Վերջին թարմացումը՝ 2022 թվականի նոյեմբեր 08
GLOVO ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՌԱՔԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Որպես տեխնոլոգիական միջնորդ հարթակ՝ մենք հոգում ենք GLOVO հարթակից օգտվող առաքիչների անվտանգության և տվյալների մշակման մասին և պարտավորվում ենք պաշտպանել ձեր անձնական տվյալները մեր Հարթակից օգտվելիս: Ընդունելով այս Դրույթներն ու Պայմանները՝ դուք ընդունում եք, որ կարդացել և հստակորեն ընդունել եք մեր Գաղտնիության և Քուքիների Քաղաքականությունը հրապարակված ինչպես կայքում, այնպես էլ հավելվածում (այսուհետ՝ հավաքական առումով «Հարթակ»), որոնք սույն Դրույթների ու Պայմանների մաս են կազմում:
Բացի այդ, մենք տեղեկացնում ենք ձեզ, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր Գաղտնիության և Քուքիների Քաղաքականությունը ուղղակիորեն մեր կայքում և (կամ) հավելվածում, և առաքիչը ընդունում է, որ միշտ ամենաթարմացված տարբերակները կիրառելի կլինեն:
Այն անձինք, ովքեր չեն ընդունում կամ համաձայն չեն սույն Դրույթներին և Պայմաններին, որոնք պարտադիր են և պարտավորեցնող, ձեռնպահ կմնան կայքից և (կամ) ծառայություններից օգտվելուց, քանի որ ստորև նկարագրված անձնական տվյալների մշակումն անհրաժեշտ է Հարթակի ճիշտ օգտագործման համար` ինչպես նախատեսված է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ 2016 թվականի ապրիլի 27-ի ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵՄ) 2016/679-ի 6.1-ին Հոդվածով՝ անձնական տվյալների մշակման առնչությամբ ֆիզիկական անձանց պաշտպանության մասին (այսուհետ՝ «GDPR»):
- Ընդհանուր պայմաններ
GLOVO Հարթակի օգտագործման այս Դրույթներն ու Պայմանները կիրառվում են GLOVO-ի կողմից տրամադրվող բոլոր տեխնոլոգիական ծառայությունների («GLOVO», «GLOVO Հարթակ» կամ «Մենք»՝ ըստ համատեքստի) համար, այն երկրի համար, որում Ծառայություններ Կատարողը («Առաքիչ», «Օգտատեր» կամ «Դուք»` ըստ համատեքստի) պետք է գրանցվի մեր Հարթակում: GLOVO-ի հիմնական գործունեությունը տեխնոլոգիական հարթակի մշակումն ու կառավարումն է, որի միջոցով որոշ տեղական խանութներ (այսուհետ՝ «Խանութներ») որոշ քաղաքներում կարող են առաջարկել իրենց ապրանքները բջջային կամ վեբ հավելվածի միջոցով (այսուհետ՝ «GLOVO Ծառայություններ», «Ծառայություններ» կամ «Հավելված»), և նաև անհրաժեշտության դեպքում Հավելվածի միջոցով և ըստ նշված Խանութների վերջնական հաճախորդ-օգտատիրոջ (այսուհետ՝ «Հաճախորդ-Օգտատեր») պահանջի` կարող է միջնորդ հանդիսանալ ապրանքների անմիջական առաքման գործում: Նրա նպատակները ներառում են նաև միջնորդությունը հավաքագրման և (կամ) վճարման գործընթացներում, ինչպես նաև պատվերների ընդունումն ու կատարումը՝ ինչպես Հաճախորդ-Օգտատիրոջ, այնպես էլ Խանութների անունից հավաքագրումներ կատարելու և առաքումներ ստանալու համար:
- Որոշ Ծառայությունների համար կարող են կիրառվել լրացուցիչ դրույթներ: Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում որոշակի իրադարձության, գործունեության կամ առաջխաղացման քաղաքականությունով, և դուք այդ մասին կտեղեկացվեք կիրառելի Ծառայությունների հետ կապված: Լրացուցիչ դրույթները համարվում են ի լրումն Դրույթների և Պայմանների և համարվում են դրանց մաս՝ կիրառելի Ծառայությունների առնչությամբ: Կիրառելի Ծառայությունների հետ կապված հակասության դեպքում, լրացուցիչ դրույթները գերակայում են սույն Դրույթներին և Պայմաններին:
- Սույն Դրույթները և Պայմանները և Հավելվածները կազմում են մեկ փաստաթուղթ և պետք է ընթերցվեն միասնական ձևով:
