Վերջին թարմացումը՝ 14 Օգոստոսի, 2023թ.
Օգտագործման սույն ընդհանուր պայմանները և պայմանագրային դրույթները (այսուհետ՝ «Ընդհանուր պայմաններ») տարածվում են Glovoapp23, S.A.-ի (այսուհետ՝ «Glovo») կայքի վրա, որի դոմենը https://glovoapp.com կայքն է, և դրան առնչվող բջջային հավելվածի վրա, ինչպես նաև վերջինիս առնչվող բոլոր կայքերի կամ Glovo-ի, այդ թվում` նաև գործընկեր ընկերությունների և գործընկերների անունից https://glovoapp.com կայքի հետ կապված կայքերի վրա, ինչպես սահմանված է Հավելված I-ում՝ ներառյալ ամբողջ աշխարհում տարածում գտած Glovo-ի վեբ կայքերը (այսուհետ և հավաքական իմաստով՝ «Կայք»): Կայքը համարվում է Glovo-ի սեփականությունը: Սույնով Glovo-ն հասանելի է դարձնում Կայքը և բջջային հավելվածը (այսուհետ` համատեղ` «Հավելված») օգտատերերի (այսուհետ` «Օգտատեր» կամ «Օգտատերեր») համար։
Կիրառվող օրենսդրական դրույթների համաձայն՝ ստորև ներկայացվում են կայքի սեփականատիրոջ նույնականացման հետևյալ տվյալները.
- Ընկերության անվանում` Glovo, LLC
- Իրավաբանական հասցե՝ Վ. Սարգսյան, 26/1 Կենտրոն 0010 Երևան, Հայաստան
- Իրավաբանական անձի կոդ` 52677306
- Հարկ վճարողի հաշվառման համար՝ 2841979
Բովանդակության Ցանկ
1. Առարկա
2. Օգտատերերի մուտք և գրանցում
3. Ծառայությունների և սպասարկման մոդելների շահագործում
4. Տնտեսական պայմաններ
5. Պատվերների չեղարկում և հետկանչի իրավունք
6. Անվճար նմուշների առաքումը տուն և Առևտրային այլ գործողություններ
7. Հատուկ թույլտվություն պահանջող իրերի առաքման քաղաքականություն
8. Բովանդակության ձևափոխում և/կամ փոփոխություն
9. Համերաշխությունը Glovo-ում
10. Աշխարհագրական տեղորոշում
11. Պարտականություններ և երաշխիքներ
12. Թարմացումներ և փոփոխություններ Հավելվածում
13. Մտավոր սեփականություն
14. Վավերականություն
15. Կիրառելի օրենք
16. Հաճախորդների աջակցություն և վեճերի այլընտրանքային լուծում
«GLOVOPRIME»-ի Հատուկ դրույթներ և պայմաններ
Member Get Member (MGM) հաճախորդի ուղղորդման ծրագրի հատուկ դրույթներ
On Demand Glovo Business ծառայության հատուկ դրույթներ
Food Rescue ծառայության Հատուկ դրույթներ և պայմաններ
ՀԱՎԵԼՎԱԾ I. GLOVO-Ի ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
1. ՆՊԱՏԱԿ
Glovo-ն տեխնոլոգիական ընկերություն է, որի հիմնական գործունեությունը տեխնոլոգիական հարթակի մշակումն ու կառավարումն է, որի միջոցով մի շարք տարածքներում որոշ տեղական օբյեկտներ (այսուհետ` «Վաճառողներ») կարող են իրենց արտադրանքները և/կամ ծառայություններն առաջարկել Հավելվածի միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում և նաև Օգտատերերի ու վերը նշված տեղական օբյեկտների սպառողների կողմից Հավելվածի միջոցով կատարված հարցման դեպքում, հանդես գալ որպես երրորդ անձանց միջոցով ապրանքների՝ պլանավորված կամ շտապ առաքման միջնորդ (այսուհետ` «Մանդատավորներ»)։ Հետևաբար՝ Մանդատավորները մարդկանց ցանց է, ովքեր առաջարկում են իրենց ծառայությունները Հավելվածի միջոցով: Ծառայություններ մատուցելու ցանկության դեպքում նրանք մուտք են գործում Glovo Հավելված և հանձն են առնում որոշակի ժամանակահատվածում իրականացնել Օգտատիրոջ կողմից իրենց վստահված ծառայությունը:
Բացի այդ, Glovo-ն էլեկտրոնային եղանակով “on demand” ծառայությունների մասին պայմանագրերի կնքմանը միջնորդող բազմաբնույթ տեխնոլոգիական հարթակ է։ Դրա նպատակն է հեշտացնել հանձնարարությունների, ծառայությունների, անձամբ կատարվող գնումների և/կամ տեղի վաճառողներից ապրանքների հավաքման հարցում օգնության կարիք ունեցող անձանց գործը՝ հանձնարարականների կատարումը լիազորելով Օգտատերերի կողմից տրված հանձնարարականը կատարելու պատրաստ երրորդ կողմերին՝ Մանդատավորներին։
Բոլոր դեպքերում, Glovo-ի դերը պարզապես միջնորդի դեր է, և, հետևաբար, նրա միակ պարտականությունն ու խնդիրն է կառավարել Հավելվածը, որը հեշտացնում է Օգտատիրոջ, Վաճառողի և Մանդատավորի միջև կապը։ Պարտականությունների և երաշխիքների մասին 11-րդ բաժնի համաձայն՝ Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում Հավելվածի միջոցով առաջարկվող ապրանքների և/կամ ծառայությունների կամ Հավելվածի միջոցով տրված որևէ հանձնարարության կամ առաքման համար։
Մուտք գործելով Կայք և/կամ Հավելված և կամովին ստեղծելով պրոֆիլ՝ բոլոր Օգտատերերը, Վաճառողները և Մանդատավորներն ընդունում և բացահայտ ու աներկբա համաձայնում են սույն Ընդհանուր պայմաններին, ինչպես նաև Գաղտնիության քաղաքականությանը և առցանց հասանելի Քուքիների քաղաքականությանը: Ցանկացած Օգտատեր, Վաճառող և/կամ Մանդատավոր, ով համաձայն չէ նշված Ընդհանուր պայմաններին և/կամ Քաղաքականությանը, պետք է ձեռնպահ մնա դրանք օգտագործելուց:
2. Օգտատերերի Մուտք և Գրանցում
2.1. Գրանցման հիմնական պահանջներ
Հավելվածի Օգտատեր դառնալու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջները.
- Օգտատերերը պետք է լինեն առնվազն 18 տարեկան:
- Օգտատերերը պետք է լրացնեն հավաստի անձնական տվյալներ պահանջող գրանցման ձևաթղթի պարտադիր դաշտերը, օրինակ՝ օգտանունը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը և բանկային քարտի համարը:
- Հավելված մուտք գործելիս Օգտատերերը պետք է ուշադիր կարդան սույն Ընդհանուր պայմանները: Ավելին, Ընդհանուր պայմանների ընդունումը կարևոր քայլ է, որը պետք է կատարել նախքան գրանցվելը:
- Օգտատերերը պետք է ընդունեն Գաղտնիության և Տվյալների պաշտպանության քաղաքականությունը:
- Օգտատերերը պետք է ընդունեն Քուքիների քաղաքականությունը։
- Օգտատերերը պետք է ընդունեն Երրորդ կողմերի էթիկայի և գործարար վարքագծի չափանիշները՝ հասանելի https://compliance.glovoapp.com/public/compliance հղումով:
Երբ բոլոր պահանջները բավարարվեն, և Հավելվածում գրանցումն ավարտվի, Glovo-ն Օգտատիրոջը կտրամադրի գրանցման հաստատումը, ինչպես նաև գործող օրենսդրության համաձայն անհրաժեշտ ցանկացած այլ տեղեկություն։
Գործող օրենքով որպես «սպառողներ» դասակարգվող բոլոր Օգտատերերը Հավելվածն օգտագործելիս պաշտպանված են սպառողների պաշտպանության բոլոր համապատասխան օրենքներով և կանոնակարգերով և օգտվում են նշված օրենքներից և կանոնակարգերից։
2.2. Օգտատերերի պրոֆիլ և պարտականություններ
Հավելվածում գրանցվելիս Օգտատերերը պետք է ընտրեն օգտանուն և գաղտնաբառ: Օգտանունը և գաղտնաբառը խիստ գաղտնի, անձնական և ոչ փոխանցելի են: Հաշիվների անվտանգությունն ուժեղացնելու նպատակով Glovo-ն խորհուրդ է տալիս Օգտատերերին այլ հարթակներում չօգտագործել նույն մուտքային տվյալները: Ամեն դեպքում, Glovo-ն չի երաշխավորում հաշվի կամ պրոֆիլի անվտանգությունը:
Հավելվածում գրանցման գործընթացն ավարտելու համար Օգտատերերը պետք է տրամադրեն որոշ տվյալներ, այդ թվում՝ օգտանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալներ և այլն: Գրանցման գործընթացն ավարտելուց հետո բոլոր Օգտատերերը կկարողանան մուտք գործել, լրացնել և խմբագրել իրենց պրոֆիլը՝ ըստ անհրաժեշտության: Glovo-ն չի պահպանում Օգտատերերի՝ վճարային ծառայություն մատուցող կազմակերպության կողմից մշակվող և պահվող վճարման տվյալները, ինչպես որ նկարագրված է սույն Ընդհանուր պայմաններում և Գաղտնիության քաղաքականության մեջ:
Օգտատերը երաշխավորում է, որ Հավելվածի գրանցման ձևաթղթերում իր ինքնության և իրավասության վերաբերյալ Glovo-ին տրամադրած ամբողջ տեղեկությունը ճշմարիտ, ճշգրիտ և ամբողջական է: Բացի այդ, Օգտատերերը պարտավորվում են պարբերաբար թարմացնել իրենց տվյալները: Եթե Օգտատերը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն, կամ եթե Glovo-ն համարում է, որ կան հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, նման դեպքերում Glovo-ն կարող է մերժել տվյալ Օգտատիրոջ կողմից ընթացիկ կամ հետագա մուտքը Հավելված, ինչպես նաև Հավելվածից կամ վերջինիս ցանկացած բովանդակությունից և/կամ ծառայություններից օգտվելը:
Օգտատերերը պարտավորվում են չհրապարակել իրենց հաշվի մանրամասները և հասանելի չդարձնել երրորդ անձանց մուտքը այդ տվյալներ: Օգտատերերը կրում են միանձնյա պատասխանատվություն երրորդ անձանց կողմից նման տվյալների օգտագործման կամ Կայքում նշված ծառայությունների կատարման համար, այդ թվում՝ Հավելվածում մուտքագրված հայտարարությունների և/կամ բովանդակության կամ իրենց օգտանվան և/կամ գաղտնաբառի ներքո կատարվող ցանկացած գործողության համար։ Glovo-ն չի կարող երաշխավորել գրանցված Օգտատերերի ինքնությունը, և, հետևաբար, պատասխանատվություն չի կրի չգրանցված երրորդ անձանց կողմից գրանցված Օգտատիրոջ ինքնության օգտագործման համար: Օգտատերերը պարտավորվում են Glovo-ի կողմից հասանելի կապի ուղիների միջոցով անմիջապես տեղեկացնել Glovo-ին իրենց մուտքային տվյալների գողացման, հրապարակման կամ կորստի դեպքում:
2.3. Օգտատիրոջ պարտավորություններ և պատասխանատվություններ
Օգտատերերը կրում են լիակատար պատասխանատվություն իրենց պրոֆիլի և Հավելվածի այլ բովանդակության պատշաճ օգտագործման և դրա հասանելիության համար` համաձայն տվյալ երկրում Հավելվածից օգտվելու համար գործող թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրության, ինչպես նաև բարեխղճության, բարոյականության և համընդհանուր կերպով ընդունված ավանդույթների սկզբունքների ու հասարակական կարգի: Մասնավորապես նրանք պարտավորվում են խստորեն հետևել սույն Օգտագործման ընդհանուր պայմաններին:
Օգտատերերն իրենց կողմից Հավելվածում մուտքագրված բովանդակության միանձնյա սեփականատերերն են համարվում: Glovo-ն չի կրում որևէ խմբագրական պատասխանատվություն և հստակորեն նշում է, որ չի հավաստում Հավելվածի Օգտատերերի կողմից ներկայացված կարծիքները, որոնց հետևանքների պատասխանատուները միայն Օգտատերերն են:
Օգտատերերը պետք է զերծ մնան իրենց Պրոֆիլը և Հավելվածի այլ բովանդակություն անօրինական նպատակներով կամ ապօրինի օգտագործումից, ինչի արդյունքում կարող են խախտվել երրորդ անձանց իրավունքներն ու շահերը կամ որևէ կերպ վնասել, խափանել, ազդել կամ խաթարել Հավելվածի աշխատանքը, բովանդակությունը և ծառայությունները: Ավելին, արգելվում է խոչընդոտել այլ Օգտատերերի՝ Հավելվածից բնականոն օգտվելու գործընթացին։
Վերը նշված պարտավորությունները խախտող ցանկացած անձ պատասխանատվություն կկրի իր կողմից պատճառված ցանկացած կորստի կամ վնասի համար: Glovo-ն պատասխանատվություն չի ստանձնի նմանօրինակ անօրինական օգտագործումից կամ երրորդ անձանց ներխուժումից բխող որևէ հետևանքի, կորուստի կամ վնասի համար:
Ընդհանուր առմամբ Օգտատերերը պարտավոր են, օրինակ, առանց սահմանափակումների`
- զերծ մնալ Հավելվածն ամբողջությամբ կամ մասնակիորեն փոփոխելուց կամ ձևափոխելուց՝ շրջանցելով, անջատելով կամ որևէ այլ կերպ խափանելով վերջինիս գործառույթները կամ ծառայությունները,
- զերծ մնալ արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքները կամ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը խախտելուց,
- զերծ մնալ մյուս Օգտատերերին վիրավորելու, զրպարտելու, վախեցնելու կամ հետապնդելու կամ նրանց անձի վրա հարձակումներ գործելու նպատակով Հավելվածը կիրառելուց,
- զերծ մնալ մյուս Օգտատերերի էլ․ փոստի հաշիվներ մուտք գործելուց,
- զերծ մնալ Glovo-ի կամ երրորդ անձանց բովանդակությանը կամ համակարգերին վնաս հասցնող կամ փոփոխությունների ենթարկող համակարգչային վիրուսներ, վնասված ֆայլեր կամ ցանկացած այլ ծրագրային ապահովում ներմուծելուց,
- զերծ մնալ բազմաթիվ անձանց մեծ քանակությամբ և/կամ պարբերաբար էլ․ նամակներ ուղարկելուց կամ երրորդ անձանց էլ․ հասցեներն առանց նրանց համաձայնության տարածելուց,
- զերծ մնալ առանց Glovo-ի նախնական համաձայնությունը ստանալու ապրանքներ կամ ծառայություններ գովազդելուց:
- Ցանկացած Օգտատեր կարող է մեղադրանք առաջադրել այլ Օգտատիրոջ դեմ, եթե վստահ է՝ վերջինս խախտում է սույն Ընդհանուր պայմանները: Նույն կերպ, ցանկացած Օգտատեր կարող է Glovo-ին տեղեկացնել սույն պայմանների առնչությամբ ցանկացած չարաշահման կամ խախտման մասին Հավելվածի Օգնություն (Help) բաժնում։ Glovo-ն հնարավորինս կարճ ժամկետում կուսումնասիրի նման զեկույցները և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի ցանկացած քայլ՝ իրեն իրավունք վերապահելով Հավելվածից հեռացնել և/կամ ժամանակավորապես կասեցնել ցանկացած Օգտատիրոջ հաշիվ` սույն Ընդհանուր պայմանները խախտելու համար: Ավելին, Glovo-ն իրավունք է վերապահում հեռացնել և/կամ ժամանակավորապես կասեցնել անօրինական կամ վիրավորական բովանդակությամբ ցանկացած հաղորդագրություն՝ առանց նախաապես զգուշացնելու կամ հետագա ծանուցման անհրաժեշտության:
2.4. Օգտատերերի կարծիքներ
Glovo-ն կարող է հավաքագրել որոշ Վաճառողների և/կամ նրանց կողմից առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների մասին Օգտատերերի կարծիքներ։ Glovo-ն իրավունք է վերապահում հրապարակել նշված կարծիքները Հավելվածում և դրանք հասանելի դարձնել ցանկացած այլ Օգտատիրոջ համար՝ նույնականացնելով դրանք կարծիքը հայտնած Օգտատիրոջ անունով, և այդ ամենը Glovo-ի Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:
Հավելվածի միջոցով Օգտատերերից կհայցվի տրամադրել նշված կարծիքը միայն այն դեպքում, եթե նրանք Հավելվածի միջոցով պատվեր են կատարել համապատասխան Վաճառողից: Այնուամենայնիվ, դրույթն ամբողջությամբ կգործի կամընտրական սկզբունքով այն Օգտատիրոջ համար, ով կարող է հայտնել կամ չի կարող հայտնել իր կարծիքը։ Ներկայացնելով կարծիք՝ Օգտատերը ընդունում է անհրաժեշտության դեպքում վերջինիս հավաքագրումը և հրապարակումը Glovo-ի կողմից:
Կարծիքների ծավալը կարող է սահմանափակվել որոշակի նիշերի քանակով: Բացի այդ, Օգտատերը պարտավորվում է թողնել միայն դեպքին առնչվող կարծիքներ, որոնք որևէ կերպ վիրավորական չեն, չեն պարունակում հայհոյանք, համապատասխանում են իրականությանը, խտրական չեն ո՛չ Վաճառողի, ո՛չ որևէ այլ Օգտատիրոջ կամ Մանդատավորի համար: Համաձայն սույն Ընդհանուր պայմանների 8-րդ բաժնի՝ Glovo-ն իրավունք է վերապահում զտել կարծիքները՝ հեռացնելով ցանկացած կարծիք, որը չի համապատասխանում սույն Ընդհանուր պայմաններին կամ կարող է համարվել վիրավորական կամ օրենքին և հասարակական կարգին հակասող:
2.5. Վճարային քարտի գողություն կամ յուրացում
Քանի որ Glovo-ն չի կարող երաշխավորել գրանցված Օգտատերերի ինքնությունը, Օգտատերերը փաստերի առկայության դեպքում պարտավորվում են տեղեկացնել Glovo-ին իրենց Glovo պրոֆիլին կցված վճարային քարտի գողացված լինելու և/կամ երրորդ անձի կողմից խարդախորեն օգտագործվելու մասին: Օգտատիրոջ կողմից պատշաճ կերպով տեղեկացվելու դեպքում Glovo-ն՝ վճարային ծառայությունների մատակարարի հետ միասին, կգործադրի իր բոլոր ջանքերը՝ արգելափակելու հետագա վճարումները։ Այնուամենայնիվ, Glovo-ն պատասխանատվություն չի կրի դրա խարդախ կերպով օգտագործման համար, որը կարող է կատարվել երրորդ անձանց կողմից Օգտատիրոջ հաշվում, և նա պարտավոր չէ որևէ հետաքննություն կատարել երրորդ անձանց կողմից Օգտատերերի վճարման եղանակների խարդախ կերպով օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև արգելափակել որևէ կասկածելի գործարք։ Glovo-ն առաջարկում է Օգտատերերին իրենց վճարային քարտի գողության, կողոպուտի կամ կասկածելի չարաշահման ցանկացած դեպքի մասին տեղյակ պահել Ոստիկանությանը: Անհրաժեշտության դեպքում Glovo-ն պարտավորվում է աջակցել Օգտատերերին և համագործակցել իրավասու մարմինների հետ, քանի որ հնարավոր է՝ անհրաժեշտ լինի տրամադրել հավաստի ապացույց սխալ կիրառված գանձման մասին։
Խարդախության դեպքում Glovo-ն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան ցանկացած գործողություն, եթե այդ դեպքը Հավելվածի չարաշահման արդյունքում է տեղի ունեցել:
2.6. Օգտատերերի հաշիվների գրանցումից հանելը և չեղարկելը
Օգտատերերը կարող են կամավոր չեղարկել Հավելվածում իրենց գրանցումը՝ մուտք գործելով Հավելվածի Օգնություն բաժին:
