Logo - Home

    ՔՈՒՔԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    Վերջին թարմացումը ՝ 2021 թվականի սեպտեմբեր

     GLOVOAPP23, S.L.(այսուհետ` GLOVO) տեղեկացնում է օնլայն հարթակում Քուքիների օգտագործման մասին: 

    1.- ՔՈՒՔԻ ՖԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

    • Ի՞նչ են քուքի ֆայլերը։ Քուքիները` վեբ կայքերից օգտատիրոջ տերմինալի (անհատական համակարգիչ, բջջային հեռախոս, պլանշետ կամ այլ սարք) վրա գտնվող դիտարկիչին ուղարկվող փոքր ֆայլեր են:
    • Ո՞րն է նրանց գործառույթը։ Քուքիները մեծ դեր են խաղում ՏՏ ոլորտի բազմաթիվ ծառայություններ մատուցելու գործում: Բազմաթիվ գործառույթներից մեկն այն է, որ թույլ են տալիս վեբ կայքին պահպանել և վերականգնել իրենց սարքի կամ Օգտատիրոջ դիտարկիչում սովորաբար փնտրվող արդյունքները, և կախված ստացված տեղեկությունից՝ քուքիները կարող են օգտագործվել օգտատիրոջը ճանաչելու և վեբ կայքով և/կամ հավելվածի միջոցով առաջարկվող ծառայության որակը բարելավելու համար:
    • Քուքիների ի՞նչ տեսակներ կան։ Քուքիները կարող են օգտագործվել միասնաբար կամ առանձին և դասակարգվել՝ ըստ տարբեր չափանիշների, ինչպիսիք են`
    • Նպատակը (տեխնիկական քուքիներ, վերլուծություն, անհատականացման քուքիներ՝ սահմանված սույն քաղաքականության Բաժին 3-ում):
    • Կառավարման գործիք (Օգտատերերի կամ երրորդ անձանց կողմից այցելած վեբ կայքի դոմենի կողմից հիմնված սեփական քուքիները ստեղծվում և կառավարվում են այցելած վեբ կայքի տարբեր դոմենների կողմից՝ Օգտատերերին անհատականացված գովազդ ուղարկելու նպատակով:)
    • Գործողության կամ պահպանման ժամանակ և հիշողություն (ժամանակավոր քուքիներ կամ մշտական քուքիներ), և այլն:

     

    2.- ՔՈՒՔԻՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

    Համաձայն Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնականգի՝ տարբեր տեղական կանոնակարգերը, որոնք կարող են կիրառելի լինել ըստ տվյալ տարածքի, Եվրոպական դատարանի որոշման պահանջ(ներ)ը, ինչպես նաև տվյալների պաշտապնության տարբեր տեղական մարմինների որոշումները միասին.

    • Օգտատերերին պետք է հասանելի լինեն պարզ և մանրամասն տեղեկություններ քուքիների կիրառման միջոցով իրականացվող տվյալների մշակման գործողությունների վերաբերյալ:
    • Օգտատերը պետք է ունենա հնարավորություն` i) մերժել քուքիները, ii) ընդունել բոլոր քուքիները, iii) ընդունել կամ մերժել քուքիները ըստ ընտրության և արագ գործողությամբ:

    Ուստի, GLOVO-ն, որպես մեր վեբ կայքի և/կամ հավելվածի օգտատեր, Ձեզ տրամադրում է հետևյալ տեղեկությունը.

     

    3.- ԾԱՆՈԹԱՆԱԼ ՄԵՐ ՔՈՒՔԻ ՖԱՅԼԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ 