- Երկրներ, որտեղ գործում է GLOVO-ն:
- Արդարադատություն
Սույն Դրույթներն ու Պայմանները և դրանցից բխող ցանկացած վեճ կարգավորվում և մեկնաբանվում է այն երկրի գործող օրենսդրության համաձայն, որտեղ գործում է GLOVO-ն և որտեղ դուք միանում եք Հարթակին:
Անկախ նախորդ կետի դրույթներից, Կողմերն անդառնալիորեն համաձայնում են, որ, հաշվի առնելով ստորև նշված դրույթները` Ներպետական Դատարաններն ունեն բացառիկ ընդդատություն ցանկացած վեճի համար:
Սույն կետում ոչինչ չի սահմանափակում GLOVO-ի իրավունքը՝ Ձեր դեմ վարույթ հարուցելու որևէ այլ ընդդատյա դատարանում, և ոչ էլ մեկ կամ մի քանի ընդդատյա դատարաններում վարույթ սկսելը չի խոչընդոտում GLOVO-ի կողմից վարույթ հարուցելուն որևէ այլ ընդդատյա դատարանում, լինի դա միաժամանակ թե ոչ` այնքանով, որքանով դա թույլատրվում է մյուս դատարանի ընդդատության օրենքներով:
Դուք հրաժարվում եք նման դատարաններում վարույթի վերաբերյալ ցանկացած առարկությունից՝ վերը նշվածի հիման վրա՝ գտնվելու վայրի հիմքով կամ այն հիմքով, որ վարույթը հարուցվել է անթույլատրելի ընդդատյա դատարանում: Վեճի առնչությամբ ցանկացած վարույթ, որը դուք կարող եք հարուցել GLOVO-ի դեմ, պետք է հարուցվի համապատասխան դատարանում:
- Ձեր ընդունումը
GLOVO Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջները.
- Դուք պետք է էլեկտրոնային եղանակով ընդունեք հատուկ դրույթներն ու պայմանները՝ հիմնված այն երկրի վրա, որում դուք կօգտագործեք Հարթակը, որը, նկարագրված աղբյուրի միջոցով, ժամանակին կարող է տրամադրել GLOVO-ն:
- Դուք պետք է ընդունեք սույն Օգտագործման Դրույթները և Պայմանները:
- Դուք պետք է ընդունեք ստորև ներկայացված Գաղտնիության և Տվյալների Պաշտպանության Քաղաքականությունը:
- Դուք պետք է ընդունեք Քուքիների Քաղաքականությունը:
- Դուք պետք է ընդունեք երրորդ կողմերի համար GLOVO-ի էթիկայի և գործարար վարքագծի ստանդարտները, ինչպես նաև GLOVO Համայնքի համար կիրառելի բոլոր Քաղաքականությունները:
- Դուք կիրականացնեք ձեր գործունեությունը Հարթակի հետ ուղղակիորեն կամ լոգիստիկ ծառայությունների մեջ մասնագիտացած ընկերության միջոցով (3PL)` ինչպես կիրառելի է ձեր երկրում, այն գնով, որը գանձվում է երկու շաբաթը մեկ անգամ կամ շաբաթական կամ ըստ պատշաճի:
- Սույն Դրույթների և Պայմանների և դրանց հավելվածների ընդունումը նշանակում է ձեր նախկինում ընդունած Հարթակի Օգտագործման ցանկացած Դրույթների և Պայմանների փոփոխություն՝ նշելով, որ գործող դրույթների և պայմանների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո դրանք վերացնում են ցանկացած նախկին տարբերակ, որը փոխարինվում է սույն Դրույթներով և Պայմաններով:
Կողմերը ընդունում են սույն Դրույթների և Պայմանների և դրանց հավելվածների հավաստի, իսկական, ամբողջական, վավերական լինելը և գործելը, ինչպես նաև էլեկտրոնային ձևաչափով և (կամ) Կողմերի կողմից ստորագրված էլեկտրոնային վկայագրի կամ թվային ստորագրության որևէ այլ ծրագրի միջոցով, որին Կողմերը լիարժեք վավերականություն են շնորհել: Բացի այդ, Կողմերը ուղղակիորեն շնորհում, թույլատրում, ընդունում և վավեր են ճանաչում սույն Դրույթները և Պայմանները ստորագրած Կողմերի ինքնությունը հաստատող ցանկացած ձևի ապացույց՝ էլեկտրոնային վկայագրերով իրենց համապատասխան ստորագրությունների միջոցով, նույնիսկ եթե դրանք էլեկտրոնային վկայագրեր են, որոնք չեն տրվել տեղական իշխանությունների կողմից: Ցանկացած վկայագիր պետք է բավարար լինի սույն Դրույթների և Պայմանների հավաստի, իսկական, ամբողջական, վավերական լինելու և գործելու համար, ինչպես նաև դրույթների` Կողմերի համար պարտավորեցնող բնույթ ունենալու համար:
Մուտք գործելով GLOVO-ի Ծառայություններ և առաջին անգամ գրանցվելով Հարթակում, մուտքագրելով ձեր հաշվի նույնականացման տվյալները (այսուհետ՝ «Հաշվի Նույնականացման Տվյալներ»)` դուք ընդունում եք այս Դրույթներն ու Պայմանները, ինչպես նաև դրանցում ներառված բոլոր հավելվածները:
Դուք պետք է մուտք գործեք ձեր անձնական հաշիվ («Հաշիվ»)՝ մուտք գործելով ձեր ընտրած օգտանունով և անձնական անվտանգության կոդով («Անվտանգության Կոդ»): Դուք համաձայնում եք պահպանել ձեր Անվտանգության Կոդի գաղտնիությունը և հաճախակի փոխել ձեր Անվտանգության Կոդը: Յուրաքանչյուր Հաշիվ անհատական է և եզակի, ուստի ձեզ արգելվում է գրանցվել կամ ունենալ մեկից ավելի Հաշիվ: Բացի այդ, Հաշիվը փոխանցելի չէ, բացառությամբ այն երկրների, որտեղ ներպետական օրենսդրությունը դա թույլ է տալիս:
Անօրինական օգտագործման կամ խարդախության դեպքում GLOVO-ն կարող է չեղարկել, կասեցնել կամ անջատել երկու կամ ավելի Հաշիվներ, որոնք պարունակում են նույն կամ կապակցված տվյալներ, որոնք GLOVO-ն կարող է հայտնաբերել, մշտապես GLOVO գործակալի կողմից մարդկային միջամտությամբ և ցանկացած դեպքում թույլ տալով Առաքիչին ներկայացնել բողոք և (կամ) պահանջ վերը նշված որոշման դեմ անհամապատասխանության/անհամաձայնության դեպքում: Դուք պատասխանատու կլինեք ձեր Հաշվում կատարված բոլոր գործարքների համար (ձեր կողմից կամ ձեզ հնարավոր փոխարինողների կողմից), քանի որ այն հասանելի է միայն Անվտանգության Կոդով և ենթակա է մեր Դրույթների և Պայմանների ընդունմանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով քրեական պատասխանատվությամբ: Դուք համաձայնում եք անհապաղ տեղեկացնել, համապատասխան և ապահով միջոցներով, ձեր Հաշվի ցանկացած խարդախ կամ անօրինական օգտագործման, ինչպես նաև չարտոնված երրորդ անձանց կողմից դրան մուտք գործելու մասին: Կասկածներից խուսափելու համար` Հաշվի ցանկացած վաճառք, հանձնում և փոխանցում ցանկացած պարագայում արգելվում են, երբ դրանք կարող են անօրինական համարվել, բացառությամբ ձեր հաշվի ենթավարձակալության/ենթապայմանագրով ենթակապալառուին փոխանցման՝ գործող ներպետական կարգավորումների համաձայն:
- Փոփոխություններ
GLOVO-ն իր հայեցողությամբ և առանց նախնական ծանուցման կարող է փոփոխել Դրույթներն ու Պայմանները, ինչպես նաև դրանց հավելվածները:
Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն GLOVO-ի կողմից այստեղ թարմացված Դրույթների և Պայմանների կամ կիրառելի Ծառայության վերաբերյալ որևէ փոփոխված քաղաքականության կամ լրացուցիչ պայմանների հրապարակումից հետո:
Եթե GLOVO-ն էական փոփոխություններ կատարի Դրույթներում և Պայմաններում, դուք անհրաժեշտության դեպքում կտեղեկացվեք համապատասխան հանգամանքների մասին, օրինակ՝ էլեկտրոնային փոստով, կարճ հաղորդագրությունների ծառայությունով, տեղեկագրով, Հարթակում ծանուցումներով և այլն: Հետևաբար, դուք պետք է ուշադիր կարդաք նման ծանուցումները:
Եթե դուք չեք ցանկանում շարունակել օգտվել Ծառայությունից` Դրույթների և Պայմանների փոփոխված տարբերակով, կարող եք չեղարկել ձեր Հաշիվը:
Ձեր շարունակական մուտքը Ծառայություններ կամ դրանց օգտագործումը նման հրապարակումից հետո հանդիսանում է ենթադրյալ, անհրաժեշտ և բավարար համաձայնություն` փոփոխված Դրույթներով և Պայմաններով պարտավորված լինելու:
- GLOVO Թվային Հարթակ («Տեխնոլոգիական Ծառայություններ»)
- Ծառայությունների Տարբերակներ