Բացի այդ, Glovo-ն իրավունք է վերապահում կասեցնել և/կամ չեղարկել Օգտատերերի հաշիվները Հավելվածում, եթե նկատում է՝ չեն պահպանվել գրանցման բոլոր հիմնական պահանջները, ինչպես նաև խարդախության կամ անօրինականության դրսևորման ողջամիտ կասկածի դեպքում, այդ թվում՝ Օգտատիրոջ հաշվի օգտագործումը սույն Ընդհանուր պայմաններին հակասող դեպքերում։
3. Ծառայությունների և սպասարկման մոդելների շահագործում
Որպես բազմաբնույթ տեխնոլոգիական հարթակ՝ Glovo-ն հնարավորություն է տալիս Հավելվածում պատշաճ կերպով գրանցված Օգտատերերին կատարել տարբեր տեսակի պատվերներ: Մուտք գործելով Հավելված՝ Օգտատերերը կարող են ապրանքներ և/կամ ծառայություններ գնել անմիջապես Վաճառողներից, ինչպես նաև հայցել ապրանքի հավաքագրում և հետագա առաքում Մանդատավորների կողմից՝ Վաճառողների հասցեներից դեպի Օգտատիրոջ կողմից նշված հասցե, կամ պարզապես ընտրել պատվերի հավաքագրում Վաճառողի օբյեկտից ստորև նշված ՕԲՅԵԿՏՈՒՄ (IN-STORE) և ՎԵՐՑՆԵԼՈՒ (PICK-UP) տարբերակների միջոցով (այսուհետ՝ «Վաճառողների մոդել»), այն պայմանով, որ դրանք գտնվեն Glovo-ի գործունեության տարածքում: Նույն կերպ Օգտատերը կարող է Մանդատավորին հանձնարարությունները կատարելու և/կամ ապրանքներն անձամբ իր անունից գնելու հայտ ներկայացնել՝ հավաքագրելով դրանք և առաքելով նշված հասցեներ (այսուհետ՝ «Այլ» մոդել), ինչպես նաև Օգտատիրոջ անունից ըստ պահանջի կատարել առաքումներ (այսուհետ՝ «Առաքիչի» մոդել):
3.1. Վաճառողների մոդել
Վաճառողների մոդելի միջոցով Օգտատերերը ստանում են մուտքի իրավունք դեպի Հավելվածում հասանելի marketplace և կարող են ձեռք բերել այնտեղ հասանելի և Glovo-ի հետ պայմանագիր կնքած Վաճառողների կողմից առաջարկվող ապրանքները և/կամ ծառայությունները։ Բացի այդ, Օգտատերը կարող է Հավելվածի միջոցով ձեռք բերված ապրանքների առաքման հայտ ներկայացնել ցանկացած հասանելի Մանդատավորի կողմից, որն ընդունում է պատվեր տվյալ Վաճառողի և Մանդատավորի կողմից ընդգրկված տարածքում գտնվող ցանկացած հասցեով:
Օգտատերը տեղյակ է և ընդունում է, որ Հավելվածում առկա ապրանքների և/կամ ծառայությունների նկարագրությունները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գները կամ լուսանկարները, տրամադրվում են Վաճառողների կողմից ներկայացված տեղեկության և փաստաթղթերի հիման վրա, հետևաբար, Glovo-ն չի կարող տրամադրել այդ նկարագրությունների, գների և/կամ լուսանկարների իսկության վերաբերյալ որևէ երաշխիք: Glovo-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի հանել ապրանքը իր Հավելվածից, ինչպես նաև ցանկացած պահի փոփոխել իր տեղեկատվական թերթիկի բովանդակությունը՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու:
Օգտատերն ընդունում է, որ Glovo Հավելվածում ցուցադրված բոլոր ապրանքները հասանելի են, և այս առնչությամբ ընդունում է այն հավանականությունը, որ պատվերն իրականացնելու ժամանակ կարող է տվյալ ապրանքը և/կամ ծառայությունը հասանելի չլինել տվյալ հաստատությունում։
Օգտատերն ընդունում է, որ Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապրանքների կամ ծառայությունների որակի և/կամ բնութագրերի համար, որոնք առաջարկվում են Վաճառողների և/կամ Մանդատավորների կողմից, ովքեր համարվում են առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների մատուցումը Հավելվածի միջոցով իրականացնող մասնագետներ։ Նույն կերպ Վաճառողները և/կամ Մանդատավորները պատասխանատու են ցանկացած արտոնագրի կամ թույլտվության ձեռքբերման համար, որը կարող է օրենքով պահանջվել նշված ապրանքների կամ ծառայությունների տրամադրման և առաջարկի համար, և առաջարկելով ապրանքներ Հավելվածի միջոցով՝ Վաճառողները և/կամ Մանդատավորները հայտարարում են, որ պատշաճ կերպով ձեռք են բերել արտոնագրերը:
ՕԲՅԵԿՏՈՒՄ (IN-STORE) և ՎԵՐՑՆԵԼՈՒ (PICK-UP) Պատվերներ
Օգտատերերը հնարավորություն ունեն պատվիրել որոշ Վաճառողների կողմից առաջարկվող ապրանքներ և/կամ ծառայություններ` ՎԵՐՑՆԵԼՈՒ և/կամ ՕԲՅԵԿՏՈՒՄ տարբերակ(ների) միջոցով: Այս տարբերակները Օգտատերերին հնարավորություն են տալիս անձամբ պատվերներ հավաքել Վաճառողի հաստատություններից: Այս տարբերակները հասանելի կլինեն միայն Glovo-ի կողմից ընտրված երկրների հաստատությունների միջոցով, որոնց համար այս տարբերակը միացված է։ Ավելին` նման ծառայությունները հասանելի կլինեն միայն ֆիզիկական անձանց և միայն նրանց անձնական օգտագործման համար: Այդ ծառայությունները ոչ մի դեպքում չեն կարող առաջարկվել կոմերցիոն օգտագործման համար:
Glovo-ն կարող է ցանկացած պահի միակողմանիորեն միացնել, անջատել և/կամ ներառել ՎԵՐՑՆԵԼՈՒ և ՕԲՅԵԿՏՈՒՄ պատվերներին վերաբերող նոր գործառույթներ՝ նախապես ծանուցելով Օգտատերերին և առաջնորդվելով կիրառելի օրենքով սահմանված կարգով: Սույն Ընդհանուր դրույթներում Փոփոխությունները հրապարակելուց հետո այդ փոփոխությունները կտարածվեն բոլոր այդ Օգտատերերի վրա:
Առանց խախտելու սույն Ընդհանուր պայմանների հավելյալ կիրառումը սույն բաժնում հստակ չնախատեսված բոլոր հարցերի նկատառումով՝ ՎԵՐՑՆԵԼՈՒ և ՕԲՅԵԿՏՈՒՄ ծառայությունները կարող են կիրառվել միայն սույն բաժնում սահմանված հատուկ դրույթների կատարման դեպքում:
3.1.1. Պատվերներ ՕԲՅԵԿՏՈՒՄ
Հավելվածում ակտիվացրած ԽԱՆՈՒԹՈՒՄ պատվերների դեպքում Օգտատերերը կարող են պատվերներ կատարել անմիջապես այն ռեստորաններից, որոնք ընտրել են և ներառել են այս ցանկի մեջ և տվյալ պահին օբյեկտից գնումներ կատարեն:
Ինչպե՞ս է աշխատում ՕԲՅԵԿՏՈՒՄ ծառայությունը:
- ՕԲՅԵԿՏՈՒՄ ծառայությունից օգտվելու համար Օգտատերերը պետք է սկանավորեն Վաճառողի հրապարակային տեսանելի տարածքում ցուցադրված QR կոդը։
- QR կոդը սկանավորելուց հետո Օգտատերը կուղղորդվի դեպի տվյալ ռեստորանի մենյու՝ պատվեր կատարելու համար: ՕԲՅԵԿՏՈՒՄ տարբերակի միջոցով Օգտատերը կկարողանա ընտրել ապրանքները նախընտրելի Վաճառողից և հաստատել գնումը:
- Եթե հնարավոր չէ սկանավորել QR կոդը որևէ սխալի կամ թերության պատճառով, Օգտատերը կարող է ստուգել՝ արդյոք պատվերը կարող է կատարվել՝ որոնելով Վաճառողի օբյեկտն անմիջապես իր սարքի Glovo Հավելվածի միջոցով:
- Ակտիվացված վճարման եղանակին համապատասխան պատվերը հաստատվելուց հետո վերջինս կարող է չեղարկվել միայն Հավելվածի միջոցով` նախքան Վաճառողի կողմից այն պատրաստելու մասին համաձայնությունը ստանալը: Եթե ավելի ուշ Օգտատերը ցանկանում է փոխել պատվերը կամ Վաճառողն ուշացնում է դրա պատրաստումը, ապա նա պետք է անմիջապես կապ հաստատի տվյալ Վաճառողի հետ:
- Պատվերը հաստատելուց հետո պատվերի համարը կհայտնվի Օգտատիրոջ սարքի էկրանին, որը նաև կցուցադրվի տվյալ Վաճառողի աշխատակիցներին հավաքման ժամանակ:
- ՕԲՅԵԿՏՈՒՄ տարբերակի միջոցով տեղադրված պատվերների գնի մեջ չի ներառվի առաքման լրացուցիչ ծախսը:
- Որոշ պրոմո կոդեր չեն կարող օգտագործվել ՕԲՅԵԿՏՈՒՄ պատվերի ծառայության միջոցով կատարված պատվերների համար:
3.1.2. ՎԵՐՑՆԵԼՈՒ պատվերներ
Հավելվածում ակտիվացրած՝ ՎԵՐՑՆԵԼՈՒ պատվերների դեպքում, Օգտատերերը կարող են պատվերներ կատարել անմիջապես Հավելվածի այն Վաճառողների հաստատություններից, որոնք ընտրել են այս տարբերակի ներառումը և նշված ժամկետներում դրանք օբյեկտից վերցնելը։
- ՎԵՐՑՆԵԼՈՒ տարբերակից օգտվելու համար Օգտատերերը պետք է Հավելվածում ընտրեն այս տարբերակը այն հաստատությունների համար՝ նշելով ապրանքները, որոնք նրանք ցանկանում են գնել տվյալ հաստատություններում, այնուհետև ինքնուրույն հաստատել պատվերը Հավելվածում:
- Ընտրված վճարման եղանակին համապատասխան պատվերը հաստատվելուց հետո պատվերը կարող է չեղարկվել միայն Հավելվածի միջոցով` մինչ ռեստորանի կամ հաստատության կողմից պատրաստելու մասին համաձայնություն տալը:
- Պատվերը հաստատելուց հետո պատվերի համարը կհայտնվի Օգտատիրոջ սարքի էկրանին, որը նաև կցուցադրվի տվյալ հաստատության աշխատակիցներին:
- ՎԵՐՑՆԵԼՈՒ տարբերակի միջոցով տեղադրված պատվերների գնի մեջ չի ներառվի առաքման լրացուցիչ ծախսը:
Marketplace տարբերակ
Օգտատերն ընդունում և հաստատում է, որ Հավելվածի միջոցով ձեռք բերված ապրանքի առաքում հայցելու դեպքում, որոշ դեպքերում այն կարող է մատակարարվել ոչ թե Մանդատավորների, այլ Վաճառողի սեփական առաքման ծառայության կողմից։ Պատվեր կատարելու պահին Օգտատերը համապատասխանաբար կտեղեկացվի այս հանգամանքի մասին:
Նման դեպքերում, առաքման պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Վաճառողը, որը միակն է, ով կարող է հետևել պատվերի առաքմանը և լուծել ցանկացած միջադեպ: Որպես արդյունք, այս դեպքերում Օգտատերը չի կարողանա հետևել ապրանքի գտնվելու վայրին, իսկ առաքման մոտավոր ժամանակը կարող է տարբեր լինել: Այսպիսի դեպքերում, ապրանքների առաքման հետ կապված որևէ ուշացման և/կամ խնդրի դեպքում Օգտատերը պետք է անմիջապես կապ հաստատի Վաճառողի հետ:
3.2. «Այլ» մոդելը
«Այլ» մոդելի օգնությամբ Օգտատերը հայտնում է պատվերի մեջ որոշ ապրանքներ անձամբ գնելու՝ իր նախապատվության մասին, իսկ Մանդատավորը կհանդիսանա լոկ Օգտատիրոջ անունից հանդես եկող գործակալ: Օգտատերը կարող է նշել պատվերի մեջ ներառվող ապրանքները նախատեսված տեքստային ազատ դաշտում՝ ներառելով պատվերն իրականացնող Մանդատավորի համար տվյալներ կամ նշումներ: Օգտատերը միանձնյա պատասխանատու է ճիշտ հասցեների տրամադրման համար, ներառյալ ոչ միայն գրավոր հասցեների, այլև Հավելվածում հասանելի քարտեզի վրա իր հստակ գտնվելու վայրի և Հավելվածում Մանդատավորին տրվող ցուցումների համար, ինչպես նաև իր վրա է վերցնում ցանկացած ծախս և անհարմարություն, որը կառաջանա սխալի և/կամ անփութության հետևանքով։ Ավելին, Օգտատերը պետք է հրահանգներ տրամադրի հնարավորին չափ մանրամասնորեն, որպեսզի Մանդատավորը պատշաճ կերպով կատարի պահանջվող ծառայությունները: Եթե Օգտատերը ցանկանում է տեղեկանալ Մանդատավորին հանձնարարված՝ գնման ենթակա ապրանքների կազմի և սննդային տեղեկությունների մասին, ապա Օգտատերը պետք է անմիջապես կապ հաստատի յուրաքանչյուր հաստատության հետ՝ ապրանքների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով:
Օգտատերը չպետք է պահանջի որևէ հանձնարարության և/կամ գնումների կատարում, որը հակասում է օրենքին և հասարակական կարգին` դրա բովանդակության կամ այն հանգամանքների պատճառով, որի ժամանակ տրվել է նշված հանձնարարությունը։ Վերը նշվածի արդյունքում Օգտատերն է բացառապես պատասխանատու, և ցանկացած իրավիճակի դեպքում ապրանքների բնույթից բխող ցանկացած միջադեպի համար պատասխանատությունը կրում է Օգտատերը (ինչպես օրինակ՝ պատժամիջոց, քաղաքացիական և/կամ քրեական պատասխանատվություն, ֆինանսական պատասխանատվություն և այլն): Այս առնչությամբ Օգտատերերը պետք է իրազեկված լինեն, որ Glovo-ն ակտիվորեն համագործակցում է յուրաքանչյուր երկրի պատկան մարմինների և իշխանությունների հետ՝ պայքարելու ի թիվս այլ հանցագործությունների` խարդախությունների, թմրանյութերի վաճառքի, փողերի լվացման, ահաբեկչության և անձնական տվյալների յուրացման դեմ: Ուստի, Օգտատերը գիտակցում է, որ Glovo-ն կարող է հրապարակել իր անձնական տվյալները պետական մարմինների պահանջով` կանխելու նշված կամ այլ քրեական հանցագործություները և զերծ մնալու դրանց կատարումից։
«Այլ» պատվեր կատարելիս Օգտատերերը պետք է սահմանեն մոտավոր գին. Օգտատերը պատասխանատու է մոտավոր գնի ստույգ սահմանման համար։ Այնուհետև, Glovo-ն նշված մոտավոր գնից բավարար գումար կպահի Օգտատիրոջ ընտրած վճարման տարբերակից․ այս պահումը կուղարկվի պատվերն ավարտվելուն պես, և Glovo-ն Օգտատիրոջից կգանձի պատվերի համար պարտքի ճշգրիտ գումարը՝ հաշվի առնելով այն գինը, որը փաստացիորեն գանձվում է Մանդատավորից հանձնարարությունը կատարելիս: Այն դեպքում, երբ Մանդատավորի կողմից գնվելիք ծառայությունը կամ ապրանքը գերազանցում է Օգտատիրոջ հաշվարկը ավելի քան 30%-ով, Մանդատավորը և/կամ Glovo-ն կկապվեն Օգտատիրոջ հետ՝ նրան տեղեկացնելու այս իրավիճակի մասին, և Օգտատերը կկայացնի վերջնական որոշում Վաճառողի տարածքում գնումը շարունակելու կամ կասեցնելու մասին։ Առավել մեծ արժողությամբ գնումը Օգտատիրոջ կողմից ընդունվելու դեպքում պատվերը կշարունակվի, իսկ եթե Օգտատերը չի համաձայնում շարունակել, ապա պատվերը կչեղարկվի, և Օգտատերը պատասխանատվություն կկրի չեղարկման արդյունքում առաջացած ցանկացած ծախսի համար, ներառյալ Glovo-ին կամ Մանդատավորին վճարվելիք բոլոր ծախսերը։
Մանդատավորը, որն ընդունում է պատվերը Հավելվածում, պարտավորվում է հանձնարարականի ներքո Օգտատիրոջ անունից գնել վերջինիս կողմից պատվիրված ապրանքները` ըստ Օգտատիրոջ ցուցումների և բնութագրերի: Եթե ապրանքը և/կամ ծառայությունը, ինչպես նկարագրված է Օգտատիրոջ կողմից Հավելվածում, հասանելի չէ, Մանդատավորը կարող է զանգահարել Օգտատիրոջը՝ հնարավորության դեպքում քննարկելու ցանկացած այլընտրանքային կամ հասանելի տարբերակ։ Եթե չկան այլ հասանելի տարբերակներ կամ Օգտատերը չի ընդունում Մանդատավորի առաջարկած տարբերակներից որևէ մեկը, ապա պատվերը կչեղարկվի սույն Ընդհանուր պայմաններին համապատասխան (Բաժին իններորդ): Եթե Օգտատերը չի պատասխանում հեռախոսազանգին, ապա Մանդատավորը պետք է սպասի 5 րոպե՝ նախքան հեռանալը և պատվերը չեղարկելը։
Նույն կերպ, նախքան հանձնարարականի կատարումը, Մանդատավորը Օգտատիրոջ հավանությունը ստանալու համար վերջինիս հաստատմանն է ներկայացնում ցանկացած փոփոխություն կամ տարբերություն։ Եթե Օգտատերը ցանկանում է թողնել որևէ մեկնաբանություն պատվերի վերաբերյալ, միշտ կարող է անմիջական կապ հաստատել հանձնարարականն իրականացնող Մանդատավորի հետ:
Ապրանքի գնում ներառող հարցման դեպքում, հանձնարարականի կատարումից հետո Մանդատավորը Օգտատիրոջը տալիս է տվյալ ապրանքի և/կամ ծառայության թղթային անդորրագիրը, որը տրվել է վաճառողի կողմից՝ Օգտատիրոջ խնդրանքով՝ ապրանքի և/կամ ծառայության գնման պահին։ Այս ամենը կիրականացվի՝ առանց խախտելու ծառայության մասին մանրամասն տեղեկատվությունը, որը կփոխանցվի Օգտատիրոջը վերջինիս հաշվին կցված էլ. հասցեի միջոցով:
3.3. Առաքիչի մոդելը
Առաքիչի մոդելի միջոցով Օգտատերը կարող է Հավելվածի օգնությամբ հայցել Օգտատիրոջ կողմից որոշակի իրերի հավաքման և առաքման ծառայություններ նշված հասցեների միջև այն պայմանով, որ դրանք գտնվեն Glovo-ի գործունեության տարածքներում: Մանդատավորը պարտավորվում է հանձնարարականի ներքո կատարել Օգտատիրոջ անունից հայցվող ծառայությունները՝ ըստ Օգտատիրոջ ցուցումների և բնութագրերի:
Օգտատերը չպետք է պահանջի օրենքին և հասարակական կարգին հակասող որևէ հավաքման և/կամ առաքման կատարում` լինի դա նշված հանձնարարության հայտի բովանդակության կամ հանգամանքների պատճառով։ Օգտատերը միանձնյա պատասխանատու է ճիշտ հասցեների տրամադրման համար, ներառյալ ոչ միայն գրավոր հասցեների, այլև Հավելվածում հասանելի քարտեզի վրա իր հստակ գտնվելու վայրի և Հավելվածում Մանդատավորին տրվող ցուցումների համար, ինչպես նաև իր վրա է վերցնում ցանկացած ծախս և անհարմարություն, որը կառաջանա սխալի և/կամ անփութության հետևանքով։
3.4. «SuperGlovo» մոդել
«SuperGlovo» մոդելի միջոցով Glovo-ն Հավելվածում Օգտատերերի համար հասանելի է դարձնում այնպիսի հնարավորություն, որի միջոցով նրանք կարող են ընտրել տարբեր վայրերում` սուպերմարկետներում, հանրախանութներում և/կամ անձնական խնամքի հաստատություններում, առկա զանազան ապրանքներ, որպեսզի պատվերը կատարող Մանդատավորն ընդունի դրանց առաքումն Օգտատիրոջ տրամադրած հասցեով: Այդ ապրանքները պահվում են Glovo-ի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն կառավարելի տարածքներում․ նման դեպքերում Glovo-ն պատասխանատվություն է կրում կիրառելի օրենքով սահմանված կարգով:
3.5. Ընդհանուր դրույթներ։ Տարածվում են վերոնշյալ բոլոր մոդելների վրա
Հավելվածի միջոցով Օգտատերերին հասանելի ծառայությունները, անկախ մոդելից, կիրականացվեն միայն վճարման պահին հետևյալ պայմանների առկայության դեպքում.