    1. Տվյալների և քուքիների մեր վերահսկիչի, ինչպես նաև Տվյալների պաշտպանության պատասխանատուի ինքնությունը
    • GLOVOAPP23, S.L. իր անունից (այսուհետ` «GLOVO»):
    • Վերոհիշյալ կազմակերպությունը պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տվյալները մեր վեբ կայքից կամ հավելվածներից օգտվելիս և տրամադրում է իր առցանց հարթակում Քուքիների օգտագործման հետ կապված հետևյալ տեղեկությունը:
    • Տվյալների պաշտպանության պատասխանատու`gdpr@glovoapp.com
    1. Մեր կողմից օգտագործվող քուքիներն ու դրանց նպատակները
    2. GLOVO-ն կարող է օգտագործել տարբեր տեսակի քուքիներ, որոնք օգտատերը կարող է անարգել ստուգել և կառավարել կայք մուտք գործելիս: Ստորև ներկայացնում ենք քուքիների բնութագիրը`
    3. Սեփական քուքիներ, որոնք Օգտատիրոջ տերմիալ են ուղարկվում GLOVO-ի կողմից կառավարվող համակարգչից կամ դոմենից, և որից էլ Օգտատիրոջն է տրամադրվում պահանջված ծառայությունը:
    4. Երրորդ անձանց քուքիներ, որոնք Օգտատիրոջ տերմինալ են ուղարկվում ոչ Glovo-ի կողմից կառավարվող դոմենից կամ համակարգչից, և որից տրամադրվում է Օգտատիրոջ կողմից պահանջվող ծառայությունը քուքիների միջոցով հավաքագրած տվյալները մշակող մեկ այլ սուբյեկտի կողմից։
    5. Ժամանակավոր քուքիներ:Քուքի ֆայլերի այնպիսի տեսակ են, որոնք նախատեսված են Օգտատիրոջ՝ վեբ կայքում գտնվելու ժամանակ տեղեկության հավաքագրման և պահպանման համար։ Այս քուքիները չեն պահպանվում Օգտատիրոջ համակարգչի մեջ սեսիայի ավարտից կամ դիտարկիչը փակելուց հետո:
    6. Ֆունկցիոնալ քուքիներ:Քուքի ֆայլերի այնպիսի տեսակ են, որոնցում տվյալները շարունակաբար պահպանվում են Օգտատիրոջ տերմինալում, և հնարավոր է մուտք գործել և մշակել այդ տվյալները քուքիի վերահսկիչի կողմից սահմանված ժամանակահատվածում, այն է՝ մի քանի րոպեից մինչև մի քանի տարի: Ֆունցիոնալ քուքիների միջոցով վեբ կայքի պատշաճ աշխատանքն է կարգավորվում, և հետևաբար այդ քուքի ֆայլերը պարտադիր են և ոչ ընտրովի: Այնուամենայնիվ, Օգտատերը ցանկացած պահի կարող է ջնջել դրանք: Բացի այդ, այդ քուքիների գործառույթների սահմանափակումը կախված է օգտատիրոջ կողմից օգտագործվող դիտարկիչից:
    7. Տեխնիկական քուքիները Օգտատիրոջը հնարավորություն են տալիս դիտել վեբ կայքը, հարթակը կամ հավելվածը և օգտվել այնտեղ առկա հնարավորություններից ու ծառայություններից, օրինակ՝ վերահսկել տվյալների թրաֆիկը և փոխանցումը, որոշել սեսիան, մուտք գործել կայքի սահամանափակ մուտքով տարածքներ, գրանցել հերթականություն կազմող տարրերը, ստեղծել բաժանորդագրություն կամ որևէ իրադարձությանը մասնակցելու դիմում, որոնման ժամանակ օգտագործել անվտանգության տարրեր, պահպանել կոնտենտը` տեսանյութեր կամ ձայնագրություններ հեռարձակելու կամ սոցիալական կայքերում որևէ կոնտենտով կիսվելու համար: 
    8. Անհատականացման քուքիները հնարավորություն են տալիս Օգտատիրոջը տերմինալից մուտք գործել որոշ ընդհանուր նախասահմանված հատկանիշներով և չափանիշներով պայմանավորված ֆունկցիա, օրինակ՝ լեզվի, ծառայություն մուտք գործելու համար օգտագործվող դիտարկիչի տեսակի, տվյալ ծառայության համար մուտք գործելու տարածաշրջանային կոնֆիգուրացիայի և այլն: 
    9. Վերլուծության քուքիները սեփականատիրոջը հնարավորություն են ընձեռում վերահսկել և վերլուծել տվյալ վեբ կայքին միացած և այդտեղից օգտվող Օգտատերերի գործողությունների վարքագիծը: Այսպիսի քուքիների միջոցով հավաքագրված տեղեկությունն օգտագործվում է վեբ կայքում, հարթակներում կամ հավելվածներում գործունեության գնահատման, վեբ կայքերի, հարթակների կամ հավելվածների օգտատերերի որոնումները պրոֆիլավորելու և այդ վերլուծությունների հիման վրա կայքի աշխատանքը բարելավելու համար: 

     