Դուք կգտնեք մեր Տեխնոլոգիական Ծառայության տարբերակների նկարագրությունը մեր կայքում, և մենք կբացատրենք, թե ինչ Ծառայությունների տարբերակներ են հասանելի ձեզ համար, երբ ստեղծեք GLOVO Հաշիվ: Այս Դրույթները և Պայմանները կիրառելի կլինեն մեր բոլոր Տեխնոլոգիական Ծառայությունների համար, եթե դուք Հարթակում գրանցվեք որպես Առաքիչ-Օգտատեր:
Հարթակի Օգտագործման Վճարում ներառված Ծառայություններ`
- Մուտք դեպի Հարթակ, որը թույլ կտա ձեզ կամավոր և ազատորեն առաջարկել ձեր առաքման ծառայությունները՝ ցանկացած պահի կարողանալով միանալ, ինչպես նաև հնարավորություն` ազատորեն ընտրելու այն պատվերները, որոնք ցանկանում եք կատարել: Նման մուտքը ներառում է հնարավորություն Ձեզ համար՝ առաջարկելու ձեր ծառայությունները Հարթակի մյուս Օգտատերերից ցանկացածին (Հաճախորդ-Օգտատերեր, Խանութներ և այլն), անկախ նրանից, թե GLOVO Group-ի որ ընկերությունն է (GLOVO և (կամ) նրա դուստր ընկերությունները և (կամ) փոխկապակցված ընկերությունները) կառավարում այն Հարթակը, որին դուք միանում եք և միշտ համաձայն այն երկրի հասանելիության, որին դուք միանում եք:
- Ապահովագրական ծածկույթի հասանելիություն Հարթակին միանալու տևողության ընթացքում:
- Աջակցության և օգնության ծառայության հասանելիություն ցանկացած տեխնիկական անհարմարության համար, որը կարող է առաջանալ:
- Կառավարում և Միջնորդություն Հավաքագրման և Վճարումների ծառայության մեջ:
- առաքման պարագաների ձեռքբերում եվ/կամ օգտագործման իրավունք, ինչը կարող է պահանջվել Ձեր կողմից
Ակտիվացման Վճարի մեջ ներառված ծառայությունները (եթե կիրառելի է այն երկրում, որտեղ Դուք միանում եք)՝
- առաքիչի պրոֆիլի ստեղծում GLOVO հարթակի օգտագործման նպատակով
- առաքման պարագաների ձեռքբերում եվ/կամ օգտագործման իրավունք, ինչը կարող է պահանջվել Ձեր կողմից
Որոշ հանգամանքներում ակտիվացման վճարը կարող է ներառել միայն առաքիչի պրոֆիլի ստեղծման վճարը։ Ինչևէ, եթե Դուք ցանկանում եք օգտագործել Գլովոյի առաքման պարագաները, ապա պետք է կատարեք դոպոզիտային վճարում սահմանված գումարի չափով, որը կվերադարձվի Ձեզ այդ պարագաների՝ լավ վիճակում Գոլովոյին վերադարձման դեպքում։
Եթե առաքման պարագաները լավ վիճակում չեն վերադարձվում, Գլովոն պարտավորվում է վերադարձնել դեպոզիտի միայն 50%-ը։
Նմանապես, GLOVO-ն կարող է առաջարկել այլ Ապրանքներ և Ծառայություններ, որոնք ներառված չեն Սակագնում, և որ Առաքիչը, ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն, կարող է ձեռք բերել կամ կամավոր պայմանագիր կնքել մեր վաճառքի ուղիներից մեկի միջոցով:
- Առաջխաղացումներ
Ժամանակ առ ժամանակ, գործընկեր առևտրականների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` մենք կարող ենք առաջարկել առաջխաղացումներ, ընդհանուր առաջխաղացումներ կամ նվազեցված GLOVO Վճար («Առաջխաղացում»): GLOVO-ն ցանկացած պահի կարող է որոշել, թե արդյոք Դուք իրավասու եք Առաջխաղացման համար, ինչպես նաև հեռացնել կամ փոփոխել Առաջխաղացման պայմանները, առանց նախնական ծանուցման և առանց պատասխանատվության, այնքանով, որքանով դա թույլատրվում է կիրառելի օրենքով: Արձանագրված է, որ դիլերը կարող է ազատորեն որոշել ընդունել կամ մերժել իր մասնակցությունը Առաջխաղացմանը:
Դուք սույնով համաձայնում եք, որ Առաջխաղացումը՝
(i) պետք է օգտագործվի նախատեսված նպատակների համար և օրինական ձևով.
(ii) կարող է օգտագործվել միայն նման Առաջխաղացման համար GLOVO-ի կողմից սահմանված հատուկ պայմաններին համապատասխան.
(iii) կարող է սպառվել նախքան այն օգտագործելը.