- Օգտատիրոջ կողմից հայցված ծառայությունը պետք է մատուցվի ընտրված ժամանակահատվածի ընթացքում:
- Գնված ապրանքները, առաքվման ենթակա ապրանքները և/կամ կատարման ենթակա հանձնարարությունը պետք է լինեն քաղաքներից մեկում և Glovo-ի գործունեության համար հասանելի տարածքում։
- Վերջնակետը պետք է լինի քաղաքի այն տարածքը, ինչ ապրանքի և/կամ դրա հավաքման հասցեն է:
- Պատվիրած ապրանք(ներ)ի չափսերը չպետք է գերազանցեն` 40 սմ x 40 սմ x 30 սմ*
- Մեկ պատվերի առավելագույն քաշը կարող է լինել մոտ 9 կգ*
*Վերը նշված չափի և քաշի պայմանը չի տարածվի նման ծավալներ տեղափոխելու ընդունակ տրանսպորտային միջոցների վրա։
Օգտատերերը միանձնյա պատասխանատու են Հավելվածում առաքման և հավաքման ճշգրիտ հասցեների տրամադրման համար, ներառյալ ոչ միայն գրավոր հասցեների, այլև նաև դրանց հստակ գտնվելու վայրը Հավելվածում հասանելի քարտեզի վրա, ուստի, այդ հարցում Օգտատերերն ազատում են Glovo-ին և Մանդատավորին պատվերի հավաքման և առաքման սխալ հասցեների տրամադրման անփութության կամ սխալի հետևանքով առաջացած ցանկացած պատասխանատվությունից։ Նույն կերպ՝ Օգտատերերը պետք է հնարավորինս մանրամասն տրամադրեն հանձնարարությանն առնչվող ծառայության և/կամ արտադրանքի վերաբերյալ ողջ տեղեկությունը: Այդ նպատակով «մեկնաբանություններ» բաժնում նրանք կարող են տրամադրել հնարավոր օգտակար համարվող ցանկացած մեկնաբանություն: Օգտատերն ազատում է Glovo-ին և Մանդատավորին Օգտատիրոջ կողմից տրված ցուցումներում անփութության կամ սխալի հետևանքով առաջացած ցանկացած պատասխանատվությունից: Վերոնշյալի արդյունքում հավաքման և առաքման սխալ հասցեի տրամադրման, ինչպես նաև գնման ենթակա ապրանքների, կատարման ենթակա հանձնարարությունների, մատուցման ենթակա ծառայությունների և/կամ ցանկացած այլ հանձնարարության կատարման սխալ ցուցումների արդյունքում առաջացած ծախսերը կրում է Օգտատերը։
Եթե Օգտատերը չի գտնվում առաքման համար նշված վայրում և, հետևաբար, չի կարող վերցնել պատվերը, Օգտատերը պետք է վճարի հիմնական առաքման ծառայության արժեքի 100%-ը, ինչպես նաև ապրանքի գինը, եթե ապրանքը գնվել է, կամ դրա համար պայմանագիր է կնքվել Օգտատիրոջ խնդրանքով: Սա չի խախտում Օգտատիրոջ կողմից չառաքված ապրանքի փոխարեն այլ՝ նույնանման ապրանքների կամ ծառայությունների պատվերի կատարման և վճարման հնարավորությունը։
Օգտատիրոջ կողմից նշված առաքման հասցեում պատվերի ընդունումը համարվում է պատվերի վերջնական ընդունում: Եթե պատվերը սխալ է, թերի կամ պարունակում է որևէ թերություն, պատվերն ստանալուց անմիջապես հետո Օգտատերը պետք է կապ հաստատի Glovo-ի հետ Օգնություն բաժնի միջոցով: Ո՛չ Glovo-ն, ո՛չ էլ Մանդատավորը չեն ստանձնում պատվերը ստացողի ինքնության հաստատման համար որևէ պարտավորություն. պատվերը կհամարվի պատշաճ ընդունված՝ նշված հասցեում առաքվելու դեպքում։ Հետևաբար, Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում պատվերի առաքման ճիշտ հասցեում սխալ անձի հետ առնչվելու համար:
4. Տնտեսական պայմաններ
4.1. Հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունների գներ
Օգտատերերը կարող են անվճար գրանցվել Հավելվածում, այնուամենայնիվ, Հավելվածում գրանցման անվճար բնույթը ցանկացած պահի ենթակա է Glovo-ի կողմից վերանայման: Ամեն դեպքում, Օգտատերերից հնարավոր է պահանջվի վճարել Հավելվածում մատուցվող որոշ ծառայությունների համար, ինչպես որ նախատեսված է սույն Ընդհանուր պայմաններով: Glovo-ն իրավունք է վերապահում փոփոխել հավելվածի գները ցանկացած ժամանակ՝ այդ մասին կիրառելի օրենքներով սահմանված կարգով տեղեկացնելով Օգտատերերին: Նման փոփոխություններն ուժի մեջ կմտնեն անմիջապես հրապարակման պահից։
Glovo-ն կգանձի Օգտատիրոջից ծառայության վճար մեր Հավելվածից օգտվելու համար՝ մեր ընդհանուր ծառայությունները շարունակաբար բարելավելու նպատակով տրամադրելով մատակարարների ավելի լայն ընտրություն և, ի թիվս այլնի, շարունակաբար բարելավելով մեր օգտատերերի փորձը։ Ծառայության վճարի չափը կարող է լինել ֆիքսված կամ փոփոխական՝ կախված ապրանքների արժեքից: Glovo-ն սահմանում է ծառայության վճարը և այն տեսանելի է դարձնում Օգտատերերի համար յուրաքանչյուր պատվերի ձևակերպման պահին: Ծառայության այս վճարը կգանձվի պատվերի վճարման համար Օգտատիրոջ կողմից ընտրված վճարային քարտից։ Եթե Օգտատերն ընտրում է կանխիկ վճարման տարբերակը (այս տարբերակը կարող է անհասանելի լինել Glovo-ի գործունեության որոշ երկրներում), ծառայության վճարը կանխիկ կգանձվի Օգտատիրոջից պատվերի հավաքման կամ առաքման պահին, և Վաճառողը պատասխանատու կլինի նշված գումարը Glovo-ի անունից ստանալու համար: Կանխիկ վճարման դեպքում Glovo-ն իրավունք է վերապահում Օգտատիրոջ քարտից պահել գումարը, մինչ ապրանքի առաքման պահին և/կամ առաքման վայրում հանձնարարության ավարտից հետո վճարման կատարումը: Եթե վճարումը չկատարվի, Glovo-ն իրավունք է վերապահում գանձել այն քարտից, որից պահվել էր գումարը։
Բացի նշված ծառայության վճարից, Օգտատերը պետք է վճարի Հավելվածի միջոցով հայցված ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց, ինչպես նաև Մանդատավորների կողմից մատուցված առաքման կամ հանձնարարված ծառայությունների դիմաց ամեն անգամ Օգտատիրոջ կողմից հավաքագրման և/կամ առաքման հայտի ժամանակ։ Վատ եղանակային պայմանների, գերզբաղվածության, մեծ պահանջարկի և/կամ ցանկացած այլ իրավիճակի դեպքում՝ ինչը կարող է ազդել Մանդատավորների կողմից առաքման ծառայությունների մատուցման վրա, Օգտատերը կարող է նկատել տվյալ մատուցվող ծառայությունների դիմաց վճարի ժամանակավոր բարձրացում: Ամեն դեպքում առաքման ծառայության վճարը կարող է տարբեր լինել Glovo-ի վերահսկողությունից դուրս գտնվող ֆորսմաժորային իրավիճակներում։
Այլ և/կամ Առաքիչի մոդելներով պատվերներ կատարելու դեպքում յուրաքանչյուր ծառայության ընդհանուր գնի մեջ կարող է ներառվել փոփոխական տոկոս` կախված Մանդատավորի անցած տարածության և ծախսած ժամանակից, իսկ այն դեպքերում, երբ Օգտատերը ապրանքի կամ ծառայության ֆիզիկական գնման հայտ է ներկայացնում, ներառվում է Վաճառողի կողմից սահմանված գինը: Glovo-ն իրավունք է վերապահում փոխել գինը՝ հիմնվելով անցած տարածության և/կամ ծառայության իրականացման օրվա որոշակի ժամի վրա։ Սույն պայմանների համաձայն՝ Օգտատերը իրավասու կլինի տեղեկանալ ծառայության մոտավոր վճարի մասին մինչ գործարքի համար պայմանավորվելը և վճարելը, եթե Օգտատերը նշել է ապրանքի ստացման հասցեն:
Բացի այդ, վճարի մեջ կարող է ներառվել թեյավճար Մանդատավորի և/կամ տեղական օբյեկտի համար, որի չափը պետք է որոշվի բացառապես և լիովին Օգտատիրոջ հայեցողությամբ․ հետևաբար, միայն Օգտատերն է որոշում թեյավճար տալ, թե ոչ, և որքան տալ։ Ամեն դեպքում Glovo-ն կարող է Օգտատերերին առաջարկել ընտրված թեյավճարի տարբերակը պահպանելու հնարավորություն։ Այն դեպքում, երբ Օգտատերը համաձայնում է պահպանել թեյավճարի համար իր նախապատվությունները, վերջիններս ավտոմատ կերպով կկիրառվեն բոլոր հետագա պատվերների համար: Օգտատերը ցանկացած պահի կունենա ընտրված նախապատվությունները փոխելու հնարավորություն:
4.2. Հավելվածում առաջարկվող ապրանքների և/կամ ծառայությունների գին
Հավելվածում առաջարկվող յուրաքանչյուր ծառայության և/կամ ապրանքի համար կիրառելի գները բացառապես և կամովին սահմանվում են Վաճառողների կողմից։ Glovo-ն անում է հնարավոր ամեն բան ապահովելու, որ Հավելվածի գները թարմացվեն և պատշաճ կերպով արտացոլեն Վաճառողի կողմից սահմանված իրական գինը։ Այնուամենայնիվ, Glovo-ի վերահսկողությունից դուրս որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ Հավելվածում Վաճառողի կողմից նշված գինը կարող է տարբեր լինել: Նման դեպքում Վաճառողը համարվում է գնի փոփոխության համար միակ պատասխանատուն, և ցանկացած նման պահանջով Օգտատերը պետք է կապ հաստատի Վաճառողի հետ: Հավելվածի միջոցով հայցվող գնումը կշարունակվի մինչև 30% գնային տատանումների դեպքում: Եթե տատանումը նշված 30%-ից ավել լինի, Օգտատիրոջ հետ կապ կհաստատեն՝ իրավիճակի մասին տեղեկացնելու և առկա տարբերակների մասին իրազեկելու համար: Ամեն դեպքում Օգտատերը կարող է ցանկացած դեպքում կապվել Վաճառողի և/կամ Մանդատավորի հետ՝ պատվիրված ապրանքների վերջնական գինը հաստատելու համար:
Վաճառողներն ազատ են ներկայացնել Պատասխանատվությունից հրաժարման հայտարարագիր այն ապրանքների/ծառայությունների համար, որոնք իրենք առաջարկում են Հավելվածի միջոցով՝ ապահովելով, որ Հավելվածում արտացոլված գները համապատասխանեն իրենց սեփական տարածքներում սահմանված գներին: Նման դեպքերում Վաճառողները պատասխանատվություն են կրում նման գների արդյունքում առաջացող հնարավոր ցանկացած շեղման, փոփոխության և/կամ սխալների համար: Glovo-ն որևէ կերպ չի միջամտում Պատասխանատվությունից հրաժարման հայտարարագրի սահմանման հարցում։
Հավելվածում նշված բոլոր գները, կախված Օգտատիրոջ գործունեության տարածքից, ներառում են կիրառելի ցանկացած հարկեր և բոլոր դեպքերում պետք է արտահայտված լինեն Օգտատիրոջ գործունեության տարածքի արժույթով:
Օգտատերն ընդունում է, որ Վաճառողների կողմից Հավելվածում նշված ապրանքների և ծառայությունների գները միշտ չէ, որ կարող են ներառել դրանց փաթեթավորման գինը, որը կարող է առանձին գանձվել Օգտատիրոջից կիրառելի օրենքով և/կամ չափորոշիչներով պահանջված լինելու դեպքում: Մասնավորապես, բայց չբացառելով որևէ այլ դեպք, Օգտատերն ընդունում է, որ իրենից կարող է առանձին գանձվել իր պատվերին առնչվող ցանկացած պլաստիկ փաթեթավորման գին։
«Այլ» մոդելի պատվերների դեպքում Օգտատերը Հավելվածի միջոցով կատարված գնման և առաքման հարցման միջոցով Մանդատավորին է տալիս ապրանքները նշված օբյեկտների կողմից սահմանված գնով իր անունից անձամբ գնելու հանձնարարական․ Հավելվածում ներառված գնի ցանկացած նշում պարզապես նշում է, և երբեք չպետք է մեկնաբանվի որպես վերջնական կամ պարտադիր ո՛չ Glovo-ի, ո՛չ օբյեկտի և ո՛չ էլ Մանդատավորի համար: Պատվերի կատարման ընթացքում Օգտատերը կարող է անմիջական կապի մեջ լինել Մանդատավորի հետ:
Glovo-ն և/կամ Վաճառողներն իրավունք են վերապահում պատվերի գնի մեջ ավելացնել հավելավճար (այսուհետ՝ «Փոքր պատվերի հավելավճար»)՝ որպես փոքր համարվող պատվերների մշակման և պատրաստման անհրաժեշտ պայման: Փոքր համարելու չափանիշը կարող է տարբերվել՝ կախված պատվերի կատարման երկրից և/կամ ժամանակից։ Փոքր պատվերի հավելավճարի կիրառման դեպքում Glovo-ն Հավելվածի միջոցով հստակորեն կտեղեկացնի այդ մասին Օգտատիրոջը՝ նշելով գումարի ճշգրիտ չափը, և Օգտատերը կարող է որոշել՝ շարունակել պատվերը և վճարել նշված հավելավճարը, փոփոխել պատվերը և/կամ չեղարկել նշված պատվերը նախքան վերջնական հաստատումը:
4.3. Հաշիվների ուղարկում
Հավելվածի միջոցով գրանցվելով և տրամադրելով պահանջվող բանկային տվյալները՝ Օգտատերերը լիազորում են Glovo-ին ներկայացնել անդորրագրեր պահանջվող ծառայությունների վճարման համար, այդ թվում՝ պատվիրած ապրանքների գնի և առաքման համար:
Օգտատերը Glovo-ին տալիս է հստակ կերպով սահմանված լիազորություններ՝ էլեկտրոնային եղանակով գրանցման գործընթացում Օգտատիրոջ կողմից տրամադրված էլ. փոստի հասցեին ուղարկելու պայմանագրային ծառայությունների անդորրագրերը և/կամ հաշվիները, որոնք կազմվել են Հավելվածի օգտագործման կամ Մանդատավորների և/կամ Վաճառողների կողմից մատուցված ծառայությունների արդյունքում: Եթե հաշիվ-ապրանքագրի պահանջ կա, մինչ պատվերը տեղադրելը Օգտատերը պետք է Հավելվածում մուտքագրի համապատասխան հարկային տվյալները:
Նույն կերպ Օգտատերն ընդունում է, որ, GLOVO Հավելվածի միջոցով կնքված ծառայությունների համաձայն, նա կարող է Մանդատավորների կողմից ստանալ առաքման, առաքիչի կամ կառավարման ծառայությունների համապատասխան հաշիվ-ապրանքագրերը:
4.4. Վճարման Հարթակներ
Օգտատերերի կողմից Glovo-ին կատարած ցանկացած ապրանքի (օրինակ՝ սնունդ, խմիչք, նվեր և այլն) համար պատշաճ կերպով վճարումը կազատի Օգտատիրոջը մատուցված ծառայությունների համար նշված գումարը գործընկեր-ռեստորաններին և/կամ հաստատություններին, ինչպես նաև Մանդատավորին վճարելու պարտավորությունից: Glovo-ն չի գործում Օգտատերերի անունից, և սույն փաստաթղթում նախատեսված ոչ մի լիազորություն չի համարվում Glovo-ին տրված հանձնարարական:
Էլեկտրոնային փողի հաստատության միջոցով Glovo-ն վճարումների անդորրագիր է տրամադրում որպես գործակալներ հանդես եկող Օգտատերերին (վճարումների հավաքագրման համար) գործընկեր-ռեստորանների և/կամ հաստատությունների և Մանդատավորների անունից։ Էլեկտրոնային փողի հաստատությունները (այսուհետ՝ «Վճարային հարթակներ») պատասխանատվություն են կրում ցանկացած անհրաժեշտ թույլտվության կամ արտոնագիր ստանալու համար՝ իրականացնելու ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարգավորվող վճարային ծառայություններ Glovo-ի գործունեության տարածքներում՝ վճարային ծառայությունների մասին գործող օրենսդրությանը համապատասխան։ Հետևաբար, Glovo-ն պատասխանատվություն չի կրի թույլտվության կամ լիազորագրի բացակայության կամ որևէ գործող կանոնակարգի խախտման համար. ընդհակառակը, միակ և բացառիկ պատասխանատվությունը կրելու է Վճարային հարթակը:
Որպես խարդախության կանխարգելման հարթակ՝ Glovo-ն իրավունք է վերապահում Հավելվածի միջոցով և բացառապես Վճարային հարթակի միջոցով պատվիրած ապրանքների համար պահանջել վճարման նախնական թույլտվություն՝ ստուգելու տրամադրված վճարման միջոցների իսկությունը և ապահովելու Օգտատերերի կողմից Հավելվածի ճիշտ գործառույթը և կիրառումը։ Նման նախնական թույլտվություն պատվերի ամբողջական գումարի վճարում ոչ մի դեպքում չի նախատեսում, քանի որ ամբողջական վճարումը կատարվում է բացառապես ապրանքը Օգտատիրոջ համար հասանելի դարձնելուց հետո կամ սույն Ընդհանուր պայմաններում սահմանված պատճառներից ելնելով։
Եթե Օգտատերը ունի Հավելվածում հասանելի Վճարային հարթակի միջոցով վճարման հետ կապված որևէ խնդիր, նա կարող է կապվել Glovo-ի Օգտատերերի աջակցության ծառայության հետ Հավելվածի Օգնություն բաժնի միջոցով: Glovo-ն կգործադրի իր բոլոր ջանքերը՝ խնդրին լուծում տալու և հնարավորության սահմաններում Վճարային հարթակի հետ կապ հաստատելու համար․ անկախ ամեն ինչից, Glovo-ն պատասխանատվություն չի կրում Վճարային հարթակների, Օգտատիրոջ բանկի կամ նմանօրինակ ֆինանսական հաստատության գործունեության ու պատասխանատվության շրջանակներում լուծման ենթակա որևէ հարցի համար։
4.5. Վճարման տարբերակներ
Օգտատերը կարող է ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց վճարել կանխիկ կամ կրեդիտային քարտով: Պատվերը կատարելիս Օգտատերը կտեղեկացվի ծառայության հայտի տարածքում հասանելի վճարման տարբերակների մասին։ Բացի այդ, որոշ տարածքներում Օգտատերը կարող է նաև հնարավորություն ունենալ վճարել բջջային հեռախոսով կա՛մ Հավելվածի միջոցով, կա՛մ պատվեր վերցնելու կամ ստանալու պահին՝ Հավելվածի միջոցով յուրաքանչյուր դեպքի համար սահմանված կարգի համաձայն:
Կրեդիտային քարտով վճարելու համար Օգտատերը պետք է Հավելվածի միջոցով տրամադրի քարտի տվյալները` որպես իր հաշվին կցված վճարման եղանակ: Glovo-ն իր սերվերներում չի պահում քարտի թվերը, և տեսանելի են միայն քարտի վերջին չորս նիշերը: Ամբողջական տեղեկությունը պետք է պահվի վճարումներ իրականացնող Վճարային հարթակի սերվերներում:
Եթե հնարավոր չէ կատարել գանձում ընտրված վճարման եղանակով, Օգտատերը լիազորում է Glovo-ին գանձել կիրառելի վճարը Glovo հաշվում Օգտատիրոջ կողմից արդեն իսկ գրանցած ցանկացած այլ կրեդիտային կամ դեբետային քարտից:
Կանխիկ վճարման տարբերակը կարող է հասանելի չլինել Glovo-ի գործունեության որոշ երկրներում: Կանխիկ վճարումներ կատարելու հասանելիության դեպքում Glovo-ն իրավունք է վերապահում գումարը հետ պահել Օգտատիրոջ քարտից՝ նախքան վճարումը կկատարվի ապրանքի առաքման պահին և/կամ առաքման վայրում հանձնարարության ավարտը: Եթե վճարումը չկատարվի, Glovo-ն իրավունք է վերապահում գանձել գումարը պահած քարտից։