    4.- ԿԱՌԱՎԱՐԵԼ ՁԵՐ ՔՈՒՔԻՆԵՐԸ

     Առաջին անգամ վեբ կայք մուտք գործելիս կտեսնեք քուքիների ցանցային գովազդը, որը Օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել, թե որ քուքիները պահպանվեն իրենց դիտարկիչներում հետևյալ հնարավորությամբ՝

    • Ընդունել բոլոր քուքիները և շարունակել դիտել էջը. քուքիների գովազդը նորից չի հայտնվի, և ենթադրաբար այս կերպ Օգտատերը ընդունում է տվյալ Քուքիների Քաղաքականությունը:
    • Անջատել քուքիների ընտրված կատեգորիաները (բացառությամբ այն կատեգորիաների, որոնք կարևոր են կայքի աշխատանքի համար):
    • Անջատել բոլոր քուքիները (բացառությամբ այն կատեգորիաների, որոնք կարևոր են կայքի աշխատանքի համար): Այս դեպքում կայքում կպահպանվեն միայն այն քուքիները, որոնք պարտադիր են Օգտատիրոջ կողմից կայքից օգտվելու համար:
    • Տրված հրահանգներին հետևելու միջոցով կոնֆիգուրացիան փոփոխելու, որոշ քուքիներ ընդունելու կամ անջատելու կամ ուղղակի քուքիների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար ուսումնասիրեք մեր Քուքիների քաղաքականությունը:
    • Ցանկացած պահի կարող եք մուտք գործել և կառավարել քուքիների կարգավորումները և ստուգել Glovo-ի կողմից օգտագործվող փաստացի քուքիները: Տեղեկությունը հասանելի է Քուքիների Գաղտնիություն բաժնում:

     Նույնը վերաբերում է կոնտենտի վերարտադրությանը, որի դեպքում Օգտատերը վերաուղղորդվում է վեբ կայքում այլ ձևաչափով տեղադրված հղումներով կամ GLOVO-ին պատկանող մեդիա միջոցներով, որտեղ կարող են լինել նշված վերաուղղորդված կոնտենտի հեղինակների կողմից քուքիներ: Այս դեպքում GLOVO-ն պատասխանատվություն չի կրում ինչպես տեղեկության, այնպես էլ Օգտատիրոջը տրամադրած քաղաքականության կամ երրորդ անձանց կողմից ստեղծված օգտագործվող քուքիների համար:

    • Եթե օգտատերը համաձայնություն չի տալիս նման տեղեկության մշակման համար, ապա կարող է փոփոխել իր դիտարկիչի կոնֆիգուրացիան` հետևելով ստորև նշված հղումներում ներկայացված քուքիների կարգավորման վերաբերյալ տեղեկությանն ու խորհուրդներին՝

     

    Վեբ կայքերի համար հետևել ստորև հղումներին․

    • Chrome
    • Safari
    • Opera
    • Explorer
    • Firefox

     

    Բջջային հեռախոսների համար հետևել ստորև հղումներին․

    • Անդրոիդի համար` Մենյու > Ավելին > Կարգավորումներ > Անձնական Կարգավորումներ
    • Safari (IOS)-ի համար
    • Windows-ի համար
    • Եթե Օգտատերն այլ դիտարկիչից է օգտվում, ապա կարող է տեղեկանալ, թե ինչպես կոնֆիգուրացնել Քուքիների տեղադրումը տվյալ դիտարկիչի օգնության կամ աջակցության բաժնում: 

    5.- ԿԱՐԵՎՈՐ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

    GLOVO-ն պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից GLOVO-ին պատկանող կապի միջոցների և մեդիայի կողմից առաջարկվող ծառայություններից դուրս քուքիների օգտագործման համար:

     

    6.- ՍՏԱՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

     Քուքիների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար Օգտատերերը կարող են կապվել GLOVO-ի հետ հետևյալ էլ. փոստի հասցեով` gdpr@glovoapp.com

     

     

    Glovo logo

    Give everybody easy access to anything in their city.

      Միանալ մեր թիմին
    • Թափուր աշխատատեղեր
    • Glovo գործընկերների համար
    • Առաքիչներ
    • Glovo Business
      Հետաքրքիր հղումներ
    • Մեր մասին
    • Հաճախ տրվող հարցեր
    • Glovo Prime
    • Բլոգ
    • Անվտանգություն
    Ready to dive in?
    Download our app in the App Store
    Download our app in the Play Store
    • Դրույթներ եւ Պայմաններ
    • Գաղտնիության Քաղաքականություն
    • Քուքիներ
    • Համապատասխանություն