(iv) GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում պահելու կամ նվազեցնելու կրեդիտները կամ այլ առանձնահատկությունները կամ առավելությունները, որոնք Դուք կամ որևէ այլ Օգտատեր կստանայիք Առաջխաղացման օգտագործման միջոցով, եթե որոշում կամ կարծում է, որ Առաջխաղացման օգտագործումը կամ փոխհատուցումը կատարվել է սխալմամբ, խարդախությամբ, անօրինական կերպով կամ խախտելով Առաջխաղացման կիրառելի դրույթները կամ սույն Դրույթներն ու Պայմանները: Բոլոր դեպքերում, կրեդիտների կամ այլ առավելությունների պահման կամ նվազեցման գործընթացը կներառի մարդկային միջամտություն GLOVO գործակալի կողմից և ցանկացած դեպքում թույլ կտա Առաքիչին բողոք և (կամ) հայց ներկայացնել նշված որոշման դեմ՝ անհամապատասխանության դեպքում տրամադրված հաղորդակցման ուղիներով:
- Տեղեկատվություն
GLOVO-ն, Հարթակում ձեր փորձառությունը որպես Առաքիչ առաջնահերթություն տալու համար, կարող է ձեզ առաջարկել տեղեկատվական վահանակներ կամ հաղորդակցություններ՝ ոչ պարտադիր, արժեքավոր տեղեկատվություն տրամադրելու համար, որպեսզի կարողանաք լիարժեք օգտվել GLOVO-ի հետ պայմանագրով նախատեսված ծառայությունների օգտագործումից: GLOVO-ն պատասխանատվություն չի կրում նման տեղեկատվության օգտագործման և (կամ) որևէ ակամա սխալի համար, որը կարող է տեղի ունենալ դրա հետ կապված:
- Անսարքություններ
GLOVO-ն պատասխանատվություն չի կրում որևէ ֆորսմաժորային իրավիճակի համար՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով ինտերնետ ծառայության կամ հեռահաղորդակցության ենթակառուցվածքում էլեկտրաէներգիայի անջատումներով կամ ընդհատումներով, տեղական իշխանությունների կամ վարչակազմի որոշումներով, որոնք իր վերահսկողությունից դուրս են և կարող են ազդել կամ ընդհատել Հարթակի առկայությունը կամ GLOVO-ի կողմից տրամադրվող Ծառայությունների ճիշտ կատարումը:
GLOVO-ն, իր Օգտատերերի օրինական շահերին համապատասխան, անհրաժեշտության դեպքում կարող է ժամանակավորապես սահմանափակել GLOVO Հարթակի կամ դրա որոշակի հատվածների կամ գործառույթների առկայությունը՝ մեր սերվերների հզորության, անվտանգության կամ ամբողջականության սահմանափակ լինելու պատճառով, կամ իրականացնելու տեխնիկական օժանդակման գործողություններ՝ ապահովելու GLOVO Հարթակի սահուն կամ բարելավված գործունեությունը: Ժամանակ առ ժամանակ GLOVO-ն կարող է կատարելագործումներ կատարել և փոփոխել GLOVO Հարթակը և ներկայացնել նոր Ծառայություններ: GLOVO-ն Օգտատերերին կտեղեկացնի Հարթակի ցանկացած փոփոխության մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք աննշան են և որևէ էական ազդեցություն չունեն Հարթակի բնականոն օգտագործման վրա:
- GLOVO-ի տեխնոլոգիական ծառայությունների օգտագործումը
- Ո՞վ է Առաքիչը
Ընդունելով այս Դրույթներն ու Պայմանները՝ դուք նաև դառնում եք GLOVO հավելվածի օգտատեր: Այս կերպ դուք կարող եք հեշտորեն և ձեր հայեցողությամբ օգտագործել և միանալ GLOVO Հարթակին: Դուք մուտք եք գործում Հարթակ՝ Հարթակի տեխնոլոգիան օգտագործելու համար, որը թույլ է տալիս Ձեզ կապ հաստատել Հարթակի այլ Օգտատերերի հետ: Դրանք կարող են լինել՝ Խանութներ, Հաճախորդ-Օգտատերեր, այլ Առաքիչներ կամ այլ Օգտատերեր:
Եթե ձեր երկրում դուք օգտագործում եք Glovo-ն որպես`
- Անկախ Առաքիչ-Օգտատեր. Դուք կարող եք սահմանել ձեր սեփական ժամանակացույցը՝ Հարթակին միանալու և ձեր օգտահաշիվը գրանցված պահելու համար: Դուք գործելու եք ձեր սեփական անունից և շահերից՝ օգտագործելով նաև ձեր սեփական նյութերը գործունեություն ծավալելու համար։
- Առաքիչ-Օգտատեր լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունում. Որպես լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության մասնագետ, որն օգտագործում է Հարթակի ծառայությունները, դուք կախված կլինեք ձեր ընկերության հրահանգներից:
GLOVO-ն չի ուղղորդի, չի վերահսկի և չի համարվի, որ ուղղորդում կամ վերահսկում է Առաքիչի գործողությունները կամ վարքագիծը սույն Դրույթների և Պայմանների շրջանակներում, ներառյալ Հարթակի այլ Օգտատերերին իր ծառայությունների մատուցման հետ կապված:
Դուք ընդունում եք, որ Ձեր և GLOVO-ի միջև գոյություն չունի բացառիկության պարտավորություն կամ հարաբերություն, այնպես որ Դուք կարող եք, ձեր հայեցողությամբ, ծառայություններ առաջարկել կամ որևէ այլ առևտրային կամ աշխատանքային գործունեություն կատարել՝ անկախ GLOVO-ի գործունեության ոլորտի հետ առնչվելուց:
- Ծառայությունների Դադարեցում
Մինչ Ծառայությունների դադարեցումը, Կողմերը համաձայնում են մարել ցանկացած պարտք, չմարված պարտավորություն կամ դրանց նկատմամբ նախկինում համաձայնեցված պարտավորություններ:
Կողմերը կարող են դադարեցնել Ծառայությունները հետևյալ պատճառներով`
- Իրենց կամքով, ցանկացած ժամանակ և առանց նախնական ծանուցման, բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը գրավոր այլ բան պայմանավորվեն:
- Սույն Դրույթներով և Պայմաններով սահմանված պարտավորություններից որևէ մեկի խախտման համար:
- Սույն Դրույթների և Պայմանների որևէ դրույթին համապատասխանելու անհնարինության դեպքում:
- Երրորդ կողմերի համար GLOVO-ի էթիկայի և գործարար վարքագծի ստանդարտներին և (կամ) GLOVO-ի որևէ այլ Քաղաքականությանը չհամապատասխանելը, որը կիրառելի է Հարթակի բոլոր Օգտատերերի համար:
- Առաքիչի կողմից ներպետական օրենսդրության խախտման դեպքում, որը կարող է հանդիսանալ Կողմերի միջև բարեխղճության խախտում:
- Ցանկացած այլ հանգամանք, որը հանգեցնում է մյուս Կողմին կամ Երրորդ Կողմին հարկային, սոցիալական անվտանգության, ֆինանսական, առևտրային, կազմակերպչական կամ հեղինակության վնասի՝ անկախ պատճառված վնասի չափից կամ մեծությունից:
- GLOVO Հարթակի օգտագործումը չարաշահման կամ խարդախության նպատակներով, որոնք կարող են նյութական և (կամ) ոչ նյութական վնաս պատճառել Հարթակի Օգտատերերից որևէ մեկին:
- Պարտավորություններ և Սահմանափակումներ
- Առաքիչ-Օգտատեր
- GLOVO-ի Տեխնոլոգիական Ծառայությունների օգտագործումը ձեր կողմից`
GLOVO-ի Տեխնոլոգիական Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և ստեղծել ամբողջական, արդի և ակտիվ Հաշիվ: Սա ներառում է, անհրաժեշտության դեպքում, բայց չի սահմանափակվում հետևյալ պարտավորություններով`
- Ճիշտ գրանցվեք, որպեսզի կարողանաք առաքման գործունեություն իրականացնել համաձայն բոլոր իրավական, սոցիալական անվտանգության և հարկային պահանջների և տվյալ պահին գործող ներպետական կանոնակարգերի:
- Ճշտապահորեն վճարեք Հարթակի հետ համաձայնեցված Ծառայությունների համար:
- Դուք պետք է GLOVO-ին ներկայացնեք որոշակի տեղեկատվություն՝ անձնական կամ որպես ծառայություններ մատուցող ընկերություն, ինչպես օրինակ՝ ձեր անունը, հասցեն, բջջային հեռախոսահամարը և տարիքը (ձեր իրավասության գործունակության տարիքը կկիրառվի), ինչպես նաև վճարման առնվազն մեկ վավեր եղանակ:
- Դուք պետք է պահպանեք ճշգրիտ, ամբողջական և արդի տեղեկատվություն ձեր Հաշվում: Դուք պատասխանատվություն կկրեք տրամադրված տեղեկատվության ցանկացած անճշտության համար:
- Դուք պատասխանատու կլինեք ձեր Հաշվի ներքո կատարվող բոլոր գործողությունների համար` ներառյալ այն գործողությունները, որոնք երրորդ կողմերը կատարում են ձեր անունից, ինչպես նաև ձեր հաշվի օգտանունի և գաղտնաբառի (Անվտանգության Կոդ) անվտանգության և գաղտնիության մշտապես պահպանման համար:
- Երբ օգտագործում եք GLOVO Տեխնոլոգիական Ծառայությունները, Դուք համաձայնում եք հետևել բոլոր կիրառելի օրենքներին` ներառյալ ներպետական, ազգային և վերազգային կարգավորումները, և կարող եք օգտագործել Ծառայությունները միայն օրինական նպատակներով:
- Դուք համաձայնում եք չօգտագործել GLOVO Տեխնոլոգիական Հարթակը երրորդ անձանց անհարմարություններ, խարդախություն կամ գույքային վնաս պատճառելու նպատակով:
- Այն դեպքում, երբ Դուք որոշեք ձեր Առաքիչ-Օգտատիրոջ Հաշիվը փոխանցել ենթակապալառուներին, Դուք պետք է դա անեք ներպետական կարգավորումների համաձայն, երբ դա թույլատրվում է, և ներքին գործընթացներ կկիրառվեն գործողությունը հարմարեցնելու համար: GLOVO-ն պատասխանատվություն չի կրի որևէ վնասի կամ խախտման համար, որը Դուք և (կամ) Ձեր ենթակապալառուները կարող են պատճառել: Այս առումով, GLOVO-ն, չարաշահող և (կամ) խարդախ վարքագծից խուսափելու համար, կարող է պահանջել համապատասխանության վերաբերյալ փաստաթղթեր GLOVO Հաշիվը ունեցող Առաքիչից և նրա ենթակապալառուներից:
- Դուք հայտարարում եք, որ գործունակ եք պայմանագրեր կնքելու և համապատասխան երկրում լրիվ գործունակ եք:
- Սույն Դրույթներում և Պայմաններում կարող են ներառվել միայն այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք անուղղակիորեն կամ ուղղակիորեն արգելված չեն GLOVO-ի Դրույթներում և Պայմաններում կամ այլ քաղաքականություններում կամ գործող օրենսդրությամբ: Արգելված ապրանքների կամ ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ մեր Արգելված Ապրանքների Քաղաքականությանը սույն Դրույթներում և Պայմաններում կամ Օգտագործման Ընդհանուր Դրույթներում և Պայմաններում, որոնք կիրառելի են Հաճախորդ-Օգտատերերի համար:
- GLOVO-ն միշտ առաջնահերթություն է տալու ձեր Օգտատիրոջ փորձառությանը որպես իր ծառայությունների մաս: GLOVO-ն կարող է ստեղծել տեղեկատվական վահանակներ՝ որպես GLOVO Թվային Հարթակի Օգտատեր ձեր նախասիրությունները ներառելու և դրա միջոցով ձեր փորձառությունը բարելավելու համար:
- Դուք՝ որպես մասնագետ և Առաքիչ, պատասխանատու եք ձեր ծառայությունների մատուցման և ձեր բիզնեսի ռիսկի և հաջողության համար, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Ձեր կողմից ենթապայմանագրված առաքիչների համար:
- Առաքիչը պարտավորվում է ստուգել և պահպանել առողջության և անվտանգության առումով համապատասխան օրենսդրական պահանջները, որոնք կիրառելի են տարբեր տեսակի ապրանքների (ներառյալ, առանց սահմանափակման դեղատների, ալկոհոլի և ծխախոտի հետ կապված) վրա և GLOVO-ին կազատի ցանկացած պատասխանատվությունից վերոնշյալ կարգավորումները չկատարելու դեպքում։
- Սննդամթերքի փոխադրման դեպքում, տվյալ դեպքում գործող կարգավորումների պահպանմամբ, Առաքիչը պարտավորվում է այն իրականացնել դրա համար հարմար փոխադրիչներով և տարաներով։
- Դուք հայտարարում եք, որ ձեր առաքման ծառայությունների մատուցման ընթացքում հետևում եք գործող օրենսդրությանը, ինչպիսիք են հարկային, աշխատանքային, քաղաքացիական, քրեական, ապրանքների փոխադրման, առողջապահական, անվտանգության և հիգիենայի, և այդ գործունեությանը բնորոշ օրենսդրությանը` ներառյալ ապահովագրական քաղաքականություններին, որոնք կիրառելի են ձեր տարածաշրջանում (օրինակ՝ ավտոմեքենայի պարտադիր ապահովագրությունը):
- Քանի դեռ GLOVO-ն միջնորդ է, որը կապում է Հարթակի տարբեր Օգտատերերին (Առաքիչ-Օգտատերեր, Հաճախորդ-Օգտատերեր, Խանութներ և այլն) և չի մասնակցում նրանց միջև իրականացվող գործարքներին, Դուք պատասխանատու կլինեք բոլոր հարկային պարտավորությունների և գանձումների համար, որոնք կիրառելի են ձեր ծառայությունների մատուցմանը, այս առումով խախտումների համար առանց GLOVO-ի որևէ պատասխանատվության և եթե անհրաժեշտ է սույն Դրույթների և Պայմանների նպատակների համար, պետք է տեղեկացնեք ձեր իրավական, հարկային, աշխատանքային, սոցիալական անվտանգության և այլ իրավիճակների ցանկացած փոփոխության մասին: Դուք հայտարարում եք, որ ձեր առաքման ծառայությունները մատուցելիս մշտապես հետևում եք ներպետական օրենքին:
- Առաքիչը սույնով հայտարարում է, որ համապատասխանում է Երրորդ Կողմերի համար GLOVO-ի Էթիկայի և Գործարար Վարքագծի Ստանդարտներին (կիրառելի է Հարթակի բոլոր Օգտատերերի համար) և հայտարարում է, որ գիտի դրանց բովանդակությունը և չի խախտի դրանում պարունակվող դրույթները:
- Ընդունելով պատվերը՝ Առաքիչը ընդունում է, որ նման պատվերը կարող է ներառել վերադարձ/վերադարձի ծառայություն կամ ինչպես նշված է Հաճախորդ-Օգտատիրոջ կամ Խանութի կողմից, որի հետ նա կնքել է պայմանագիր:
- Հաճախորդ-Օգտատերերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա և խարդախությունից խուսափելու նպատակով` առաքման պահին Առաքիչները և Հաճախորդ-Օգտատերերը կսպասեն տասը րոպե մինչև պատվերը չեղարկելը:
- Առաքիչը ընդունում է, որ Խանութները և Հաճախորդ-Օգտատերը պահանջում են առաքման ծառայություն՝ ըստ շուկայական ուղեցույցների գնի և որակի:
- Առաքիչը ընդունում է, որ որպես ծառայություններ մատուցող՝ բացառապես պատասխանատու է ծառայությունների արդյունքի համար, որը կարող է հանգեցնել լրացուցիչ ծախսերի՝ չեղարկման, ծառայության խախտման, պատվերի շարունակման կամ դադարեցման անհնարինության, իրենց գործունեությունից բխող ռիսկի համար այլ Օգտատերերին փոխհատուցման հետ կապված և այլն, որոնք ամեն անգամ ինքնուրույն են կրելու: Համաձայն այն երկրում գործող ներպետական օրենսդրության, որտեղից Դուք միանում եք Հարթակին, այս պատասխանատվությունը կարող է ընկնել նաև Ձեզ հետ կապված լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության վրա:
- Առաքիչը ընդունում է, որ Հարթակում նշված հավաքման և (կամ) առաքման կետը կարող է տատանվել մինչև 200 մետրով՝ անհարմարությունների և (կամ) համակարգի սխալների պատճառով կամ այլ Օգտատերերի կողմից տրամադրված տեղեկատվության հետ կապված:
- Առաքիչը ընդունում է, որ պատվեր ընդունելով, ինչպես կիրառելի է իր երկրի ներպետական կարգավորումների հիման վրա, առևտրային պայմանագիր է կնքել Խանութի և Հաճախորդ-Օգտատիրոջ հետ: Սա նշանակում է, որ և՛ Խանութը, և՛ Հաճախորդ-Օգտատերը կարող են ցանկացած պահի չեղարկել և (կամ) վերահանձնարարել Ծառայությունը՝ դրա հետ չհամաձայնվելու կամ ստանձնած պարտավորությունները խախտելու համար:
- Սահմանափակումներ
Չսահմանափակելով ձեռնարկվող լրացուցիչ միջոցառումները` Առաքիչի Հաշիվը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ անջատվել, եթե՝
- Հարթակի բոլոր Օգտատերերին վերաբերող Էթիկայի Կանոնագրքին համապատասխան, եթե Դուք օգտագործում եք Հարթակը Երրորդ Անձանց վիրավորելու, անպատվելու, սպառնալու համար` ներառյալ, ի թիվս այլոց, Հաճախորդ-Օգտատերերին, Խանութներին, այլ Առաքիչներին և (կամ) GLOVO-ի անձնակազմին:
- Դուք խախտում եք որևէ օրենք կամ GLOVO-ի Ընդհանուր Դրույթների և Պայմանների կամ այլ քաղաքականությունների դրույթները:
- Դուք ներգրավված եք խարդախ գործողությունների կամ վարքագծի մեջ:
- Դուք չարաշահում եք ձեր իրավունքները GLOVO-ի հավելվածում՝ պատճառելով նյութական և (կամ) ոչ նյութական վնաս Հարթակի մեկ այլ Օգտատիրոջը (Առաքիչներ, Հաճախորդ-Օգտատերեր, և (կամ) Խանութներ):
- Խարդախ գործողությունները կանխելու համար, եթե Հարթակի Օգտատիրոջ և (կամ) նրա փոխարինողների կամ ենթակապալառուների ինքնությունը չի կարող ստուգվել, և (կամ) Ձեր և (կամ) Ձեր փոխարինողների կամ ենթակապալառուների կողմից տրամադրված որևէ տեղեկություն սխալ է եղել:
- Ըստ առկայության և կիրառելի օրենսդրության համաձայն, եթե պահանջվում է ձեզ հետ կապված լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության կողմից:
- Ապրանքային Քաղաքականության Խախտման դեպքում Հարթակի բոլոր Օգտատերերի անվտանգությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով հետևյալը.