Եթե ծառայության դիմաց վճարը որևէ պատճառով հնարավոր չլինի գանձել Օգտատիրոջից, Օգտատիրոջ հաշիվը կարգելափակվի մինչ տվյալ իրավիճակի շտկումը և պարտքի մարումը:
4.6. Գումարի վերադարձ
Անհամաձայնության դեպքում Glovo-ն կտրամադրի օպերատիվ աջակցություն և անհրաժեշտության դեպքում կփոխհատուցի Օգտատիրոջը։ Կանխիկ վճարումների դեպքում Glovo-ն վերադարձնում է գումարը՝ ավելացնելով պրոմո կոդ Օգտատիրոջ Glovo հաշվին։ Եթե Glovo-ն բացահայտի, որ պատվերի գումարի վերադարձի հայտի Օգտատերը Հավելվածն օգտագործել է խարդախորեն, գումարի վերադարձի հայտն անմիջապես կմերժվի:
Անկախ վերը նշվածից, Glovo-ն պարտավոր չէ որևէ փոխհատուցում կատարել Վաճառողի արտադրանքների կամ Մանդատավորների կողմից առաքման ծառայությունների մատուցման թերությունների համար: Ավելին՝ Օգտատերերի գոհունակության համար սահմանված բարձր չափանիշների արդյունքում Glovo-ի կողմից կատարված ցանկացած փոխհատուցում չի համարվի հրաժարում պատասխանատվության հրաժարման հայտարարագրից, որն ընկած է Glovo-ի՝ որպես միջնորդ համարվելու հիմքում: Բացի այդ, ապրանքի վերադարձը, ինչպես նաև դրա դիմաց համապատասխան փոխհատուցման իրականացումը կարգավորվում է Օգտատիրոջ կողմից անմիջապես Վաճառողի հետ՝ համաձայն վերադարձի մասին Վաճառողի քաղաքականության և սույն Ընդհանուր պայմանների 5-րդ բաժնի:
4.7. Պրոմո կոդեր և/կամ Այլ Առաջարկներ կամ Չեղչեր
համար Glovo-ն կարող է ցանկացած պահի որոշ Օգտատերերի միակողմանիորեն տրամադրել Հավելվածի շրջանակներում օգտագործելու համար կրեդիտներ, զեղչեր, անվճար առաքում, ինչպես նաև ցանկացած այլ հատուկ առաջարկ (այսուհետ՝ «Զեղչեր և/կամ Առաջարկներ»): Նշված զեղչերից և առաջարկներից ցանկացածը կարող է միակողմանիորեն չեղարկվել Glovo-ի կողմից ցանկացած պահի:
Օգտատերը հաստատում և ընդունում է, որ տրամադրված բոլոր Զեղչերը և/կամ Առաջարկները պետք է օգտագործվեն միայն Glovo-ի կողմից յուրաքանչյուր Զեղչի և/կամ Առաջարկի համար սահմանված գործողության ժամկետի ընթացքում: Եթե նման Զեղչի կամ Առաջարկի տրամադրման պահին Glovo-ի կողմից չի սահմանվել գործողության ժամկետ, կիրառելի գործողության ժամկետը ավտոմատ կլինի վեց (6) ամիս՝ հաշված Օգտատիրոջը հասանելի դարձած պահից: Glovo-ի կողմից նշված Զեղչի և/կամ Առաջարկի տրամադրման պահին սահմանված գործողության ցանկացած այլ ժամկետ կգերակայի գործողության ժամկետի՝ վերը նշված վեց (6) ամսվա լռելյայն ժամկետի նկատմամբ:
Նույն կերպ Օգտատերը հաստատում և ընդունում է, որ տրամադրված Զեղչերը և/կամ Առաջարկները կարող են կիրառվել միայն Glovo Հավելվածի միջոցով առաջարկվող որոշակի ապրանքների և/կամ ծառայությունների համար կամ միայն հատուկ հանգամանքների և պայմանների դեպքում (օրինակ՝ առաջին պատվեր, պատվեր տարածքի ներսում, պատվեր օրվա որոշակի ժամի, կոնկրետ տեսակի պատվեր, Փոքր պատվերի հավելավճար և այլն):
Օգտատերերին տրվող Զեղչերը և/կամ Առաջարկները պետք է Օգտատիրոջ կողմից հստակորեն մուտքագրվեն Հավելվածում պատվեր տեղադրելուց առաջ: Հակառակ դեպքում դրանք չեն գործի, իսկ Օգտատերը չի կարողանա օգտվել դրանցից: Օգտատերը պատասխանատու է՝ համոզվելու, որ Զեղչը և/կամ Առաջարկը կիրառելի է Հավելվածի միջոցով հայցված հատուկ ապրանքների կամ ծառայությունների համար, և որ Զեղչը կամ Առաջարկը դեռևս վավեր է և գործում է լիովին:
Օգտատերն ընդունում է, որ Զեղչերի և/կամ Առաջարկների կիրառումը կարող է հետաձգվել դրանց մասին Օգտատիրոջը տեղեկացնելուց և/կամ դրանց տրամադրումից հետո: Մասնավորապես, ի թիվս այլոց՝ Glovo-ի կողմից Հավելվածում առաջարկվող Զեղչերի և/կամ Առաջարկների իրականացումը առաջին Օգտատերերի կամ առաջին պատվերների դեպքում կարող եէ տևել 24-ից մինչև 72 ժամ՝ Օգտատիրոջ հաշվի ստեղծման պահից ի վեր: Օգտատերը պատասխանատու է՝ համոզվելու, որ Զեղչը և/կամ Առաջարկը ճիշտ է մուտքագրվել Հավելվածում և ստուգելու, որ ճիշտ է կիրառվել պատվերի համար: Եթե կիրառման այս ուշացումը գերազանցում է 72 ժամը, Օգտատերը կարող է դիմել Օգնություն բաժնի միջոցով՝ Glovo-ի Օգտատերերի Աջակցության ծառայության հետ կապվելու համար:
Օգտատերն ընդունում և հաստատում է, որ բոլոր Զեղչերը և/կամ Առաջարկները գործում են մեկ անգամ՝ յուրաքանչյուր Օգտատիրոջ համար և, հետևաբար, կարող են սահմանափակվել՝ տարբեր առանձնահատկություններից ելնելով, ինչպես օրինակ՝ սարքի, կրեդիտային/դեբետային քարտի, էլ. փոստի հասցեի, հեռախոսահամարի կամ Օգտատիրոջ նույնականացման քարտի (ID) պարագայում, եթե այլ բան նախատեսված չէ Glovo-ի կողմից կոնկրետ Զեղչի և/կամ Առաջարկի մասով հստակորեն սահմանված պայմաններով:
Ամեն դեպքում Glovo-ն իրավունք է վերապահում միակողմանիորեն չեղարկել և հետ կանչել առաջարկված կամ արդեն իսկ տրամադրված ցանկացած Զեղչ և Առաջարկ, եթե վերջիններիս օգտագործման առնչությամբ խարդախության դեպք է նկատվել (ինչպես օրինակ՝ ի թիվս այլ դեպքերի, պրոմո կոդն օգտագործվել է դրա օրինական ստացողը չհամարվող մեկ այլ անձի կողմից, ինչպես նաև պրոմո կոդերը փոխանցվել են մասսայաբար, կամ տեղի է ունեցել կոդերի կամ զեղչերի վաճառք): Ավելին՝ Glovo-ն իրավունք է վերապահում կիրառել պատժամիջոցներ Օգտատերերի նկատմամբ այն գումարի չափով, որի սահմաններում Glovo-ի նկատմամբ տեղի է ունեցել խարդախությունը, ինչպես նաև Օգտատերերի Glovo հաշվի կասեցման և/կամ չեղարկման համար:
Glovo-ն պատասխանատվություն չի կրի ֆորսմաժորային դեպքերի ժամանակ կամ իր վերահսկողությունից դուրս այլ դեպքի պատճառով կամ հիմնավորված որևէ անհրաժեշտության դեպքում Զեղչերի և/կամ Առաջարկների պայմանները հարկադրված չեղարկելու, կրճատելու, երկարաձգելու կամ փոփոխելու համար։ Մասնավորապես, Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրի, եթե կայքը Զեղչերի և Առաջարկների ընթացքում հասանելի չլինի, կամ առաջարկների ավտոմատացված համակարգում աշխատանքի խափանում գրանցվի:
5. Պատվերների չեղարկում և հետկանչի իրավունք
5.1. Օգտատիրոջ կողմից պատվերների չեղարկում
Glovo-ի կողմից առաջարկվող միջնորդական ծառայության բնույթին համապատասխան՝ Օգտատերը տեղեկացված է, որ եթե Մանդատավորը և Վաճառողը կամավոր սկզբունքով ընդունել են պատվերը, հանձնարարականի կատարումը համարվում է ուժի մեջ, և, ըստ այդմ, Օգտատերն իրավունք չունի անhատույց կերպով հետ կանչել ծառայության հայտը։ Օգտատիրոջ կողմից պատվերների չեղարկման դեպքում վերջիններս չեն առաքվի: Սա չի խախտում Օգտատիրոջ՝ ստորև 5.3 բաժնում նշված գործող օրենքներին համապատասխանող վերադարձի և/կամ հետկանչի իրավունքը։
Չեղարկման արժեքը կարող է կախված լինել հետևյալ գործոններից.
- Եթե Վաճառողն արդեն ընդունել է պատվերը և սկսել է պատրաստել այն, Օգտատիրոջից կգանձվի ապրանքների գինը: Վաճառողը կտեղեկացնի Օգտատիրոջը պատվերի ընդունման մասին Հավելվածի միջոցով և/կամ էլ. փոստով` Օգտատիրոջ նշած էլեկտրոնային հասցեին ուղարկված ծանուցման միջոցով։
- Եթե Օգտատերը չեղարկի պատվերը Մանդատավորի կողմից այն ընդունելուց հետո, Օգտատիրոջից կգանձվի չեղարկման վճարը: Մանդատավորը Հավելվածի միջոցով կտեղեկացնի Օգտատիրոջը պատվերի ընդունման մասին: Օգտատերը կարող է Հավելվածում տեսնել չեղարկման ծախսը: Եթե և՛ Վաճառողը, և՛ Մանդատավորը ընդունել են պատվերը մշակման համար, այդ դեպքում Օգտատիրոջից կգանձվի և՛ ապրանքների գինը, և՛ չեղարկման վճարը:
- Եթե պատվերը պետք է չեղարկվի ուղղակիորեն Օգտատիրոջը չվերագրվող և Glovo-ի վերահսկողությունից դուրս գտնվող (օրինակ՝ պահեստում ապրանքի պակաս, Վաճառողի կողմից գնի փոփոխություն և այլն) Glovo-ի և/կամ Վաճառողի կողմից պատճառներով, Glovo-ի գործակալները կամ Մանդատավորը կապ կհաստատեն Օգտատիրոջ հետ՝ վերջինիս տեղեկացնելու առկա այլընտրանքների և դրանց հետ կապված ծախսերի մասին, եթե այդպիսիք կլինեն:
Հավելվածում «Չեղարկել» կոճակը սեղմելուց հետո չեղարկման ընդհանուր ծախսը կհայտնվի Օգտատիրոջ էկրանին՝ համաձայն վերը նշված գործոնների։
5.2. Պատվերների չեղարկում Glovo-ի կողմից
Glovo-ն իրավունք է վերապահում չեղարկել պատվերը՝ առանց հիմնավոր պատճառ ներկայացնելու: Glovo-ն Օգտատիրոջը կտեղեկացնի նշված չեղարկման մասին, և Glovo-ի պահանջով առանց հիմնավոր պատճառի չեղարկման դեպքում Օգտատիրոջ հաշվում և/կամ կրեդիտային քարտում պահված ցանկացած գումար հետ կփոխանցվի:
5.3. Չփչացող ապրանքների վերադարձ: Հետկանչի իրավունք
Եթե Օգտատերը ցանկանում է վերադարձնել չփչացող ապրանքը կամ հայտ ներկայացնել ծառայության մատուցման վերաբերյալ, տվյալ ապրանքի Վաճառողը միակ պատասխանատուն է վերադարձի ընդունման և/կամ մերժման համար՝ համաձայն իր ներքին քաղաքականության և բոլոր կիրառելի օրենքների: Հետևաբար, չփչացող ապրանքի վերադարձը բոլոր դեպքերում կատարվում է համաձայն Վաճառողի՝ վերադարձի մասին քաղաքականության, և յուրաքանչյուր դեպքում վերադարձի վերաբերյալ որոշոման տեղին լինելը կախված կլինի Վաճառողից: Նույն կերպ` Վաճառողը կորոշի՝ ինչպես կատարել գումարի վերադարձը (կանխիկ, կրեդիտային քարտ, խանութի վաուչեր և այլն)՝ համաձայն իր վերադարձի քաղաքականության:
Glovo-ն պատասխանատվություն չի կրի ոչ նման վերադարձի, ոչ էլ վերադարձի մասին Վաճառողի քաղաքականության համար գործող բոլոր օրենքների հետ համապատասխանության համար: Սա չի խախտում Glovo-ի՝ Օգտատիրոջ և Վաճառողի միջև ծագած անհամաձայնությունը լուծելու համար միջնորդի դերում հանդես գալու իրավասությունը։ Անհամաձայնության դեպքում Օգտատերը պետք է Glovo-ին տեղեկացնի Վաճառողի կողմից առաջարկվող լուծումների մասին։
Բացի այդ, քանի որ որոշ հաստատություններ հնարավոր է՝ չունենան հանրությանը հասանելի բաց տարածքներ, որևէ հայտի կամ վերադարձի ձևակերպման նպատակով Օգտատերերը չեն կարողանա դիմել տվ յալ հաստատություններ: Նման դեպքերում, օգտվելով Հավելվածում հասանելի կապի ուղիներից, անհրաժեշտ օգնություն և աջակցություն ստանալու համար Օգտատերերը պետք է կապվեն Glovo-ի Օգտատերերի աջակցության ծառայության հետ։
Օգտատերը պետք է ստուգի Մանդատավորի կողմից առաքված չփչացող ապրանքներն առաքման պահին և առաքման հասցեում։ Հետևաբար, Օգտատերը պատասխանատու է ստուգելու, որ տրամադրված ծառայությունը և/կամ արտադրանքը պատշաճ է, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բավարար ապացույցներ հավաքելու համար, որպեսզի ապացուցի դրանց ոչ պատշաճ լինելը։ Հետևաբար, եթե Օգտատերը ցանկանում է ձևակերպել չփչացող ապրանքի վերադարձ, նա պետք է ներկայացնի ընդհանուր պատվերի լուսանկար՝ սխալ կամ չառաքված ապրանքների ցուցակի հետ մեկտեղ, ինչպես նաև խնդրո առարկա ապրանքի անհամապատասխանության վերաբերյալ մեկ այլ ապացույց: Ցանկացած դեպքում վերադարձի պատշաճության վերաբերյալ որոշումը ոչ թե Glovo-ի, այլ Վաճառողի հայեցողության ներքո է:
Glovo-ում Օգտատերերի համար հասանելի են առաջարկված ծառայության վերաբերյալ հայտերի պաշտոնական ձևաթղթեր Glovo-ի գործունեության երկրների պաշտոնական լեզուներով։ Օգտատերերը կարող են վերը նշված հայցադիմումները ստանալ Glovo-ի Օգտատերերի աջակցության ծառայության միջոցով, և այդ դիմումների մուտքի հնարավորությունը ավտոմատ կերպով կուղարկվի Օգտատիրոջը: Օգտատիրոջ էլ. նամակում պետք է ճշգրիտ նշված լինի այն վայրը, որտեղից կատարվում է հարցումը, և պետք է լինի ծառայության իրականացման նույն վայրը: Կասկածի դեպքում հայտը պետք է ներկայացվի վերջին վայրից:
6. Անվճար նմուշների առաքում տուն և կոմերցիոն այլ գործողություններ
Glovo-ն իրավունք է վերապահում առևտրային պայմանագրեր կնքել այլ ընկերությունների, ապրանքանիշերի, խանութների, ձեռնարկատերերի, մասնագետների և այլոց հետ, ուղարկել գովազդային հաղորդակցություն, այդ թվում՝ Օգտատիրոջն առաքվող ցանկացած պատվերի հետ անվճար նմուշների կցում ինչպես ժամանակ առ ժամանակ, այնպես էլ որպես պարբերաբար կատարվող նմուշների տրամադրման արշավների մաս: Այս առումով նմուշների տրամադրման ցանկացած արշավի ժամանակ որոշ Վաճառողներ կամ ապրանքանիշեր կարող են նշանակալի դիրք ունենալ, եթե համաձայնեցված է Glovo-ի հետ Վաճառողի կամ ապրանքանիշի գովազդման նպատակով: Նմուշների տրամադրումն Օգտատիրոջ համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնի:
Օգտատերը հաստատում և ընդունում է, որ, պատվիրելով Glovo-ի միջոցով, կարող է մասնակցել նմուշների տրամադրման ցանկացած արշավի և ստանալ տարբեր նմուշներ Հավելվածի միջոցով կատարած պատվերների հետ միասին՝ հիմնականում գովազդային նպատակներով:
Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում որպես նմուշ տրամադրված արտադրանքի որակի և բնութագրերի համար և պատասխանատու չէ նշված նմուշի առաքման հետևանքով առաջացած որևէ վնասի և/կամ իրավախախտման համար: Ավելին՝ Glovo-ն պատասխանատվություն չի կրում Հավելվածի միջոցով ապրանքներ կամ ծառայություններ առաջարկող Վաճառողների կողմից կազմակերպած և իրականացրած նմուշների տրամադրման որևէ արշավի համար․ քանի որ Glovo-ն ամեն ջանք գործադրում է Վաճառողների գործունեության օրինականությունն ապահովելու համար, և Հավելվածն օգտագործելիս Վաճառողները պարտավոր են հետևել օրենքին, Glovo-ն չի կարող վերանայել պատվերների բովանդակությունը և/կամ Վաճառողների կողմից՝ որպես անկախ մասնագետներ/ընկերություններ կազմակերպած նմուշների տրամադրման որևէ արշավ։
7. Սահմանափակում ունեցող ապրանքների առաքման քաղաքականություն
7.1 Ընդհանուր քաղաքականություն
Այս բաժինը ներկայացնում է օրենքով արգելվող կամ տեղական օրենսդրությունից ելնելով Հավելվածն օգտագործող որոշակի երկրներում և/կամ քաղաքներում սահմանափակում ունեցող ապրանքների ոչ ամբողջական ցանկը։
Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք
Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք, ինչպես նաև հարակից և/կամ նմանեցված այլ արտադրանք:
Կենդանիներ և հատուկ հսկողության տակ գտնվող տեսակներ
Կենդանիների մասեր կամ հեղուկներ, արգելված սերմեր, վնասակար բույսեր, հատուկ հսկվող բույսեր կամ այլ օրգանիզմներ (ներառյալ դրանցից պատրաստված նյութերը), որոնք վտանգված են կամ որոնց առևտուրը հսկվում է համապատասխան կիրառելի օրենքով։
Մանկական պոռնոգրաֆիա
Երեխաների ներգրավվածությամբ պոռնոգրաֆիկ նյութ կամ որպես էրոտիկ մանկապղծություն ընկալվող բովանդակություն:
Ծրագրային ապահովման և Զանգվածային լրատվության միջոցների հեղինակային իրավունք
Գրքերի, երաժշտության, ֆիլմերի և այլ պաշտպանված կամ լիցենզավորված նյութեր, ներառյալ պատշաճ կերպով հղում արված օրինակների չարտոնված պատճեններ, և ծրագրային ապահովման չարտոնված պատճեններ, տեսախաղերի և այլ պաշտպանված կամ լիցենզավորված նյութերի՝ ներառյալ OEM (բնօրինակ սարքավորումների արտադրող)-ներ կամ այլ արտադրանքներ, որոնց արդյունքում անցանկալի հաղորդագրություններ են ուղարկվում:
Կեղծ և չարտոնված ապրանքներ
Դիզայներական արտադրանքների կամ այլ ապրանքների պատճեններ կամ նմանակումներ, հայտնիներին պատկանող` սովորաբար վավերացում պահանջող իրեր, կեղծ ինքնագրեր, արտարժույթ, նամականիշեր, տոմսեր կամ այլ չարտոնված ապրանքներ:
Անվտանգության խափանում իրականացնելու համար նախատեսված սարքեր կամ գործիքներ
Մոդեմներ, չիփեր կամ այլ սարքեր տեխնիկական պաշտպանության միջոցների, ինչպես նաև թվային սարքերի խափանման համար, ներառյալ iPhone-ները ապաբլոկավորելու համար:
Թմրամիջոցներ
Թմրանյութեր, թմրամիջոցներ, ապօրինի թմրադեղեր և դրանց պարագաներ, ներառյալ հոգեմետ և հոգեներգործուն ու բուսական ծագման թմրանյութեր, ինչպիսիք են ցնորածին սնկեր, ինչպես նաև դրանց օգտագործումը խթանող նյութեր:
Պայթուցիկ և համանման նյութեր
Պայթուցիկ, դյուրավառ, քայքայիչ, թունավոր նյութեր
Մոլախաղեր և խաղադրույքներ
Վիճակախաղի տոմսեր, խաղադրույքներ, առցանց խաղադրույքների կայքի անդամակցում/գրանցում և հարակից կոնտենտ: Խաղատների թույլատրելի ակցիաներ:
Դեղատներում վաճառվող արտադրանքներ
Դեղագործական արտադրանքների առաքումը կարող է սահմանափակվել Հավելվածի գործունեության որոշ երկրներում և/կամ քաղաքներում։ Դեղատոմսով դուրս գրվող դեղերը չեն կարող պատվիրվել/առաքվել: Առանց դեղատոմսի դեղամիջոցները (over-the-counter, OTC), բժշկական օժանդակ սարքերը, ինչպես նաև դեղատներում հիգիենայի, սննդի կամ օգտագործման համար նախատեսված նմանատիպ այլ ապրանքները կարող են ենթարկվել Օգտատիրոջ կողմից Մանդատավորին տրված հանձնարարականին և դեղագործի կողմից համաձայնությանը։
