում կարող է հակասել պահպանման՝ օրենքով սահմանված ժամկետներին, որոնք թույլ չեն տալիս մեզ ջնջել պահպանված տվյալները ֆիքսված նվազագույն ժամկետի ընթացքում: Այս իրավական պահանջներին համապատասխանելու համար մենք արգելափակում ենք համապատասխան տվյալները ըստ նպատակի օգտագործումից հետո և դրանով իսկ երաշխավորում տվյալների վավերականությունն ու ամբողջականությունը:
Վճարման եղանակները և միջադեպերը
Ինչքան ժամանակ կտևի իմ պատվերի առաքման համար:
Եթե ձեր պատվերին արդեն առաքիչ է նշանակվել, կարող եք իրական ժամանակում հետևել ձեր պատվերին և հարցերի դեպքում կապ հաստատել առաքիչի հետ։ Եթե ձեր պատվերին առաքիչ դեռ չի նշանակվել, ձեր պատվերը մնում է համակարգում՝ տեղաբաշխման սպասման կարգավիճակում: Եթե սպասման երկար ժամանակ պահանջվի, հավելվածի վերևում նշված դեղին գույնով հաղորդագրություն կցուցադրվի: Պատվերը, որի համար դեռ առաքիչ չի նշանակվել, կարող է անվճար չեղարկվել:
Թերի պատվեր կամ սխալ ապրանքներ եք ստացել։
Եթե թերի կամ սխալ պատվեր եք ստացել, անցեք հավելվածում ձեր պրոֆիլի էջը և սեղմեք «Օգնություն» կոճակը: Մենք կկապվենք ձեզ հետ և հնարավորինս կարճ ժամանակում կլուծենք ստեղծված խնդիրը:
Պատվերը ոչ պատշաճ վիճակում է առաքվել։
Եթե ձեր պատվերը ոչ պատշաճ վիճակում է առաքվել, անցեք հավելվածում ձեր պրոֆիլի էջը և սեղմեք «Օգնություն» կոճակը: Մենք կկապվենք ենք ձեզ հետ և հնարավորինս կարճ ժամանակում կլուծենք ստեղծված խնդիրը:
Ես ուզում եմ չեղարկել իմ պատվերը: Չեղարկման համար ինձնից վճար կգանձվի՞։
Դուք կարող եք չեղարկել պատվերները, սակայն ձեզանից հնարավոր է՝ չեղարկման վճար գանձվի։
Սննդամթերքի առաքման հետ կապված պատվերների համար ձեզնից վճար կգանձվի՝ հետևյալ գործոնների հիման վրա:
(1) Եթե խանութն արդեն ընդունել և սկսել է պատրաստել ձեր պատվերը, ձեզնից կգանձվի պատվիրած ապրանքների արժեքը:
(2) Եթե ձեր պատվերի համար արդեն առաքիչ է նշանակվել, ձեզնից կգանձվի չեղարկման վճարը:
(3)Եթե խանութն արդեն ընդունել և սկսել է պատրաստել ձեր պատվերը, և պատվերն առաքելու համար առաքիչ է նշանակվել, ձեզնից կգանձվի պատվիրած ապրանքների արժեքը և չեղարկման վճարը:
(4) Եթե առաքիչը հասնում է առաքման վայր և առաքում պատվերը, ձեզանից կգանձվի պատվիրած ապրանքների արժեքը և առաքման վճարը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր չէ վերադարձ կատարել առաքված սննդամթերքի պատվերների դեպքում։
Ոչ մթերային պատվերները կարող եք անվճար չեղարկել, քանի դեռ առաքիչը չի ընդունել ձեր պատվերը: Այնուամենայնիվ, եթե առաքիչի նշանակվելուց հետո չեղարկում եք պատվերը, ձեզնից կգանձվի հիմնական առաքման ծառայության ամբողջական արժեքը: Եթե չեղարկման պահին առաքիչն արդեն վերցրել է պատվերը կամ սկսել է առաքումը, կարող եք անձամբ հարցնել առաքիչին, թե արդյոք հնարավոր է վերադարձնել ապրանքը։ Եթե այո, այս դեպքում նույնպես պետք է վճարեք պատվիրած ապրանքի ամբողջական արժեքը, առաքման, ինչպես նաև ետ վերադարձնելու ծառայության վճարը:
Կարո՞ղ եմ փոփոխություններ կատարել իմ պատվերում:
Եթե ցանկանում եք փոփոխություն կատարել ձեր պատվերի մեջ, պարզապես կապ հաստատեք ձեր պատվերին նշանակված առաքիչի հետ: Երբ առաքիչն ընդունի ձեր պատվերը, կարող եք անմիջական կապ հաստատել՝ առաջացած ցանկացած խնդրի լուծման համար:
Ես չեմ պատվիրել այս ապրանքը: Ինչպե՞ս վարվել։