Հաքերության և ծրագրեր կոտրելու միջոցներ
Ձեռնարկներ, ուղեցույցներ, տեղեկություն կամ սարքավորում, որոնց միջոցով, խախտելով օրենքը, վնասում կամ խաբեությամբ հեշտացնում են մուտքը ծրագրային ապահովման միջոցներին, սերվերներին, վեբ կայքերին կամ այլ պաշտպանված գույքին։
Մարդու մարմին
Օրգաններ կամ մարմնի այլ մասեր, օրգանիզմում հեղուկի պարունակություն, ցողունային բջիջները, սաղմեր։
Գողացված կամ անօրինական ապրանքներ
Նյութեր, ապրանքներ կամ տեղեկություններ, որոնք նպաստում են անօրինական ապրանքների հետ կապված գործունեութույունը կամ հեշտացնում են անօրինական գործողությունները, ապանքներ որոնք չեն պատկանում տվյալ անձին, կամ անձը իրավունք չունի վաճառել, երրորդ անձանց իրավունքների խախտմամբ արտադրված ապրանքներ, ներմուծման, արտահանման կամ մակնշման սահմանափակումները խախտող ապրանքներ, փոխադրման սահմանափակումներին ենթարկվող շարժիչային փոխադրամիջոցներ: Դուք (Glovo-ի օգտատերը) միանձնյա և ամբողջությամբ պատասխանատու եք բոլոր իրերի բնօրինակ և օրինական լինելու ստուգման հարցում:
Հեռահաղորդակցման անօրինական սարքավորումներ
Առանց վճարելու արբանյակային ազդանշանների ստացման միտումով սարքերը, բջջային հեռախոսների և այլ սարքավորումների փոփոխման համար անօրինական արտադրանքները:
Վիրավորական տարրեր պարունակող ապրանքներ
Ապրանքներ, գրականություն, արտադրանքներ կամ այլ նյութեր, որոնք․
- Զրպարտական բնույթ ունեն որևէ անձի կամ մարդկանց խմբի համար՝ ռասայի, էթնիկ ծագման կամ ծագման երկրի, դավանանքի, սեռի կամ որևէ այլ գործոնի պատճառով:
- Գործող օրենսդրությամբ զրպարտությունից պաշտպանված որևէ անձի կամ մարդկանց խմբի համար զրպարտական բնույթ են կրում (օրինակ՝ թագավորական ընտանիքը` որոշ ատյաններում):
- Քաջալերում կամ հրահրում են բռնություն։
- Նպաստում են անհանդուրժողականության կամ ատելության դրսևորմանը:
- Նպաստում կամ աջակցում են ահաբեկչական խմբավորումների կամ օրենքով արգելված այլ կազմակերպությունների անդամակցությանը:
- Հակասում են հասարակական բարքերին։
Քրեական հանցագործությանն առնչվող վիրավորական նյութեր
Հանցագործության կամ հանցավոր արարքների հետ կապված, հանցանքի վայրի լուսանկարներ կամ առարկաներ, անձնական իրեր:
Մշակույթային արժեք ներկայացնող պաշտպանված գտածոներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցների մասին կոնվենցիայում ընգրկված նյութեր կամ այլ ապրանքներ, որոնց վաճառքը, արտահանումը կամ փոխանցումը սահմանափակված է օրենքով, այն է՝ գտածոներ, քարանձավային գոյացումներ (ստալակտիտներ և ստալագմիտներ)։
Պիրոտեխնիկական սարքեր և հատուկ թույլտվություն պահանջող վտանգավոր նյութեր
Շուկաներում հսկողություն պահանջող նյութեր, ինչպես օրինակ՝ պիրոտեխնիկական իրեր և հարակից ապրանքներ, նաև բենզին կամ պրոպան:
Երթևեկության հետ կապված սարքեր
Ռադարներ, համարանիշերի քողարկիչներ, երթևեկության անօրինական փոփոխման սարքեր և հարակից արտադրանքներ:
Զինամթերք
Հրազեն, զինամթերք և այլ իրեր, այդ թվում՝ առանց սահմանափակումների հրազեն, չբացահայտելի կամ հեշտությամբ թաքցվող դանակներ, մարտարվեստի զենքեր, խլացուցիչներ, զինամթերք կամ զինամթերքի պահեստներ:
Դրամ և արտարժույթ
Թանկարժեք մետաղներով, ինչպես նաև թղթադրամներով, մետաղադրամներով կամ ցանկացած այլ արժեքավոր արժեթղթերով ապահովագրված արտարժույթ կամ արժույթներ:
Տարրական և միջնակարգ դպրոցներ / Երեխաների կողմից օգտագործումը
Մենք մեզ իրավունք ենք վերապահում մերժել անչափահաս օգտատերերի պատվերները: Ինչպես նաև մեզ իրավունք ենք վերապահում մերժել տարրական կամ միջնակարգ դպրոցի հարակից տարածքում գտնվող ցանկացած վայրից կատարված պատվերները, ինչպես նաև պահանջել տարիքային շեմը հաստատող բավարար ապացույց:
7.2 Հատուկ նկատառումներ ալկոհոլային արտադրանք գնելու վերաբերյալ
Սույն Դրույթները և Պայմաններն ընդունող Օգտատերերը կարող են դիտել և կատարել ալկոհոլային արտադրանքի գնման և/կամ առաքման պատվեր Glovo Հավելվածի միջոցով: Կատարելով պատվեր՝ Օգտատերն ընդունում է, որ համապատասխանում է պատվերի կատարման տարածքում կիրառելի օրենքով սահմանված ընդունելի տարիքին։
Ամեն դեպքում Glovo-ն իրավունք է վերապահում չմշակել/չմատակարարել ցանկացած պատվեր, ներառյալ ալկոհոլի պատվերն այն հասցեատերերին, ովքեր չեն կարող ապացուցել, որ հանդիսանում են Glovo Հավելվածում նշված Օգտատերը, ինչպես նաև հաշվի առնելով գործող օրենսդրությամբ նախատեսված Օգտատիրոջ կողմից պատվերի կատարման տարածքում առկա տարիքային/այլ սահմանափակումները։ Վերոնշյալի արդյունքում Օգտատերը վճարում է ապրանքի ամբողջ արժեքը և պատվերի տեղադրման ու չեղարկման հետ կապված ծախսերը:
Ալկոհոլային արտադրանքի վաճառքի և/կամ առաքման ժամանակ ժամային որոշակի սահմանափակում ունեցող քաղաքներում Օգտատերը պետք է հետևի Հավելվածի պատշաճ օգտագործմանը և, հետևաբար, հաշվի առնի գործող օրենսդրությամբ արգելված ժամային գոտիները:
Ամեն դեպքում Glovo-ն իրավունք է վերապահում արգելված ժամերին հրաժարվել պատվերի, ներառյալ ալկոհոլի պատվերի մշակումից/առաքումից։ Վերոնշյալի արդյունքում Օգտատերը վճարում է ապրանքի լրիվ արժեքը և պատվերի տեղադրման և չեղարկման հետ կապված ծախսերը:
Եթե Օգտատերը փոխանցում է իր Glovo հաշիվը անչափահասներին կամ հանգամանքների բերումով հատուկ պաշտպանություն պահանջող իրավիճակներում գտնվող այլ անձանց, Glovo-ն իրավունք է վերապահում նախաձեռնել բոլոր քաղաքացիական/քրեական գործողությունները՝ մարդկանց առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար։ Այս առումով Glovo-ն պարտավորվում է կիրառել բոլոր նյութական և մարդկային միջոցները՝ նման խարդախությունը վերահսկելու համար, սակայն ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում հաշիվն ապօրինաբար վերցրած և սույն Դրույթները և պայմանները չընդունած մեկ այլ անձի փոխանցելու համար:
Glovo-ն խորհուրդ է տալիս գնված ալկոհոլային արտադրանքը սպառել չափավոր և խելամիտ կերպով:
7.3 Հատուկ նկատառումներ դեղատնային արտադրանքների վերաբերյալ
Glovo-ն չի իրականացնում և չի միջնորդում մարդու օգտագործման համար նախատեսված դեղերի վաճառքը կամ գովազդը Հավելվածի միջոցով այն երկրներում և/կամ քաղաքներում, որտեղ արգելվում է օրենքով՝ համաձայն մարդու օգտագործման համար նախատեսված դեղերի մանրածախ վաճառքի վերաբերյալ գործող կանոնակարգերի:
Այն երկրներում և/կամ քաղաքներում, որտեղ արգելված է օրենքով, Օգտատերերը չեն կարող դեղերի պատվերներ կատարել Հավելվածի միջոցով, այդ թվում՝ «Այլ» մեթոդով: Եթե Օգտատերը պատվիրում է այնպիսի դեղամիջոցներ, որոնց նկատմամբ սահմանված է արգելք տելեմատիկ միջնորդության, առաքման և/կամ վաճառքի համար, Հավելվածում կմերժվի պատվերը՝ մարդու օգտագործման համար նախատեսված դեղերի մանրածախ վաճառքի վերաբերյալ գործող օրենսդրության համաձայն:
Այն երկրներում և/կամ քաղաքներում, որտեղ դեղերի նկատմամբ միջնորդությունը, առաքումը և/կամ հեռահաղորդակցական վաճառքը օրենքով արգելված է, GLOVO-ն ունի միայն առևտրային համաձայնագրեր դեղատների հետ՝ հարդեղատնային, գեղեցկության և/կամ խնամքի հետ կապված ապրանքների մասով՝ համաձայն գործող օրենսդրության։
Դեղերի նկատմամբ միջնորդությունը, առաքումը և/կամ տելեմատիկ վաճառքը թույլատրող երկրներում և/կամ քաղաքներում Օգտատերերը կարող են պատվիրել նման տեսակի արտադրանք:
Glovo-ի միջոցով իր բիզնես մոդելի համաձայն դեղերի (առանց դեղատոմսի և/կամ դեղատոմսով դուրս գրվող դեղերի) պատվիրումն օրինականորեն թույլատրելի երկրներում Glovo-ն չի վաճառում կամ չի գովազդում մարդու օգտագործման համար նախատեսված դեղամիջոցներ Հավելվածի միջոցով. Մանդատավորները հանդես են գալիս որպես այն Օգտատերերի գործակալները, ովքեր Հավելվածի միջոցով պատվիրում են մարդու օգտագործման համար առանց դեղատոմսով դեղեր՝ հավաքագրման համար:
Այս դեպքերում Glovo-ն Օգտատերերին երաշխավորում է դեղագործի խորհուրդների առկայությունը՝ նախքան իրենց դեղորայքը զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով պատվիրելը, որպեսզի կասկածի դեպքում Օգտատերը կարողանա խորհրդակցել Հավելվածի միջոցով արտադրանք տրամադրող դեղագործի հետ․ այս ամենն այն նպատակով է, որպեսզի դեղագործը կարողանա տրամադրել ճիշտ արտադրանք:
Ամեն դեպքում Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրի Օգտատերերի կողմից Դեղատուն բաժնից պատվիրած ապրանքի օգտագործման կամ դեղատների կողմից տրամադրած ապրանքների քանակի և/կամ վիճակի համար:
Ավելին՝ Հավելվածը կարող է Օգտատիրոջ կողմից պատվիրված դեղեր տրամադրող դեղատանը փոխանցել Օգտատիրոջ օգտանունը և հեռախոսահամարը՝ Օգտատիրոջ հարցերին պատասխանելու նպատակով: Տվյալների սույն հրապարակումը ենթակա է Օգտատիրոջ կողմից անմիջական և հստակ արտահայտված թույլտվության` տվյալների պաշտպանության վերաբերյալ գործող օրենսդրության հետ համապատասխանությամբ:
8. Բովանդակության ձևափոխում և/կամ փոփոխություն
Չնայած վերոնշյալին, Glovo-ն իրավունք է վերապահում ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել որոշ Օգտատերերի մուտքը Հավելված, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիական գործիքների միջոցով չեղարկել, ժամանակավոր կասեցնել, արգելափակել կամ հեռացնել բովանդակության որոշ տեսակներ, եթե հայտնի դառնա, կամ լինեն ապացույցներ, որ տվյալ գործունեությունը կամ պահպանվող տեղեկությունը անօրինական է, կամ երրորդ անձի իրավունքները կամ գույքը վնասելու միտում կա: Ավելին՝ Glovo-ն չի հանդուրժի վիրավորական արտահայտությունների կամ վիրավորական վերաբերմունքի հրապարակումը Glovo-ի, նրա աշխատակիցների, Վաճառողների, Մանդատավորների կամ Հավելվածում հրապարակված բովանդակության մեջ ներգրավված որևէ այլ կողմի նկատմամբ:
Այս առումով Glovo-ն կարող է ստեղծել ֆիլտր, որի միջոցով հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում կանխել ծառայության օգտագործման արդյունքում համացանցում անօրինական կամ վնասակար բովանդակության վերբեռնում։ Հավելվածում անօրինական բովանդակության առկայության մասին ծանուցելու համար ցանկացած Օգտատեր և/կամ երրորդ կողմ կարող է կապվել Glovo-ի հետ Հավելվածի Օգնություն բաժնի միջոցով։ Glovo-ն մանրամասն կուսումնասիրի այս առնչությամբ ցանկացած ծանուցում, եթե այն ներառի բավականաչափ հիմնավորված բացատրություն այն պատճառների մասին, թե ինչու է ենթադրվում՝ համապատասխան տեղեկությունն անօրինական բովանդակություն է պարունակում, և հստակ նկարագրություն և ցուցումներ, որոնք թույլ կտան Glovo-ին նույնականացնել համապատասխան տեղեկությունը և վերջինիս պահպանման վայրը: Այսպիսով՝ Glovo-ն կգործադրի իր բոլոր ջանքերը պարսավանքի վերաբերյալ տեղեկությունը հետաքննելու և անօրինական համարվելու դեպքում դրա հեռացման համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Բացի այդ՝ Glovo-ն իրավունք է վերապահում որոշել Վաճառողների (ռեստորանների և/կամ օբյեկտների) և Հավելվածում հայտնվող ապրանքների վարկանիշի համար կիրառելի ալգորիթմներն ու պարամետրերը, ինչպես նաև փոփոխել և թարմացնել դրանք: Օգտատերն ընդունում և հաստատում է, որ նշված վարկանիշը կարող է կախված լինել բազմաթիվ գործոններից և չափանիշերից, ներառյալ, բայց չսահմանափակվելով տարածքների` մոտ գտնվելու և հասանելիության գործոնով, նախնական վերանայումներով, ինչպես նաև Glovo-ի կողմից վաճառողների կամ դիստրիբյուտորների հետ իրենց դիրքին և տեսանելիությանն առնչվող ապրանքների համար ձեռք բերված ցանկացած համաձայնագրով:
9. Համերաշխությունը Glovo-ում
Glovo-ն կարող է իր գործունեության որոշ երկրներում (կախված յուրաքանչյուր երկրում սահմանված կիրառելիությունից) բարեգործական և համերաշխության ծրագրերում, նվիրատվությունների և շահույթ չհետապնդող արշավներում համագործակցել տարբեր հաստատությունների, կորպորատիվ խմբերի և հասարակական կազմակերպությունների և ի թիվս այլոցի հետ իր Հավելվածի կամ այլ ինտերֆեյսների միջոցով, ինչպիսիք են https://social.glovoapp.com/-ը կամ https://laaspartners.glovoapp.com/-ը: Նման նախագծերում GLOVO-ն հանդես է գալիս որպես միջնորդ՝ հիմնվելով բացառապես իր բարեխղճության և սոցիալական նախաձեռնություններին ներդրում կատարելու իր ցանկության վրա:
Glovo-ն պատասխանատվություն չի կրում նման արշավներից առաջացած եկամտի վերջնական օգտագործման կամ արդյունքի համար: Glovo-ն նաև չի տալիս որևէ երաշխիք կամ ապահովագրություն, չի ընդունում որևէ իրավական պատասխանատվություն և չի իրականացնում որևէ վերահսկողություն վերը նշված հաստատությունների կողմից նվիրատվությունների օգտագործման առնչությամբ:
10. Աշխարհագրական տեղորոշում
Glovo-ն կարող է հավաքագրել, օգտագործել և տարածել գտնվելու վայրի ճշգրիտ տվյալներ, այդ թվում՝ Օգտատիրոջ համակարգչի կամ շարժական սարքի իրական ժամանակում աշխարհագրական տեղադիրքը` Օգտատիրոջ կողմից արտոնված պայմանով: Տեղորոշման վերաբերյալ նշված տվյալները կարող են հավաքագրվել և օգտագործվել Glovo-ի կողմից՝ պատվերի սկզբնակետի և/կամ վերջնակետի տեղորոշումը Օգտատերերին ցույց տալու համար: Այս առնչությամբ Օգտատերերը տալիս են համաձայնություն, որ իրենց աշխարհագրական տեղորոշման տվյալները կարող են ներկայացվել ցանկացած Օգտատիրոջ և Մանդատավորի` ցանկացած ժամանակ պահանջված հանձնարարությունը հաջողությամբ կատարելու համար: Օգտատերերը կարող են իրենց սարքերի վրա անջատել Տեղորոշում հնարավորությունը, ինչպես նշված է Տվյալների գաղտնիության քաղաքականության մեջ։
11. Պարտականություններ և երաշխիքներ
11.1. Հավելվածի վերաբերյալ պարտականություններ և երաշխիքներ
Օգտատերերը պատասխանատու են համացանցում դիտելու և Հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ ծառայությունների և սարքավորումների հասանելիությունն ապահովելու համար: Օգտատերերը կարող են հաղորդել Glovo-ին Հավելված մուտք գործելու ժամանակ ցանկացած միջադեպի կամ խնդրի մասին՝ Օգտատերերին հասանելի կապի ուղիների միջոցով, իսկ Glovo-ն կվերլուծի միջադեպը և կտեղեկացնի Օգտատիրոջը կարճ ժամանակահատվածում խնդրին լուծում տալու տարբերակների մասին։
Glovo-ն չի երաշխավորում Հավելված կամ դրա բովանդակություն մուտք գործելիս որևէ սխալի կամ աշխատանքի խափանման բացակայություն, ոչ էլ Հավելվածի՝ միշտ թարմացված տարբերակի առկայություն: Հետևաբար, Glovo-ն պատասխանատվություն չի կրի որևէ ծառայության խափանումների, կապի սխալների, համացանցի հասանելիության ծառայության կամ համացանցի խափանումների կամ իր վերահսկողությունից դուրս գտնվող ցանկացած այլ հարցերի համար: Չնայած վերը նշվածին, սխալների կամ կապի անջատման կամ բովանդակության անհրաժեշտ թարմացման մասին տեղեկանալուց հետո Glovo-ն կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը, բացառությամբ դժվարություն ստեղծող կամ անհնարին դարձնող հանգամանքների, այդ սխալները շտկելու, կապը վերականգնելու և բովանդակությունը թարմացնելու դեպքերի։
Glovo-ն պատասխանատվություն չի կրում անվտանգության որևէ սխալի կամ Օգտատիրոջ համակարգչային համակարգին (սարքակազմ և ծրագրակազմ) կամ համակարգչում պահվող ֆայլերին վնաս հասցնող որևէ վնասի համար՝ նշված կետերի առկայության հետևանքով․
- Հավելվածի բովանդակությանը և ծառայություններին միանալու համար օգտագործված Օգտատիրոջ համակարգչային համակարգում կամ շարժական հեռախոսում վիրուսի առկայության,
- Դիտարկիչի աշխատանքի խափանման,
- Դրանց հնացած տարբերակների օգտագործման։
Սույնով Glovo-ն հաստատում է, որ իր գործունեության երկրներում ձեռք է բերել առևտրային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ բոլոր արտոնագրերը:
11.2. Բովանդակության հետ կապված պարտականություններ և պատասխանատվություն
Glovo-ն չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում Օգտատերերի, Վաճառողների և Մանդատավորների կողմից Հավելվածի միջոցով վերբեռնված բովանդակության համար. հետևաբար, նման բովանդակության օրինականության համար պատասխանատվություն են կրում բացառապես Օգտատերերը, Վաճառողները և Մանդատավորները: Նույն կերպ՝ Glovo-ն չի վերահսկում (և չունի որևէ պարտավորություն վերահսկելու), թե ինչպես են Օգտատերերը, Վաճառողները և Մանդատավորները օգտվում Հավելվածից: Ուստի, Glovo-ն չի երաշխավորում, որ վերջիններս օգտվում են Հավելվածից սույն Ընդհանուր պայմաններին համապատասխան, ջանասիրաբար և/կամ հետևողականորեն՝ համաձայն կիրառելի օրենքով սահմանված կարգի։ Ավելին՝ Glovo-ն չի ստուգում (և չունի ստուգելու որևէ պարտավորություն) Օգտատերերի ինքնությունը կամ նրանց կողմից տրամադրած տվյալների ճշմարտացիությունը, վավերականությունը, ամբողջականությունը և/կամ իսկությունը:
Glovo-ն չի երաշխավորում Մանդատավորների և/կամ Վաճառողների կողմից երրորդ անձանց իրավունքների մասին իսկությունը, ճշգրտությունը, թարմացված լինելը, հուսալիությունը, օրինականությունը կամ ոտնահարման կանխումը: Այս առնչությամբ Օգտատերերը հայտարարում են, որ գիտակցում են՝ Glovo-ն պարզապես միջնորդ է, հետևաբար, որևէ պատասխանատվություն չի կրում Մանդատավորների և/կամ Վաճառողների կողմից տրամադրված տեղեկության կամ սույն Ընդհանուր պայմանների խախտման պատճառով նրանց պատճառված կորստի կամ վնասի համար: Հավելվածում պատվերը տեղադրելուց և Մանդատավորի կողմից ընդունվելուց հետո Օգտատիրոջ և Մանդատավորի միջև ուղիղ կապ է հաստատվում: Glovo-ն այս հարաբերության մեջ կողմ չի հանդիսանում և պարզապես տրամադրում է Հավելված՝ Կողմերին հնարավորություն տալով հաղորդակցվել և տեղադրել իրենց անհրաժեշտ քանակով պատվերներ։ Glovo-ն չի ներկայացնում որևէ հայտարարություն կամ հաստատում որևէ Մանդատավորի և Վաճառողի վերաբերյալ կամ նրանց ինքնության կամ անձնական տվյալների մասին: Ուստի, Glovo-ն խորհուրդ է տալիս Օգտատերերին պատվերը տեղադրելու ժամանակ միշտ լինել գիտակից և զգոն:
Դառնալով Հավելվածի անդամ՝ Օգտատերերն ընդունում են, որ Հավելվածի այլ Օգտատերերի կամ երրորդ անձանց գործողություններից կամ բացթողումներից բխող իրավական պատասխանատվության համար առաջացող ցանկացած պահանջ կվերաբերի բացառապես տվյալ Օգտատերերին կամ երրորդ անձանց, և Glovo-ի նկատմամբ պատասխանատվության մասով որևէ պահանջ չի կարող ներկայացվել:
11.3. Պարտավորություններ և երաշխիքներ՝ Օգտատերերի կարծիքների առնչությամբ
Glovo-ն պատասխանատվություն չի կրում որևէ Օգտատիրոջ թողած կարծիքի բովանդակության համար՝ անկախ այն հանգամանքից, թե դա հրապարակված է Հավելվածում, և պատասխանատվություն չի կրում նշված կարծիքների հետևանքով պատճառված վնասի և/կամ վիրավորանքի համար: Glovo-ն կարող է միայն երաշխավորել, որ բացառապես Հավելվածի միջոցով որոշակի ապրանք կամ ծառայություն գնած Օգտատերերից կպահանջվի կարծիք ներկայացնել այդ ամենի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, թեև Glovo-ն կգործադրի իր բոլոր ջանքերը՝ խարդախ, վիրավորական և կոպիտ կարծիքները կանխելու համար որևէ ողջամիտ միջոց կիրառելու նպատակով, Glovo-ն չի կարող համակարգված կերպով ստուգել հավաքագրված կարծիքները և, հետևաբար, չի կարող երաշխավորել Օգտատերերի թողած կարծիքների հավաստիությունն ու ճշմարտացիությունը։
11.4. Պարտականություններ և պատասխանատվություն Հավելվածի միջոցով առաջարկվող ապրանքների և ծառայությունների համար
Որպես միջնորդ՝ Glovo-ն Հավելվածի միջոցով պարզապես խթանում է այն միջոցները, որոնց միջոցով ներգրավված կողմերը (այն է՝ Վաճառողները, Օգտատերերը և Մանդատավորները) կարող են կապ հաստատել միմյանց հետ՝ վաճառքը և, ցանկության դեպքում, ապրանքների և ծառայությունների առաքումը Օգտատիրոջ կողմից նշված հասցեով կազմակերպելու համար։ Հետևաբար, Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում, չի երաշխավորում և չի ստանձնում որևէ պատասխանատվություն Վաճառողների կողմից առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների կամ Մանդատավորների կողմից պահանջվող առաքման ծառայությունների մատուցման համար: Glovo-ն չի ստուգի և պատասխանատու չէ Հավելվածի միջոցով ուղարկված կամ առաքված ապրանքների ստուգման համար: Ավելին՝ Glovo-ն չի պատրաստում, չի վաճառում, չի առաքում որևէ ապրանք և, հետևաբար, չի կարող պատասխանատվություն կրել դրա բաղադրիչների կամ օգտագործման և ալերգենների մասին որևէ տեղեկություն տրամադրելու համար: Չնայած վերը նշվածին, Glovo-ն բոլոր Վաճառողներին և Մանդատավորներին խնդրում է պահպանել բոլոր կիրառելի օրենքները և առողջության ու անվտանգության ամենաբարձր չափանիշները՝ արտադրանքի պատրաստման և օգտագործման, ինչպես նաև Օգտատերերին և սպառողներին տեղեկություն տրամադրելու հարցում: Բացի այդ՝ հաշվի առնելով, որ Հավելվածի միջոցով առաջարկվող ցանկացած սննդամթերք պատրաստվում և փաթեթավորվում է Վաճառողի հաստատություններում, Glovo-ն պատասխանատվություն չի կրում սննդի պատվերներն Օգտատերերին պատշաճ՝ փակ փաթեթավորմամբ, առաքելու համար:
Ավելին՝ Հավելվածում ներառված ապրանքի/ծառայությունների նկարները տեսանելի են միայն ցուցադրման նպատակներով, և Օգտատիրոջ կողմից գնվող վերջնական արտադրանքը/ծառայությունը կարող է փոքր-ինչ տարբերվել այդ նկարներից:
Օգտատերերը, Վաճառողները և Մանդատավորները ազատում են Glovo-ին հատուկ թույլտվություններ կամ լիցենզիաներ պահանջող ապրանքների հասանելիության և/կամ տեղափոխման արդյունքում կամ որևէ գործող օրենսդրությամբ արգելված ապրանքներից առաջացող ցանկացած պատասխանատվությունից: Եթե Glovo-ին հայտնի դառնա, որ Օգտատերը, Վաճառողը և/կամ Մանդատավորը օգտվում են Հավելվածից արգելված ապրանքներ փոխադրելու համար, Glovo-ն կարող է սկսել ներքին հետաքննություն՝ փաստերը պարզելու, անհրաժեշտ իրավական գործողություններ ձեռնարկելու և/կամ քննության առարկա Օգտատիրոջը, Վաճառողին կամ Մանդատավորին արգելափակելու համար՝ նախքան ցանկացած հնարավոր հետաքննության ավարտը։ Glovo-ի կողմից կիրառելի միջոցների մեջ ներառվում է Օգտատերերի, Վաճառողների և Մանդատավորների մասին իրավասու մարմիններին տվյալների և տեղեկության տրամադրումը։
Glovo-ն չի կրում որևէ պատասխանատվություն Օգտատերերի, Վաճառողների և/կամ Մանդատավորների կողմից Հավելվածի անօրինական օգտագործման կամ վերջիններիս կողմից այլ Օգտատերերի, Վաճառողների և/կամ Մանդատավորների տրամադրած՝ իրականությանը չհամապատասխանող, առոչինչ, թերի և/կամ կեղծ տեղեկության պատճառով առաջացած ցանկացած վնասի համար, ինչպես նաև, մասնավորապես և առանց սահմանափակումների, Հավելվածի միջոցով կատարված ցանկացած հաղորդակցության ժամանակ Օգտատերերի, Վաճառողների և/կամ Մանդատավորների՝ որպես երրորդ անձ հանդես գալու պատճառով առաջացած կորստի կամ վնասի համար։ Մասնավորապես, Glovo-ն պատասխանատվություն չի կրում երրորդ անձի կողմից Հավելվածից օգտվելու կամ Օգտատիրոջ, Վաճառողի և/կամ Մանդատավորի հաշվից կատարված ցանկացած պատվերի համար:
11.5. Հավելվածի միջոցով հայցվող առաքման հետ կապված պարտականություններ և պատասխանատվություն
Glovo-ն պատասխանատվություն չի կրում առաքման ժամանակի համար, քանի որ այդ ժամանակը կախված է Վաճառողի հաջողված գործառնություններից, պատվերները պատրաստելուց, նաև հենց Մանդատավորներից, ինչպես նաև պատասխանատու չէ Օգտատերերի կողմից պատվերներ տեղադրելու ժամանակ տրամադրած տեղեկության կամ առաքման ժամանակ նրանց հասանելիության և պատասխանի համար, հետևաբար, հավելվածում նշված առաքման ժամանակը նշված է միայն կողմնորոշիչ նպատակներով: Ուստի, Glovo-ն երբեք պատասխանատվություն չի կրի Մանդատավորների հասանելիության կամ վերջիններիս կողմից հանձնարարությունների պատշաճ և բավարար կատարման համար:
Մանդատավորը բացառիկ պատասխանատվություն է կրում ապրանքների առաքման և/կամ կառավարման համար՝ չխախտելով այն փաստը, որ միջադեպի դեպքում Օգտատերը կապվում է Մանդատավորի և Glovo-ի հետ Հավելվածի միջոցով կամ կապի այլ ակտիվ ուղիներով՝ հնարավոր ապահովագրական քաղաքականության դիմելու համար։
Glovo-ն նաև պատասխանատվություն չի կրում ապրանքների որևէ վնասի կամ դրանց վատ վիճակի համար: Օգտատիրոջ պարտականությունն է ապացուցել Մանդատավորին և Glovo-ին, որ ենթադրյալ վնասը կամ վատ վիճակն իրականում տեղի է ունեցել այն պահից, երբ ապրանքները հավաքվել են ծագման վայրից՝ նախքան դրանք Օգտատիրոջը հանձնելը, որի դեպքում Օգտատերը պետք է կապ հաստատի Մանդատավորի և Glovo-ի հետ Հավելվածի կամ կապի այլ ակտիվ ուղիների միջոցով՝ հնարավոր ապահովագրական քաղաքականությանը դիմելու համար։
Այնուամենայնիվ, Օգտատիրոջ և Մանդատավորի միջև որպես հարթակ հանդես եկող Glovo-ն կարող է ողջամիտ սահմանում հնարավորինս միջնորդել Օգտատիրոջ և Մանդատավորի միջև Հավելվածի միջոցով ապրանքների առաքման և/կամ կառավարման ընթացքում ծագող հնարավոր վեճի ժամանակ:
Անհամաձայնության դեպքում Օգտատերն է պատասխանատու Glovo-ին տեղեկացնելու և ցանկացած փոխհատուցման մասով Մանդատավորի հետ կապ հաստատելու համար։
Ավելին՝ ապրանքների առաքման և/կամ կառավարման հետ կապված ցանկացած հայտ պետք է ներկայացվի բացառապես Մանդատավորի, այլ ոչ թե Glovo-ի դեմ:
12. Թարմացումներ և փոփոխություններ Հավելվածում
Glovo-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն Ընդհանուր պայմանները, Գաղտնիության քաղաքականությունը և Քուքիների քաղաքականությունը: Glovo-ն նախապես կտեղեկացնի այդ փոփոխությունների մասին, երբ դրանք պարտադիր լինեն՝ համաձայն գործող օրենքների:
Բացի այդ՝ Glovo-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման անհրաժեշտության թարմացնել, փոփոխել կամ ջնջել դասավորության, ներկայացման և մուտքի պայմանների հետ կապված՝ Հավելվածում պարունակվող տեղեկությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պարտադիր է կիրառելի օրենսդրության համաձայն՝ դրանով իսկ չստանձնելով որևէ պատասխանատվություն։
13. Մտավոր սեփականություն
Glovo-ն ծրագրային ապահովմանը և Հավելվածին վերաբերող մտավոր և արդյունաբերական սեփականության բոլոր իրավունքների սեփականատերը կամ արտոնագրի, ինչպես նաև Glovo-ի կողմից և/կամ նրա անունից Հավելվածում վերբեռնվող հասանելի բովանդակության տերն է համարվում։ Մտավոր սեփականության այս իրավունքները, ինչպես նաև դրանցում պարունակվող տեքստը, պատկերները, գրաֆիկական դիզայնը, նավիգացիոն կառուցվածքը, տեղեկությունն ու բովանդակությունը պատկանում են Glovo-ին, ով ունի բացառիկ իրավունք՝ ցանկացած ձևով օգտագործելու իր իրավունքները, մասնավորապես, վերարտադրման, տարածման, հրապարակման և փոխակերպման իրավունք՝ համաձայն մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքների մասին Իսպանիայի օրենսդրության։
Ցանկացած երրորդ անձի (ներառյալ, բայց չսահմանափակվելով, Օգտատերերի, Վաճառողների և Մանդատավորների) կողմից կամ վերջինիս անունից Հավելվածում վերբեռնված բովանդակությունը համարվում է նրանց բացառիկ սեփականությունը. հետևաբար, նրանք լիովին պատասխանատու են ցանկացած վնասի, պահանջի և/կամ պատասխանատվության համար, որը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխել իրենց կողմից և/կամ իրենց անունից վերբեռնված բովանդակությունից:
Չնայած վերը նշվածին, Glovo-ն չի կարող լինել այնպիսի բովանդակության կամ արտոնագրի սեփականատերը, ինչպիսիք են, ի թիվս այլոց, Glovo-ի հետ գործնական հարաբերություններ չունեցող ընկերությունների անունները կամ պատկերները։ Նման դեպքերում Glovo-ն ձեռք է բերում այդ բովանդակությունը հրապարակային մատչելի աղբյուրներից, և ձեռքբերված բովանդակությունը ոչ մի դեպքում Glovo-ին պատկանող որևէ իրավունքի հետ առնչություն չի ունենա:
Հավելված մուտք գործելու Օգտատիրոջ թույլտվությունը չի ենթադրում Glovo-ի կողմից որևէ մտավոր կամ արդյունաբերական սեփականության ցանկացած իրավունքից հրաժարում, փոխանցում, արտոնագրում, ամբողջական կամ մասնակի զիջում: Արգելվում է Glovo Հավելվածի բովանդակությունը ջնջելը, անտեսելը կամ որևէ կերպ կեղծելը: Ինչպես նաև արգելվում է հասարակական կամ առևտրային նպատակներով Glovo Հավելվածում ներառված բովանդակության մասամբ կամ ամբողջությամբ փոփոխելը, կրկնօրինակելը, վերօգտագործելը, մշակելը, վերարտադրելը, հրապարակելը, վերբեռնած ֆայլերի երկրորդ կամ հետագա հրապարակումները, փոստով ուղարկելը, փոխանցելը, օգտագործելը, տարածելը` բացառությամբ Glovo-ի գրավոր թույլտվության կամ անհրաժեշտության դեպքում` սեփականատիրոջ համապատասխան իրավունքների հիմքով:
Գրանցվելով Հավելվածում և համաձայնելով սույն Ընդհանուր դրույթներին՝ Օգտատերը շնորհում է Glovo-ին իր կողմից տրամադրվող բովանդակության առնչությամբ միջազգայնորեն կիրառելի, փոխանցելի, անվճար, անհատույց իրավունք՝ ենթալիցենզավորման իրավունքով, օգտագործելու, կրկնօրինակելու, փոփոխելու, ածանցյալ աշխատանքներ ստեղծելու, տարածելու, հրապարակելու և կիրառության մեջ դնելու իրավունքով՝ Օգտատիրոջ հետ հետագա հաղորդակցությամբ կամ առանց դրա, ինչպես նաև առանց նման կիրառությունների համար որևէ գումար վճարելու իրավասության: Վերոնշյալն ընկալվում է որպես նշված իրավունքների տրամադրում միայն գործող օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն չափով:
14. Վավերականություն
Եթե սույն Ընդհանուր դրույթների որևէ կետերից մեկը ճանաչվի վիճելի կամ անվավեր օրենքի ուժով, նման դրույթ(ներ)ը ենթադրաբար չի(չեն) ներառվի: Անվավերության այդպիսի դրսևորում չի հանգեցնի մյուս դրույթների վիճելիության, և դրանք կմնան Կողմերի միջև վավեր և ուժի մեջ:
15. Կիրառելի օրենք
Glovo-ի և Օգտատիրոջ միջև հարաբերությունները պետք է կառավարվեն և մեկնաբանվեն՝ համաձայն Ընդհանուր դրույթների և Glovo-ի գործունեության երկրի օրենքների, և ցանկացած վեճ պետք է ներկայացվի համապատասխան երկրում Glovo-ի գրանցման նստավայրի դատարաններին, եթե այլ բան սահմանված չէ կիրառելի օրենքով։
16. Հաճախորդների աջակցություն և վեճերի այլընտրանքային լուծում
Մանդատավորի հետ կապը հեշտացնելու և պատվերի մշակման ընթացքում որևէ միջադեպի դեպքում և/կամ ցանկացած փոփոխության մասին տեղեկացնելու համար Glovo-ն Հավելվածի Օգնություն բաժնի միջոցով Օգտատերերի համար հասանելի է դարձնում ներքին զրույցի համակարգ, որը հնարավորություն է տալիս պատվերի կատարման ընթացքում անմիջական և ուղիղ կապ հաստատել Օգտատիրոջ և Մանդատավորի միջև։ Եթե Օգտատերը ցանկանում է կապվել Մանդատավորի կամ Glovo-ի հետ պատվերի ավարտից հետո, նա պետք է դա անի Հավելվածում առկա Օգնություն բաժնի միջոցով։
Ավելին՝ Glovo-ն հանդես կգա որպես միջնորդ՝ Օգտատիրոջ կողմից կատարված պատվերի, Օգտատիրոջ հաշվի և/կամ Հավելվածի միջոցով տրամադրվող բոլոր քաղաքականությունների և/կամ ծառայությունների հետ կապված ցանկացած պահանջի լուծման համար:
Վերոնշյալը չի խախտում Օգտատերերի իրավունքը՝ ներկայացնելու իրենց բողոքները և/կամ հարցումները սպառողներին հասանելի ցանկացած օրինական եղանակով, ներառյալ՝ օրինական կերպով վեճերի կարգավորման ծառայություններ տրամադրող վեճերի լուծման արտադատական/այլընտրանքային մարմինների միջոցով
«GLOVOPRIME»-ի Հատուկ դրույթներ և պայմաններ
Սույն դրույթները և պայմանները տարածվում են GLOVOPRIME ծառայության բաժանորդագրության հայտ ներկայացնող Օգտատերերի վրա: Սույն դրույթները և պայմանները չեն փոխարինում Ընդհանուր դրույթների կիրառմանը․ ցանկացած դեպքում դրանք լրացնում են այդ դրույթներին և ցանկացած պահի կարող են փոփոխվել և երկարացվել Glovo-ի կողմից: Հետևաբար, Glovo-ի Ընդհանուր պայմանները կարգավորում են այն ամենը, ինչը, մասնավորապես, նշված չէ սույն Հատուկ պայմաններում:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում GLOVOPRIME ծառայությունը։
GLOVOPRIME-ը Glovo Հավելվածի միջոցով մատուցվող ծառայություն է, որի շրջանակներում ամսական ֆիքսված վճարի դիմաց Հավելվածի Օգտատերերը կարող են օգտվել առաջարկվող բոլոր ապրանքների անսահմանափակ պատվերները Մանդատավորների կողմից առաքելու ծառայությունից այն դեպքում, երբ GLOVOPRIME լոգոն կհայտնվի Հավելվածում առկա համապատասխան օբյեկտում՝ առանց վերը նշված ֆիքսված ամսավճարից բացի լրացուցիչ ծախսի:
GLOVOPRIME ծառայությունը չի տարածվի պատվեր կատարելու պահին GLOVOPRIME լոգոն չունեցող խանութների կամ ծառայությունների վրա։ GLOVOPRIME ծառայությունը կարող է օգտագործվել, եթե պահպանվեն սույն Հատուկ դրույթների և պայմանների, Ընդհանուր դրույթների, ինչպես նաև ցանկացած այլ կիրառելի դրույթների պահանջները։
2. Գրանցման գործընթաց
GLOVOPRIME ծառայությանը գրանցվելու համար Օգտատերը պետք է ունենա ընթացիկ ակտիվ Glovo հաշիվ, լինի չափահասության տարիքի, նաև գրանցվելու հայտ ներկայացնի GLOVOPRIME ծառայության համար իր անձնական Glovo Օգտատիրոջ պրոֆիլի «Իմ հաշիվ» բաժնի միջոցով: Սա չի հակասում սույն Հատուկ դրույթներում կամ Ընդհանուր դրույթներում ներառված որևէ այլ պահանջի, ինչպես նաև ցանկացած այլ կիրառելի դրույթների և պայմանների։
GLOVOPRIME ծառայության ակտիվացման գործընթացը հետևյալն է`
- «Իմ հաշիվը» և «GLOVOPRIME» անվանումով բաժիններ մուտք գործելուց հետո Օգտատերը պետք է ընտրի «Գրանցվել և վճարել» բաժինը, այնուհետև վճարի վերը նշված ամսավճարը:
- Վճարման ամսաթիվ կհամարվի GLOVOPRIME-ին բաժանորդագրվելու ամսաթիվը (այսուհետ՝ «Ակտիվացման ամսաթիվ»), իսկ բաժանորդագրությունը կգործի մեկ ամիս ժամկետով: Ակտիվացման ամսաթվին այս ծառայության համար գրանցված Oգտատերերը կստանան իրենց գրանցման հաստատումը պարունակող էլ․ նամակ իրենց GLOVO հաշվում ներկայացրած էլ․ հասցեով:
- Ակտիվացման ամսաթվից հետո Օգտատերը կարող է օգտվել GLOVOPRIME ծառայությունից 30 օրացուցային օր՝ մեկամսյա ժամկետով: Նկատի ունեցեք, որ Ակտիվացման օրվանից հետո Օգտատերը կարող է իր հաշվի լիակատար ակտիվացման որոշակի ուշացում նկատել. եթե այս ուշացումը գերազանցում է 72 ժամը, Օգտատերը Հավելվածի Օգնություն բաժնի միջոցով պետք է կապ հաստատի Glovo-ի Օգտատերերի Աջակցության բաժին։
- Օգտատերերն իրենց GLOVOPRIME բաժանորդագրության հետ կապված ողջ տեղեկությունը կարող են գտնել հավելվածի «Իմ հաշիվը» բաժնում: Այստեղ նրանք կարող են ստուգել իրենց անվճար փորձարկմանը մնացած ժամանակը, եթե այն կիրառելի է, ինչպես նաև չեղարկել իրենց GLOVOPRIME բաժանորդագրությունը կամ թարմացնել վճարման եղանակը։
3. Բաժանորդագրության ժամանակահատված
3.1. GLOVOPRIME-ի բաժանորդագրության ժամանակահատվածը պետք է տևի մեկ ամիս՝ մինչև հաջորդ ամսվա համարժեք ամսաթվին անմիջապես նախորդող օրը (այսուհետ` «Բաժանորդագրության ժամանակահատված»)` սկսած Ակտիվացման ամսաթվից և նորացված ամեն ամիս մինչ Օգտատիրոջ կողմից բաժանորդագրության դադարեցումը: Ուստի, եթե ակտիվացման ամսաթիվը հոկտեմբերի 10-ն է, ապա բաժանորդագրության ժամանակահատվածը կթարմացվի նոյեմբերի 10-ին:
3.2. Ընդունելով սույն դրույթներն ու պայմանները՝ Օգտատերերը գիտակցում են, որ GLOVOPRIME-ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԿԹԱՐՄԱՑՎԻ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ԱՎՏՈՄԱՏ ԿԵՐՊՈՎ ԿԳԱՆՁՎԻ Օգտատիրոջ նշած հաշվից:
3.3. Եթե Օգտատերը չի ցանկանում, որ բաժանորդագրությունն ավտոմատ կերպով թարմացվի և, հետևաբար, ցանկանում է չեղարկել GLOVOPRIME ծառայությունը, նա կարող է ցանկացած պահի օգտվել բաժանորդագրությունը դադարեցնելու իրավունքից, ինչպես նշված է հետևյալ կետում, որ Glovo-ին կծանուցեն այդ մասին ավտոմատ թարմացման ամսաթվից առնվազն երկու աշխատանքային օր առաջ: Ծանուցման սույն պահանջը չկատարելու դեպքում Օգտատերը ստիպված կլինի վճարել բաժանորդավճարը հաջորդ ամսվա համար:
4. Բաժանորդագրությունը դադարեցնելու իրավունք
4.1. Եթե Օգտատերը ցանկանում է օգտվել բաժանորդագրությունը դադարեցնելու իրավունքից GLOVOPRIME-ի բաժանորդագրման ժամանակահատվածում, նա պետք է մուտք գործի իր հաշվի պրոֆիլ և ընտրի «ապաբաժանորդագրվել»:
4.2. Հաշիվը կապաակտիվանա Բաժանորդագրության ժամանակահատվածի ավարտին։ Սա նշանակում է, որ Օգտատերը կարող է շարունակել օգտվել իր GLOVOPRIME հաշվից «ապաբաժանորդագրվել» գործընթացն ընտրելուց հետո մինչև հաջորդ ամսվա՝ Ակտիվացման կամ Թարմացման ամսաթվին նախորդող օրը:
4.3. Բաժանորդագրության վճարի գանձումը կանխելու համար Օգտատերը պետք է օգտվի բաժանորդագրությունը դադարեցնելու իրավունքից բաժանորդագրության թարմացման օրվանից առնվազն երկու (2) աշխատանքային օր առաջ:
4.4. Վճարները չեն վերադարձվում, և մեկ ամսվա ընթացքում չօգտագործված կամ մասամբ օգտագործված անդամության ժամանակահատվածների համար չի վերադարձվի ո՛չ գումարը, ոչ էլ կրեդիտները։ Ամսական մասնակի բաժանորդագրության ժամանակահատվածների համար Glovo-ն չի տրամադրի գումարի կամ կրեդիտների վերադարձ:
4.5. Եթե Օգտատերը ապաբաժանորդագրվել է ծառայությունից, բայց ցանկանում է շարունակել այն, նա կարող է վերագրանցվել՝ թարմացնելով իր GLOVOPRIME բաժանորդագրությունը՝ համաձայն սույն Հատուկ պայմանների:
5. Ծառայության վճարներ
5.1. GLOVOPRIME ծառայության վճարը պետք է լինի առևտրային առաջարկի մեջ նշված գումարը կամ «Իմ հաշիվը» բաժնում սահմանված գումարը, քանի դեռ Օգտատիրոջը չի տրամադրվել GLOVOPRIME ծառայության անվճար փորձարկման հնարավորություն` համաձայն սույն հոդվածի 10-րդ բաժնի, այն է՝ «Անվճար փորձարկման ժամանակահատված»:
5.2. GLOVOPRIME ծառայության նշված վճարների մեջ ներառվում են կիրառելի ցանկացած անուղղակի հարկերը։
5.3. Վճարն ավտոմատ կերպով և ամսական կտրվածքով կգանձվի Ակտիվացման ամսաթվին յուրաքանչյուր Օգտատիրոջ կողմից նշված հաշվից՝ մեկամսյա ժամկետով: Եթե հնարավոր չէ կատարել գանձում ընտրված վճարման եղանակով, Օգտատերը լիազորում է Glovo-ին գանձել կիրառելի վճարը Glovo հաշվում Օգտատիրոջ կողմից արդեն իսկ գրանցած ցանկացած այլ կրեդիտային կամ դեբետային քարտից:
5.4. Օգտատերեերը կարող են օգտվել GLOVOPRIME ծառայությունից նույնիսկ այն տարածքներում, որտեղ ապրանքի/պատվերի համար վճարվում են կանխիկ դրամով՝ առանց որևէ կերպ ծառայության վրա ազդելու:
5.5. Glovo-ին իրավունք է վերապահվում փոխել վճարները իր բաժանորդներին տեղեկացնելուց հետո ցանկացած պահի: Նման ծանուցում ուղարկելուց հետո Glovo-ն կարող է իրականացնել նոր սակագներով գանձումը:
6. Ծառայության Հատուկ դրույթներ
Հետևյալ հատուկ դրույթները տարածվում են GLOVOPRIME ծառայության վրա.
- GLOVOPRIME ծառայությունը կիրառվում է միայն այն գնումների նկատմամբ, որոնք կատարվել են անձամբ Մանդատավորի միջոցով Glovo-ի հետ առևտրային համաձայնագիր ունեցող հաստատություններում՝ Հավելվածում նշված յուրաքանչյուր պատվերի համար կիրառելի Զամբյուղի նվազագույն չափը գերազանցող գումարների դեպքում:
- GLOVOPRIME ծառայությունը կարող է ակտիվանալ միայն GLOVO-ի գործունեության որոշ երկրներում:
- GLOVOPRIME բաժանորդագրության վճարը կկիրառվի միայն այն երկրում, որտեղ ակտիվացվել է GLOVOPRIME բաժանորդագրությունը: Այլ կերպ ասած՝ եթե բաժանորդագրությունն ակտիվացել է Իսպանիայում, և Օգտատերը ճամփորդում է Իտալիա, GLOVOPRIME բաժանորդագրության վճարը կգործի բացառապես Իսպանիայում, ոչ թե Իտալիայում:
- Այն հասանելի կլինի միայն ֆիզիկական անձանց և մասնավոր օգտագործման համար, այլ ոչ առևտրային նպատակով:
- Ոչ մի հանգամանքում բաժանորդագրությունը չի կարող տրամադրվել կամ նշանակվել որևէ այլ անձի, բացի սեփականատիրոջից, իսկ ընկերությունները և «B2B» ծառայությունը ընդգրկված չեն ծառայության մեջ:
7. Ծառայության Ընդհանուր դրույթներ
7.1. Ամսական հաստատագրված վճարի մեջ ներառվում է միայն Մանդատավորների կողմից հավաքագրման և առաքման գինը, այլ ոչ թե Օգտատերերի կողմից պատվիրվող ցանկացած ապրանքի գինը կամ որևէ այլ կիրառելի վճար։
7.2. Glovo-ն կարող է միակողմանիորեն և ցանկացած պահի փոփոխել սույն Հատուկ դրույթները` կիրառելի օրենքներով սահմանված կարգով նախապես ծանուցելով GLOVOPRIME ծառայության բաժանորդներին։ Նման փոփոխությունները տարածվում են Հավելվածում ակտիվ ֆիզիկական անձանց վրա, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Հավելվածն առաջին անգամ օգտագործողների վրա:
7.3. GLOVOPRIME ծառայության բաժանորդագրությունները նախատեսված են իրենց համապատասխան կերպով սահմանված Օգտագործողների կողմից բացառապես և ոչ փոխանցելի օգտագործման համար, և բաժանորդագրությունների օգտագործումը ոչ մի դեպքում չի կարող փոխանցվել երրորդ անձանց:
7.4. Glovo-ին իրավունք է վերապահվում չեղարկել GLOVOPRIME- ի բաժանորդների հաշիվները, ինչպես նաև ապաակտիվացնել ծառայությունը իր բաժանորդներին նախապես ծանուցելուց հետո:
7.5. Հստակորեն նշվում է, որ, բացառությամբ սույնով սահմանված հատուկ դրույթների և պայմանների, Ընդհանուր դրույթները միշտ կիրառվում են որպես ի լրումն և ի նկատառումն սույն հատուկ դրույթներով չփոփոխված ցանկացած հարցի վրա։
8. Խարդախություն և հաշիվների սառեցում
Եթե Glovo-ն հայտնաբերի GLOVOPRIME հաշվի սխալ կամ ոչ պատշաճ և/կամ խարդախ օգտագործման նշաններ, կարող է ավտոմատ կերպով և առանց նախնական ծանուցման ապաակտիվացնել բաժանորդագրությունը, ինչպես նաև, ի լրումն և ցանկացած պահի, օգտագործողի հաշիվը՝ իրավունք վերապահելով ձեռնարկել իրավական ցանկացած գործողություն՝ հիմնվելով քննության առարկա հանգամանքների լրջության վրա: Ինչպես նաև Glovo-ն իրավունք է վերապահում չեղարկել ծառայությունն ու բաժանորդագրությունները իր հայեցողությամբ՝ Օգտատերերին այդ մասին ուղարկելով նախնական ծանուցում։
9. Օգտատերերի աջակցության ծառայություն
Glovo-ն իր բոլոր Օգտատերերի համար հասանելի է դարձնում Հավելվածի Օգնություն բաժնի միջոցով GLOVOPRIME ծառայության հետ կապված ցանկացած միջադեպի դեպքում կապ հաստատելու համար:
10. Անվճար փորձարկման ժամանակահատված
10.1. Glovo-ն իր հայեցողությամբ կարող է մատուցել GLOVOPRIME ծառայությունն անվճար այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է համարում: GLOVOPRIME-ի նոր օգտատերերին այս անվճար փորձարկումը տրամադրելու դեպքում դրանից կօգտվեն միայն նախկինում բաժանորդագրություն չունեցած օգտատերերը։ Օգտատերը պատասխանատու է անվճար փորձարկման առաջարկի կիրառելիությունը յուրաքանչյուր դեպքի համար ստուգելու համար։
10.2. Անվճար փորձարկման ժամանակահատվածի ավարտից հետո Օգտատերերից ամեն դեպքում ավտոմատ կերպով կպահանջվի կատարել վճարում և ենթարկվել GLOVOPRIME-ի մյուս բոլոր Օգտատերերի համար կիրառելի նույն դրույթներին և պայմաններին։
10.3. Եթե GLOVOPRIME ծառայության բաժանորդագրությունը չեղարկվել է պատահաբար կամ որևէ այլ պատճառով մինչև համապատասխան Անվճար փորձարկման ժամանակահատվածի ավարտը, անվճար փորձարկման առաջարկը համարվում է ավարտված, և անվճար նոր փորձարկման ժամանակահատված ոչ մի դեպքում չի առաջարկվի:
10.4. Glovo-ն իրավունք է վերապահում պատահականության սկզբունքով ընտրել Օգտատերեր իր կողմից առաջարկվող անվճար փորձարկման ժամանակահատվածի և կիրառելիության դեպքում նաև ծառայության հետ կապված այլ ակցիաների համար:
Member Get Member (MGM) հաճախորդի ուղղորդման ծրագրի հատուկ դրույթներ
Այս դրույթները և պայմանները կկիրառվեն Glovo-ի կողմից առաջարկվող MGM ծրագրերի վրա: Սույն դրույթները և պայմանները չեն փոխարինում Ընդհանուր դրույթների կիրառմանը․ ցանկացած դեպքում դրանք լրացնում են այդ դրույթներին և ցանկացած պահի կարող են փոփոխվել և երկարացվել Glovo-ի կողմից: Հետևաբար, Glovo-ի Ընդհանուր դրույթները կարգավորում են այն ամենը, ինչը, մասնավորապես, նշված չէ սույն Հատուկ դրույթներում:
- Որո՞նք են MGM ծրագրերը։
Glovo-ն կարող է իրականացնել հաճախորդի ուղղորդման ծրագրեր (այսուհետ՝ «MGM ծրագրեր»), որոնք շահավետ կլինեն ինչպես Օգտատերերի, այնպես էլ Հավելվածի հղումը ստացած նոր օգտատերերի համար: Նույն կերպ՝ Glovo-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի չեղարկել և/կամ կասեցնել նշված MGM ծրագրերը՝ պարզապես կիրառելի օրենքներով սահմանված կարգով տեղեկացնելով Օգտատերերին։
- MGM ծրագրերին մասնակցունակության պայմաններ
Որպես MGM ծրագրերի մաս՝ ընկերներին և ընտանիքին Glovo Հավելվածում որպես նոր օգտատերեր («Նոր օգտատերեր») նշող գրանցված Օգտատերերը («Հղում կատարող») կարող են ստանալ հղման կրեդիտների ստացման մասնակցունակություն («Կրեդիտ(ներ)»): Որպեսզի և՛ Հղում կատարողը, և՛ Նոր օգտատերը օգտվեն MGM ծրագրերից, Նոր օգտատերը պետք է գրանցվի՝ օգտագործելով Հղում կատարողի կողմից իրեն տրամադրված եզակի հղումը («Հղում»): Հղում կատարողներին արգելվում է ուղղորդման հղումները տեղադրել կայքերում, ներառյալ՝ Google-ում, Chollo.ex-ում, Craigslist-ում, Twitter-ում, RetailMeNot-ում և հանրությանը հասանելի նմանատիպ այլ կայքերում: Glovo-ն իրավունք է վերապահում ապաակտիվացնել կամ անվավեր ճանաչել այս ուղիներով ձեռք բերված ցանկացած Կրեդիտ, ինչպես նաև ցանկացած այլ Կրեդիտ, որի խարդախ և/կամ անարդար եղանակով ստացման մասին Glovo-ն ունի հիմնավոր կասկած։
Նոր Օգտատերերը կճանաչվեն անիրավունակ և կրեդիտներ չեն ստանա, եթե Glovo-ն հայտնաբերի, որ նրանք նախկինում ստեղծել են Glovo հաշիվ՝ նույն կամ տարբեր տվյալներով: Ավելին՝ Glovo-ն իրավունք է վերապահում հետ կանչել կամ անվավեր ճանաչել MGM ծրագրերի միջոցով ձեռք բերված կրեդիտը, եթե Glovo-ն պարզում է կամ վստահ է, որ կրեդիտը ստացվել է սխալի, խարդախության, անօրինականության կամ սույն Հատուկ դրույթների, Ընդհանուր դրույթների կամ որևէ այլ կիրառելի դրույթների կամ քաղաքականությունների խախտմամբ։
- MGM ծրագրերի շրջանակներում տրամադրվող կրեդիտներ
Եթե այլ բան նշված չէ MGM ծրագրի հետ կապված հաղորդակցման և/կամ Կրեդիտների տրամադրման պահին, Հղում կատարողները Կրեդիտներ կստանան միայն Հղում կատարողի նույն երկրում գտնվող առաջին 10 Նոր օգտատերերին հղումներ կատարելու համար։ Նոր Օգտատերը կստանա Կրեդիտները, երբ գրանցվի Հղման միջոցով, եթե բավարարի սույն Հատուկ դրույթներին, Ընդհանուր դրույթներին և առաջարկում նշված պայմանների բոլոր պահանջներին. Հղում կատարողը կրեդիտներ կստանա միայն այն ժամանակ, երբ Նոր Օգտատերը հաջողությամբ կկատարի սույն Հատուկ դրույթների, Ընդհանուր դրույթների և առաջարկում նշված պայմանների բոլոր պահանջներին բավարարող առաջին պատվերը։ Glovo-ն իրավունք է վերապահում ապաակտիվացնել կամ չեղյալ համարել Հաճախորդի կամ Հղում կատարողի կողմից ստացված ցանկացած Կրեդիտ, որը գերազանցում է այդ գումարները և/կամ այլ կերպ խախտում է սույն դրույթները և պայմանները:
Կրեդիտի գումարները տարբերվում են՝ կախված տարածաշրջաններից, իսկ հայտի տարածաշրջանը և կրեդիտի քանակը որոշվում է Հղում կատարողի գտնվելու վայրի հիման վրա։ Կրեդիտի գումարները նշված կլինեն MGM ծրագրերին վերաբերող առաջարկներում և հրապարակումներում: Glovo-ն կարող է սահմանել նվազագույն ընդհանուր կամ միջանկյալ արժեք (առանց հարկերի և գանձումների) Նոր Օգտատիրոջ առաջին պատվերի դեպքում, որը պետք է վճարվի և՛ Նոր Օգտատիրոջը, և՛ Հղում ուղարկողին Կրեդիտներ տրամադրելու համար: Կրեդիտներն ավտոմատ կերպով կկիրառվեն պատվերի վճարման ժամանակ: Կրեդիտները կարող են մարվել միայն Օգտատերերին (Հղում ուղարկող և Նոր օգտատեր) ներկայացված MGM ծրագրին վերաբերող հաղորդագրություններում նշված կատեգորիաների և/կամ ապրանքների շրջանակներում և Glovo-ի գործունեության ոլորտներում ու գործունեության ժամերին: Կրեդիտները չեն կարող մարվել կանխիկ եղանակով կամ դրան համարժեք դրամով: Կրեդիտները փոխանցելի չեն և չեն կարող հանվել աճուրդի, ի շահ օգտագործվել, փոխանակվել կամ վաճառվել: Եթե Glovo-ի կողմից հստակ կերպով նշված չէ MGM ծրագրի հետ հաղորդակցվելու և/կամ Կրեդիտների տրամադրման պահին, Կրեդիտները չեն կարող օգտագործվել ընտրված առաջարկների հետ միասին:
Glovo-ն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոխել գումարները, կիրառելի պայմանները, պահանջները և սույն Հատուկ դրույթները՝ այդ մասին կիրառելի օրենքներով սահմանված կարգով ուղղակի տեղեկացնելով Օգտատերերին: Glovo-ի Ընդհանուր դրույթները տարածվում են MGM ծրագրերի վրա և կարգավորում են սույն Հատուկ դրույթներում մասնավորապես չնշված ամեն հարց:
On Demand Glovo Business ծառայության հատուկ դրույթներ
GLOVO-ն ունի օգտատերերի, բիզնեսի և մասնագետների համար հասանելի ապրանքների ուղարկման և առաքման միջնորդ-հարթակ: Սույն բաժինը տարածվում էhttps://business.glovoapp.com/ կայքում GLOVO-ի կողմից առաջարկվող ծառայությունների բնութագրերի վրա (այսուհետ՝ «Glovo Business Platform»):
Սույն Դրույթները և պայմանները չեն փոխարինում Ընդհանուր դրույթների կիրառմանը․ ցանկացած դեպքում դրանք լրացնում են այդ դրույթներին և ցանկացած պահի կարող են փոփոխվել և երկարացվել Glovo-ի կողմից: Հետևաբար, Glovo-ի Ընդհանուր դրույթները կարգավորում են սույն Հատուկ դրույթներում մասնավորապես չնշված ամեն հարց:
- Առարկա
Օգտատերը կարող է մուտք գործել Glovo Business Platform Հարթակում գրանցված իր օգտանվան և գաղտնաբառի միջոցով՝ նախընտրելի ապրանքները մեկ կամ մի քանի կետերից վերցնելու և դեպի մեկ կամ մի քանի առաքման կետեր առաքելու համար, իսկ դրանց տեղափոխումը կիրականացվի անմիջապես Մանդատավորների կողմից:
Glovo Business Platform-ում Օգտատիրոջ կողմից հայցված ծառայությունները չեն նշանակում Ապրանքների գնում, այլ պարզապես միջնորդական ծառայություններ են` հավաքման հասցեից դեպի առաքման հասցե նախընտրելի ապրանքներ առաքելու համար:
- Ծառայության տեսակը
Glovo Business Platform-ից օգտվելիս Օգտատերերը հնարավորություն կունենան ընտրել ծառայությունների հետևյալ տեսակները․
- «Միակողմանի պատվեր»․ Ապրանքները ձեռք են բերվում մեկ վայրից և առաքվում են առաքման մեկ հասցեով:
- «Պատվերի վերադարձ»՝ Ապրանքները ձեռք են բերվում մեկ վայրից, տեղափոխվում են երկրորդ հասցե, այնուհետև վերադարձվում են սկզբնականակետ (առաջին հասցե):
- «Մի քանի պատվերի ձեռքբերում»՝ Կան հավաքագրման մի քանի հասցեներ և առաքման մեկ հասցե:
- «Մի քանի պատվերի առաքում»՝ Կա ապրանքների ձեռքբերման մեկ հասցե, և կան առաքման մի քանի հասցեներ:
Յուրաքանչյուր պատվեր կարող է ներառել տեքստային դաշտ, որպեսզի Օգտատերերը կարողանան թողնել իրենց Պատվերների վերաբերյալ ցանկացած համապատասխան մեկնաբանություն՝ որպես Մանդատավորի համար պարզաբանում:
Պատվերը տեղադրելուց հետո Մանդատավորը գնում է Օգտատիրոջ կողմից հաստատված հավաքագրման կետ(եր)՝ Պատվեր(ներ)ը հավաքելու համար, ինչպես նաև պատվերները հաստատում է Հարթակում։ Պատվեր հավաքելու համար Մանդատավորը պետք է Հարթակում ներկայացնի Պատվերի հաստատումը: Ի վերջո՝ Մանդատավորը պետք է առաքի Պատվերը առաքման համար նշված հասցե(ներ)ով:
Օգտատերերը կարող են չեղարկել Պատվերն անհատույց, քանի դեռ այն չի ընդունվել Մանդատավորի կողմից: Այնուամենայնիվ, եթե Օգտատերը չեղարկում է Մանդատավորի կողմից արդեն ընդունված Պատվերը, Օգտատերը ստիպված կլինի վճարել գնի 100%-ը` ընթացիկ պատվերը չեղարկելու համար:
Եթե Մանդատավորը հասնում է առաքման հասցե, իսկ Պատվեր ստացողը չի ներկայանում 10 (տաս) րոպե շարունակ սպասելուց և կապ հաստատելու փորձերից հետո, Մանդատավորը պետք է վերադարձնի Պատվերը սկզբնական հասցե, իսկ Glovo-ն իրավասու կլինի Օգտատիրոջից գանձել իրականացված նոր ծառայության հետ կապված լրացուցիչ ծախսերի համար:
Այդ լրացուցիչ ծախսերը պետք է հաշվարկվեն՝ դեպի առաքման կետ անցած կիլոմետրերի քանակից կախված փոփոխական ծախսից և պատվերի սկզբնական հասցե վերադարձնելու համապատասխան ֆիքսված ծախսից:
Եթե պատվեր տեղադրելիս Օգտատերը խնդիրների հանդիպի, նա պետք է կապվի GLOVO-ի աջակցության ծառայության հետ:
Glovo Business Platform-ը հասանելի կլինի հարթակի աշխատանքային օրերին և ժամերին:
Մանդատավորների կողմից տեղափոխվող փաթեթների չափերը որոշակի հանգամանքներում կարող են ենթարկվել սահմանափակումների և պետք է համապատասխանեն Ծառայություններից օգտվելու և պայմանագրային ընդհանուր դրույթների 3.6 կետով նախատեսված սահմանափակումներին: Ապրանքները պետք է գտնվեն Glovo-ի գործունեության քաղաքներում, իսկ դրանց հավաքման և առաքման կետերը՝ Glovo-ի կողմից սպասարկվող նույն քաղաքում և տարածքներում:
- Glovo Business ծառայության վճար
Յուրաքանչյուր պատվերի գինը կազմված կլինի փոփոխական վճարից (գումարած օրենքով կիրառելի ցանկացած անուղղակի հարկ)` կախված անցած հեռավորությունից (կմ) (այսուհետ` «Վճար»):
GLOVO-ին իրավունք է վերապահվում փոխել գները` կախված հեռավորությունից և/կամ Պատվերի կատարման օրվա ժամից:
Ըստ սույն պայմանների՝ Օգտատերերն իրավասու կլինեն մինչ պատվեր տեղադրելն իմանալ Պատվերի համար վճարվելիք մոտավոր Վճարի չափը։ Վճարը կարող է տատանվել, եթե Glovo-ի վերահսկողությունից դուրս տեղի ունեցող ֆորսմաժորային դեպքեր լինեն, որոնց արդյունքում վճարման ենթակա Վճարի ավելացում կարող է լինել: Վճարը կարող է նաև ավելանալ, եթե Օգտատերը Մանդատավորին է տրամադրում լրացուցիչ տվյալ, ինչպես օրինակ՝ հավաքման և/կամ առաքման հասցե(ներ)ի փոփոխություն կամ սկզբնական պատվերին լրացուցիչ հասցեների ավելացում:
Մատուցված ծառայության դիմաց վճարը կարող է կատարվել Օգտատիրոջ կողմից ազատ ընտրությամբ, հետևյալ եղանակներով․
- Վճարային քարտ՝ Օգտատերերը կարող են յուրաքանչյուր Պատվերի համար վճարել առանձին` օգտագործելով վճարային քարտ նույն ձևով և նույն պայմաններով, ինչպես որ նախատեսված է Ընդհանուր և պայմանագրային դրույթներում:
- Ամենամսյա վճարումներ/Դեբետային քարտ Յուրաքանչյուր օրացուցային ամսում GLOVO-ն կգանձի Օգտատիրոջ կողմից կատարվելիք ընդհանուր գումարն անմիջապես դեբետային քարտով` Օգտատիրոջ տրամադրած տեղեկության հիման վրա:
Եթե անմիջապես դեբետային քարտով գանձումը չեղարկվի, և համապատասխան վճարումը չհաջողվի գանձել, Օգտատիրոջ պարտքի գումարը կգանձվի նրա հաշվին կցված կրեդիտային քարտից նույն օրը, երբ GLOVO-ին ծանուցվի անմիջապես դեբետային քարտից գանձման ձախողման մասին: Նման դեպքերում Օգտատերը պետք է հատուցի անմիջապես դեբետային քարտով վճարման ձախողումից բխող ծախսերը (օրինակ՝ բանկային գանձումներ):
Food Rescue ծառայության Հատուկ դրույթներ և պայմաններ
Սույն Հատուկ դրույթները կկիրառվեն այն Օգտատերերի նկատմամբ, ովքեր Հավելվածի միջոցով կտեղադրեն FOOD RESCUE պատվեր այն երկրներում, որտեղ հասանելի է նշված ծառայությունը։ Սույն Հատուկ դրույթները չեն փոխարինում Ընդհանուր դրույթների կիրառմանը․ ցանկացած դեպքում դրանք լրացնում են այդ դրույթներին և ցանկացած պահի կարող են փոփոխվել և երկարացվել Glovo-ի կողմից: Ընդհանուր դրույթները տարածվում են այն ամենի վրա, ինչը որ հստակորեն նախատեսված չէ FOOD RESCUE ծառայության սույն հատուկ Դրույթներում և պայմաններում:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում FOOD RESCUE-ն։
FOOD RESCUE-ն Glovo Հավելվածում մատուցվող այնպիսի ծառայություն է, որի ներքո Օգտատերերը կարող են տեղադրել պատվերներ Հավելվածում հայտնվող ավելցուկային պարենի և սննդի Վաճառողների այլ ապրանքների համար։
Օգտատերերն ընդունում են, որ Glovo-ն սկսել է «FOOD RESCUE» անվանումով այս նախագիծը` հիմնական նպատակ ունենալով նվազեցնել սննդային մնացորդների քանակը: Մասնավորապես, նախագծի մեջ ներառվում է Հավելվածի Օգտատերերի համար մատչելի տարբերակ տրամադրելը, համաձայն որի նրանք կարող են պատվիրել Հավելվածում նշված Վաճառողներից օրվա ընթացքում չվաճառված պարենային փաթեթ(ներ)՝ իջեցված գներով, և որոնց հստակ պարունակությունը Օգտատերերին հայտնի չի լինում պատվիրելու պահին (այսուհետ՝ «սննդի փաթեթ(ներ)», «Ապրանքներ» կամ «Առեղծվածային տուփ»):
Տեղադրելով FOOD RESCUE պատվեր՝ Օգտատերերն ընդունում են սույն Հատուկ դրույթները։
- Ծառայություն
Glovo-ն պարզապես կհեշտացնի Օգտատիրոջ և Վաճառողի միջև պայմանագրի կնքումը: Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրի սննդամթերքի փաթեթի պարունակության կամ Վաճառողի և Օգտատիրոջ միջև կնքված պայմանագրի կատարման համար:
Glovo-ն պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ նկատմամբ Ապրանքների առնչությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման համար, այդ թվում՝ արտադրության, վաճառքի, գնման, պահպանման, պատրաստման, մշակման, պիտակավորման, որակի, բաղադրիչների, ալերգենների կամ արտադրանքի մշակման կամ գործող օրենսդրությանը համապատասխանելու համար, քանի դեռ Հավելվածում հստակ նշված չէ, որ Glovo-ն է Ապրանքի արտադրողը կամ վաճառողը:
Օգտատերերը կկարողանան Հավելվածում գտնել օրվա ընթացքում չվաճառված սննդային փաթեթ(ներ) իջեցված գներով, որոնց ճշգրիտ պարունակությունը պատվերի պահին հայտնի չի լինի Օգտատերերին: Ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու և այդ տեղեկության օբյեկտիվորեն ճշգրիտ և թարմացված լինելու պատասխանատվությունը կրում է Վաճառողը: Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում Վաճառողի տրամադրած տեղեկության կամ Ապրանքների բովանդակության կամ դրանց առնչվող տվյալների հասանելիության համար:
Glovo-ն ցանկացած դեպքում պատասխանատվություն չի կրում Ապրանքի հետ կապված Օգտատերերին պատճառված անբարենպաստ ազդեցությունների համար, այդ թվում՝ ապրանքների սպառումն ընդդեմ պիտակի վրա նշված ցուցումների կամ անմիջապես Վաճառողի կողմից տրամադրած տեղեկության: Վաճառողն այն կողմն է, որն արտադրում, վաճառում, պահեստավորում, պատրաստում, մշակում, պիտակավորում և փաթեթավորում է Ապրանքները, ուստի, Glovo-ն որևէ պատասխանատվություն չի կրում նման ապրանքի սպառման արդյունքում առաջացած վնասի կամ անբարենպաստ ազդեցության համար։
- Պատվերի հավաքում
FOOD RESCUE-ի միջոցով պատվեր կատարելու ժամանակ Օգտատերերը կարող են ընտրել երկու տարբերակներից մեկը՝
- Հավաքում Վաճառողի հաստատությունից: Նման դեպքերում Օգտատերերը պետք է ներկա լինեն Հավելվածում նշված Վաճառողի հաստատությունից իրենց FOOD RESCUE պատվերի հավաքման ժամանակ, ուստի, հնարավորություն է տրվում Օգտատերերին անձամբ հավաքել պատվերները:
- Տուն առաքում։ Նման դեպքերում Օգտատերերը կստանան Մանդատավորի կողմից Վաճառողի հաստատությունից վերցրած իրենց պատվերը` Glovo հարթակում Օգտատերերի կողմից տրամադրած առաքման հասցեում:
ՀԱՎԵԼՎԱԾ I. GLOVO-Ի ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
ԱՆԴՈՐՐԱ
Ընկերության անվանում
Glovoapp, S.L.U.
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
L-716443-L
Իրավաբանական հասցե
Ingeni coworking, Passatge d’Europa 1, 4th floor, AD500, Andorra la Vella
ՀԱՅԱՍՏԱՆ
Ընկերության անվանում
Glovo, LLC
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
2841979
Իրավաբանական անձի կոդ` 52677306
Իրավաբանական հասցե
V. Sargsyan, 26/1 Center 0010 Yerevan, Armenia
ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ
Ընկերության անվանում
Glovoapp d.o.o. Sarajevo
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
JIB: 4202880430005
Իրավաբանական հասցե
Ul. Branilaca Sarajeva 17
ԲՈՒԼՂԱՐԻԱ
Ընկերության անվանում
Glovoapp Bulgaria EOOD
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
UIC BG203039843
Իրավաբանական հասցե
Industrial Area Hladilnika 1407, nº2, Srebarna Str, Mobi Art Building, floor 2, Bulgaria, Sofia
ԽՈՐՎԱԹԻԱ
Ընկերության անվանում
GlovoApp Technology d.o.o.
Հարկ վճարողի հաշվառման համար
48879371584
Իրավաբանական հասցե
Radnicka cesta 52 10000, Zagreb, Croatia
ՎՐԱՍՏԱՆ
Ընկերության անվանում
Glovoapp Georgia Llc
Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար
402099475
Իրավաբանական հասցե
Didube District, D. Agmashenebeli Avenue N129a, Store N4 Tbilisi
ԳԱՆԱ
Ընկերության անվանում
Glovoapp Ghana Limited Company
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
C0060036362
Իրավաբանական հասցե
Impact Hub Accra F 393/4 Otswe, Osu, Accra
ԻՏԱԼԻԱ
Ընկերության անվանում
Foodinho, S.R.L.
Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար
09080990964
Իրավաբանական հասցե
Via Giovanni Battista Pirelli n. 31, 20124, Milano, Italy
ՓՂՈՍԿՐԻ ԱՓ (ԿՈՏ Դ'ԻՎՈՒԱՐ)
Ընկերության անվանում
Glovoapp Cote D´ivoire sarl
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
53703324719
Իրավաբանական հասցե
Abidjan Rue du 7 Décembre, Marcory Sud Lot 76737, 27 BP 654 Abidjan 27, Côte d’Ivoire
ՂԱԶԱԽՍՏԱՆ
Ընկերության անվանում
Glovoapp Kazhastan LLP
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
1227888
Իրավաբանական հասցե
Կապ
Kazakhstan, Almaty city, Bostandyk district, Al-Farabi Avenue, house 17/1, PFC "Nurly-Tau", block 5B, office No. 18, postal code 050059
87272643068
ՔԵՆԻԱ
Ընկերության անվանում
Glovapp Kenya, Llc
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
P051739866F
Իրավաբանական հասցե
Westcom Point Building, 2nd Floor, P.O. Box 13423-00800,Mahiga Mairu Avenue, Nairobi
ՂՐՂԶՍՏԱՆ
Ընկերության անվանում
“GLOVO KG” LLC
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
2109202010145
Իրավաբանական հասցե
Erkindik 64B, office 18, Bishkek, Kyrgyzstan
ՉԵՌՆՈԳՈՐԻԱ
Ընկերության անվանում
Glovo Montenegro d.o.o.
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
PIB: 03351475
Իրավաբանական հասցե
Rimski Trg br 4, 8100, Podgorica
ՄՈԼԴՈՎԱ
Ընկերության անվանում
GlovoAppMOL SRL
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
1020600034411
Իրավաբանական հասցե
Vlaicu Pircalab St 77- Chișinău 2012, Moldova
ՄԱՐՈԿԿՈ
Ընկերության անվանում
Glovoapp Morocco sarl
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
ICE: 002086928000050
Իրավաբանական հասցե
Rue Soumaya Résidence Shehrazade 3, 5ème étage, n° 22 Palmiers 20340 - Casablanca.
ՆԻԳԵՐԻԱ
Ընկերության անվանում
Glovoapp Nigeria Limited
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
23916307-0001
Իրավաբանական հասցե
Adamawa Plaza Plot, 4th floor, 1099, 1st Avenue of Shehu Shagari Way, Central Business District FCT, Abuja
ԼԵՀԱՍՏԱՆ
Ընկերության անվանում
Restaurant Partner Polska sp. z o.o.
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
7252012779
Իրավաբանական հասցե
Piotrkowska 276, 90-361 Łódź, Poland
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
Ընկերության անվանում
Glovo Portugal Unipessoal LDA
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
61010-R3
Իրավաբանական հասցե
Rua Alexandre Herculano, 50, 4.º, Freguesia de Santo António
1250 048, Lisboa, Portugal
*Se o Utilizador quiser efectuar uma reclamação online poderá acessar o link (https://www.livroreclamacoes.pt/inicio) ou entrar em contacto diretamente no Chat do App
ՌՈՒՄԻՆԻԱ
Ընկերության անվանում
GlovoappRo, S.R.L.
Հարկ վճարողի հաշվառման համար կամ այլ հարկային համար
39053728
Իրավաբանական հասցե
Calea Serban Voda, nr 206, Cladirea U-Center, Etaj 4, Sector 4, București
ՍԵՐԲԻԱ
Ընկերության անվանում
GlovoApp Technology d.o.o. Beograd-Stari Grad
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
111507569
Իրավաբանական հասցե
Žorža Klemensoa 19, 11000 Belgrade, Serbia
ՍԼՈՎԵՆԻԱ
Ընկերության անվանում
Glovoapp Sl, d.o.o.
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
Sl 82705844
Իրավաբանական հասցե
Cesta Ljubljanske brigade 21, 1000, Ljubljana
ԻՍՊԱՆԻԱ
Ընկերության անվանում
Glovoapp Spain Platform, S.L.U.
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
B67282871
Իրավաբանական հասցե
Calle Llull, 108, 08005, Barcelona, Spain
ԹՈՒՆԻՍ
Ընկերության անվանում
Glovoapp Tunisia S.U.A.R.L.
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
1739051W
Իրավաբանական հասցե
Complexe Vital Cube - Bloc E, nº2 & 3, Rue de L’Île de Tasmanie, Berges du Lac 2, Tunis - 1053 Mat.
ՈՒԳԱՆԴԱ
Ընկերության անվանում
Glovo Uganda Limited
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
1017265563
Իրավաբանական հասցե
4th Floor, DFCU Towers, 26 Kyadondo Road, Nakasero, P O Box 1520, Kampala
ՈՒԿՐԱԻՆԱ
Ընկերության անվանում
Glovoapp Ukraine LLC
Հարկ վճարողի հաշվառման համար (NIF) կամ այլ հարկային համար
425555226591
Իրավաբանական հասցե
Ukraine, 01011, Kiev, Panasa Myrnoho street, building 11, office 2/21