Առաքված պատվերը այն չէ, ինչ դուք սպասո՞ւմ էիք։ Տեղեկացրեք Հաճախորդների Սպասարկման Կենտրոնի մեր թիմին՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար: Այնուամենայնիվ, ապրանքի վերադարձի վերաբերյալ հարցումները կամ բողոքները պետք է ուղարկվեն անմիջապես հաստատությանը՝ առանց առաքիչներին կամ Glovo-ին ներգրավելու: Չնայած նշվածին, մեր հարթակի միջոցով McDonald's-ի ապրանքների բացվող ցուցակից պատվիրելու հատուկ դեպքերում հաճախորդը պետք է անմիջապես կապ հաստատի Glovo-ի հետ:
Ի՞նչ տեսակի վճարային քարտերով եք վճարում ընդունում:
Մենք ընդունում ենք վճարումներ Visa, MasterCard և American Express քարտերով:
Վճարման ի՞նչ եղանակներ կան։
Ներկայումս Glovo-ն կիրառում է վճարման տարբեր եղանակներ՝ կախված տվյալ երկրից: Պատվեր կատարելիս կտեսնեք, թե ձեր երկրում վճարման ինչ եղանակներ են ընդունելի, և բացվող ցանկից կարող եք ընտրել ձեզ նպատակահարմար եղանակը: Քարտով վճարումներ կատարելու դեպքում մենք ընդունում ենք կրեդիտային և դեբետային քարտեր, ներառյալ՝ Visa, Mastercard և American Express քարտեր: Կանխիկ վճարման դեպքում վճարումներն ընդունվում են միայն տեղական արժույթով:
Ապահո՞վ է արդյոք ավելացնել իմ դեբետային/վարկային քարտը:
Հավելվածի միջոցով մեր վճարային համակարգը լիովին անվտանգ է: Ձեր անվտանգությունն էլ ավելի ապահովելու համար մենք խուսափում ենք ցանկացած բանկային տվյալների պահպանումից: Մենք օգտագործում ենք վճարման նույն հարթակը, որն օգտագործում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Twitter-ը, Shopify-ը կամ Instacart-ը:
Ինչպե՞ս հաշիվ-ապրանքագիր ստանալու հայտ ներկայացնել:
Եթե ցանկանում եք ստանալ Ձեր գնած ապրանքների հաշիվ-ապրանքագրերը, խնդրում ենք անմիջապես դիմել խանութ։
Եթե ցանկանում եք Glovo ծառայությունների համար հաշիվ-ապրանքագրեր ստանալ, անհրաժեշտ է հավելվածի Ձեր պրոֆիլում լրացնել հաշիվ-ապրանքագրի տվյալների դաշտը և դիմել հաճախորդների աջակցման կենտրոն։
Եթե այլևս չեք ցանկանում հաշիվ-ապրանքագրեր ստանալ, պրոֆիլի նույն էջում սեղմեք «Ջնջել տվյալները և դադարեցնել հաշիվ-ապրանքագրերի ստացումը» կոճակը:
Ինչո՞ւ է ինձնից պահանջվում ինքնության հաստատում:
Մենք ձգտում ենք հնարավորինս ապահովել մեր հարթակի առավելագույն վստահելիությունը և անվտանգությունը Glovo-ի բոլոր անդամների համար: Այդ պատճառով էլ տարօրինակ գործունեություն հայտնաբերելու դեպքում, մեր գործակալները կարող են խնդրել տրամադրել ձեր ինքնությունը հաստատող փաստաթղթեր։ Եթե նման հարցում եք ստացել, խնդրում ենք ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, որպեսզի շարունակեք օգտվել ձեր Glovo հաշվից:
Մեր օգտատերերի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. խնդրում ենք մի՛ տրամադրեք ձեր հաշվի տվյալները և վճարման եղանակի վերաբերյալ տեղեկությունները Glovo ընկերության աշխատակիցներ չհանդիսացող անձանց։ Հիշեցնենք, որ շատ կարևոր է ունենալ տարբեր գաղտնաբառեր ձեր օգտագործած յուրաքանչյուր հարթակի համար:
Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկն օգտագործում է ձեր կրեդիտային/դեբետային քարտի տվյալները մեր հարթակում առանց ձեր համաձայնության, անմիջապես տեղեկացրեք մեզ կոնտակտային ձևի միջոցով, ինչպես նաև տեղեկացրեք ձեր բանկին և համապատասխան մարմիններին:
Այլ հարցեր
Ինչպե՞ս օգտագործել պրոմո կոդը:
Ձեր պրոֆիլում առկա է «Պրոմո կոդեր» բաժինը: Պարզապես մուտքագրեք կոդը, ակտիվացրեք այն և ստացեք զեղչ:
*Կոդի գործողության ժամկետը, ինչպես նաև վավերականությունը ենթակա են փոփոխման՝ առանց Glovo-ի նախնական ծանուցման՝ ըստ գովազդային արշավների պահանջների:
Թեյավճարը պարտադի՞ր է։
Ձեր հայեցողությամբ է։ Եթե կարծում եք, որ առաքիչն արժանի է թեյավճարի, ինչո՞ւ ոչ: Առաքիչները կարող են ընդունել կամ մերժել թեյավճարը, բայց նրանք իրավունք չունեն թեյավճար խնդրել:
Ինչքա՞ն է կազմում ապրանքի արժեքը։
Մատուցվող ծառայության դիմաց միջնորդավճարը մեր ծառայության դիմաց վճարն է, որը մենք ավելացնում ենք ապրանքի ինքնարժեքին:
Ինչպե՞ս կարող եմ ստուգել իմ պրոմո կոդի/մնացորդի մասին տեղեկությունը:
Եթե անվճար առաքման կամ բոնուսային մնացորդ եք ստացել և ցանկանում եք ստուգել ձեր մնացորդը կամ պարզել, թե ինչպես օգտվել բոնուսից, անցեք ձեր պրոֆիլի «Պրոմո կոդեր» բաժինը: Ձեր պրոմո կոդերը կօգտագործվեն ըստ կանխադրման՝ ձեր հաջորդ Glovo պատվերը կատարելիս: Այն բոնուսները, որոնք չեն օգտագործվել մեկ պատվերի ձևակերպման ժամանակ, կօգտագործվեն ձեր հաջորդ պատվերի ժամանակ:
Եթե խանութից կամ գովազդային արշավի շրջանակներում ստացել եք հատուկ պրոմո կոդ*, կարող եք այն ավելացնել նույն պրոմո կոդի պրոֆիլի էջում, և այն ավտոմատ կերպով կօգտագործվի ձեր հաջորդ պատվերի համար:
*Խնդրում ենք հաշվի առնել, որ հատուկ պրոմո կոդերի համար կարող են կիրառվել հատուկ պայմաններ: Ինչպես նաև պրոմո կոդերը կարող են գործել միայն սահմանափակ ժամանակահատվածի ընթացքում:
Ինչո՞ւ իմ հաշվին կա առկախ վճար, և ե՞րբ այն դուրս կգրվի։
Սառեցված գումարը ձեր միջոցների ժամանակավոր արգելափակված գումարն է, որը բանկային քաղվածքում երբեմն ցուցադրվում է ձեր արդեն կատարած վճարումների հետ միասին (կախված ձեր բանկից): Glovo-ն երաշխավորում է պատվերի դիմաց կատարած վճարման բավականաչափ դրամական միջոցների առկայությունը: Ահա թե ինչ է տեղի ունենում գումարի հավաստագրումից հետո՝ (1) Եթե պատվերը կատարվել է հաջողությամբ, մենք «գանձում ենք» սառեցումը, այն է՝ կատարում ենք գանձում, և դրանից հետո միայն միջոցները փոխանցվում են ձեր հաշվից Glovo-ի հաշվին: (2) Եթե ընդհանուր գումարը սառեցված գումարից քիչ է (օրինակ՝ պատվիրած ապրանքներից մի քանիսը բացակայում էին), մենք գանձում ենք միայն պատվերի համար ծախսած գումարը, ինչը նշանակում է, որ սառեցված գումարի մնացորդը կվերադարձվի ձեր հաշվին: (3) Եթե ընդհանուր գումարն ավելի շատ է, քան նախապես սառեցված գումարը, մենք անմիջապես չեղարկում ենք սառեցված գումարը և փորձում գանձել մեկ այլ վճարում ճշգրիտ վերջնական գումարից: Շատ դեպքերում ապարագելափակումը (միջոցների հետագա փոխանցումը ձեր հաշվին) կատարվում է գրեթե անմիջապես: Այնուամենայնիվ, որոշ բանկերի դեպքում վճարումների սառեցման չեղարկումը կարող է տևել մի քանի աշխատանքային օր (կախված տվյալ բանկի քաղաքականությունից): Ձեր բանկային քաղվածքում վճարումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք կապվել անմիջապես ձեր բանկի հետ:
Կարո՞ղ է օգտատերըը մուտք գործել Glovo հարթակի կամ հավելվածի շրջանակներում անցկացվող զրույցների պատմություն և ինչպես:
Օգտատերը կարող է ցանկացած պահի ստանալ Glovo հսրթակի կամ հավելվածի միջոցով անցկացված յուրաքանչյուր զրույցի պատմություն:
Զրույցի պատմությունը կարող է հասանելի լինել գործակալին ճիշտ պատճառով դիմելուց հետո՝ «Սահմանափակման իրավունք» (Օգնություն > Քաղաքականություն > Սահմանափակման իրավունք): Երբ ճիշտ պատճառն ընտրվի, գործակալը կմասնակցի խոսակցությանը և կտրամադրի պահանջվող տեղեկատվությունը: