Վերջին անգամ թարմացվել է 2025 թվականի հունիսին
Սննդի ոլորտի գործընկերների համար սույն ընդհանուր դրույթների և պայմանների միջոցով (այսուհետ՝ «Գործընկերների համար նախատեսված Դրույթներ և պայմաններ»), Glovoapp 23, S.A. ընկերությունը (այսուհետ՝ «GLOVO») www.glovoapp.com տիրույթի անունով վեբ կայքը և Glovo բջջային հավելվածը (այսուհետ միասին՝ ՀԱՎԵԼՎԱԾ) հասանելի է դարձնում Գործընկերների համար (այսուհետ՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐ» կամ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ»)։ Գործընկերների համար նախատեսված սույն ընդհանուր դրույթները և պայմանները տարածվում են յուրաքանչյուր ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից հարթակից, ինչպես նաև դրան առնչվող բոլոր կայքերից կամ GLOVO-ԻՆ www.glovoapp.com կայքի միջոցով կցված կայքերից օգտվելու վրա (այսուհետ միասնաբար՝ «կայք»)։ Կայքը պատկանում է GLOVO-ին։ Կայքից օգտվելով՝ դուք ընդունում և համաձայնում եք օգտագործման սույն դրույթներին և պայմաններին։ Հակառակ դեպքում խնդրում ենք զերծ մնալ վերջինիս օգտագործումից։
Գործընկերների համար սույն Դրույթների և պայմանների նկատառումով՝ մեծատառերով նշված հետևյալ տերմինները պետք է ունենան ստորև նշված համապատասխան իմաստները.
- Marketplace ծառայություններ. Տեխնոլոգիական միջնորդություն՝ GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից առաջարկվող ապրանքները և (կամ) ծառայությունները հասանելի դարձնելու և GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտատերերին գործընկերների սեփական առաքիչների խմբի միջոցով պատվերներ առաքելու նպատակով այն տարածաշրջաններում, որտեղ գործում է GLOVO -ն։ Հավելվածի ներսում խանութի պրոֆիլի ստեղծում, տեսանելիություն հավելվածի միլիոնավոր օգտատերերի համար, վաճառքի ստեղծում, վճարման տերմինալներ, վաճառքի հաշվետվությունների և ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ գործառնական տվյալների տրամադրում, բիզնեսի աճի խթանում։
- ՄԱՆԴԱՏԱՎՈՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ծառայություններ. Տեխնոլոգիական միջնորդություն՝ GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից առաջարկվող ապրանքները և (կամ) ծառայությունները հասանելի դարձնելու և GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով ծառայություններ մատուցող անկախ առաքիչների և (կամ) անկախ ընկերությունների միջոցով GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտատերերին առաքելու նպատակով («ՄԱՆԴԱՏԱՎՈՐ» կամ «ՄԱՆԴԱՏԱՎՈՐՆԵՐ»)։
1. ՆՊԱՏԱԿԸ
- Գործընկերների համար նախատեսված սույն դրույթները և պայմանները GLOVO գործընկերների պայմանագրի հետ միասին կազմում են մեկ պայմանագիր ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ և GLOVO մասնաճյուղի միջև, որոնք ապահովում են GLOVO գործընկերների սույն պայմանագրի կատարումը։ Գործընկերների համար նախատեսված սույն դրույթների և պայմանների ընդհանուր նպատակն է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից առաջարկվող ապրանքները և (կամ) ծառայությունները ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով հասանելի դարձնելը։Տարընթերցումից խուսափելու համար սույն դրույթները և պայմանները չեն տարածվում սննդի ոլորտի գործընկեր չհադիսացող ընկերությունների վրա, որոնց նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները և պայմանները՝ [տեղադրել QMIX գործընկերների ընդհանուր դրույթների հղումը]։ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով GLOVO-ն՝ (ա) ստեղծում է հավելվածում խանութի պրոֆիլը, (բ) ապահովում է տեխնոլոգիական միջնորդություն հնարավոր հաճախորդների և գործակալության ծառայությունների ստեղծման հարցում՝ կապված պայմանագրային և վճարների իրականացման, ինչպես նաև խանութներում վաճառքի և ՄԱՆԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ միջոցով ապրանքների մատակարարման հետ կապված այլ ծառայությունների հետ, և (գ) կարգավորում է պատվերների հետ կապված միջադեպերը։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պետք է լինի բոլոր ապրանքների ֆիզիկական «մանրածախ վաճառողը», «մատակարարը» կամ «վաճառողը», իսկ Marketplace ծառայությունների դեպքում ԳՈՐԾԸՆԿԵՐԸ նաև պետք է պատասխանատու լինի այդ ապրանքների հետ կապված առաքման ծառայությունների համար։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ կարող է ունենալ տարբեր հաստատություններ կամ խանութներ (այսուհետ՝ «ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ»), որոնց տվյալները պետք է նախապես տրամադրվեն GLOVO-ին, որպեսզի այդ ընկերությունները ակտիվացվեն և միացվեն ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ։ Բացի այդ, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ կարող է ունենալ ֆրենչայզներ, որոնք Գործընկերների համար նախատեսված սույն Դրութներին և պայմաններին համապատասխանելու համար պետք է ստորագրեն Հավելված I-ում տրամադրված «Ֆրենչայզի ավելացման ձևը»։
- Միայն Marketplace ծառայություններից օգտվող ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ առնչությամբ GLOVO-ն․
- Ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից առաքիչների սեփական խմբի միջոցով մատուցվող առաքման ծառայությունների կամ ծախսերի, վերապատրաստման, ապահովագրության, սարքավորումների, պայմանագրերի, աշխատանքային կամ հարկային պարտավորությունների կամ նման խմբին առնչվող կամ նման խմբի գործողություններից բխող որևէ այլ պատասխանատվության համար, և ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ամբողջությամբ կստանձնի ողջ պատասխանատվությունը։
- Հանդես կգա որպես ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից նշանակված պայմանագրային և վճարումների հավաքագրման գործակալ՝ ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով վաճառքի պայմանագիր կնքելու և ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ արտաքին մատակարարի կողմից տրամադրված վճարումների մշակման գործառույթի միջոցով ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ անունից վճարումներ ընդունելու նպատակով։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ համաձայնում է, որ GLOVO-ին (կամ որպես GLOVO-ի գործակալ՝ GLOVO-ի մասնաճյուղին) կատարած վճարումները պետք է համարվեն ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋՆ ուղղակիորեն կատարած վճարումներին համարժեք։ Այն դեպքերում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ուղղակիորեն է (այն տարածքներում, որտեղ կանխիկ գումար է ընդունվում) հավաքագրում հաճախորդներից, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պետք է հանդես գա որպես Ծառայության միջնորդավճարի (ինչպես սահմանված է ստորև) հավաքագրման գործակալ, որն ուղղակիորեն գանձվում է Օգտատերերից Glovo-ի կողմից։
1.3. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ իրականացման նպատակով Միջնորդական ծառայություններից օգտվող ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ առնչությամբ GLOVO-ն ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով պետք է.
- Թույլատրի ընկերություններին, ինչպես օրինակ՝ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ կապ հաստատել ՄԱՆԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ հետ (ինչպես նկարագրված է GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտագործման ընդհանուր պայմաններում)։ Նա կարող է ընտրել ապրանքի գինը վճարել կանխիկով ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ խանութում ապրանքները վերցնող ՄԱՆԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ միջոցով։ Սա պետք է արտացոլվի համապատասխան հաշիվ-ապրանքագրերում և որևէ ազդեցություն չի ունենա ստորև բերված 3.1 կետում նկարագրված ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտագործման վճարի հաշվարկման վրա։
Յուրաքանչյուր կողմ պատասխանատվություն է կրում միայն իր աշխատողների համար Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթների և պայմանների կատարման, ինչպես նաև իր իսկ պարտավորությունների կատարման առնչությամբ։
Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթներից և պայմաններից բխող փոխհարաբերությունը խիստ գործարար հարաբերություն է անկախ կողմերի միջև, որոնք համաձայնում են բոլոր ժամանակներում շուկայում ներկայանալ որպես անկախ օպերատորներ՝ զերծ մնալով նրանցից յուրաքանչյուրի կողմից մատուցվող ծառայությունների միջև որևէ շփոթից։ Երկու կողմերն էլ համաձայնում են բարեխղճորեն աշխատել համատեղ համագործակցության վրա հիմնված որոշակի նախագծերի շրջանակներում։
2. ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2.1. ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է հավելվածում ակտիվ պահել իր պրոֆիլը GLOVO-ում նշված ժամերին Գործընկերների համար նախատեսված սույն դրույթների և պայմանների ընդունման օրվանից ՔՍԱՆՉՈՐՍ (24) ամսվա ընթացքում («Սկզբնական ժամանակահատված»), ինչը կերկարաձգվի անորոշ ժամանակով՝ նույն տևողությամբ հաջորդող ժամանակահատվածներով։
2.2. Եթե կողմերից որևէ մեկը ցանկանում է դադարեցնել սույն պայմանագրով նախատեսված պայմանագրային հարաբերությունները, ապա պետք է մյուս կողմին գրավոր ծանուցում ներկայացնի դադարեցման մասին առնվազն ՎԱԹՍՈՒՆ (60) օր առաջ։ Եթե ԳՈՐԾԸՆԿԵՐԸ չի ներկայացնում վերը նշված ծանուցումը և դադարեցնում է հարաբերությունները GLOVO-ի հետ (դադարեցնում է GLOVO-ի հետ պայմանագիրը կամ դադարեցնում է հավելվածում պատվերների ընդունումը), GLOVO-ն ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ գանձում է ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով վերջին ԵՐԵՔ (3) ԱՄՍՎԱ ընթացքում կատարված գործարքների ընդհանուր գումարի լրացուցիչ ՏԱՍԸ ՏՈԿՈՍԸ (10%)։ GLOVO-ին նաև իրավունք է վերապահվում ապաակտիվացնել ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ պրոֆիլը GLOVO-ի կողմից տրամադրված կայքում («Manager Portal»)։
Գործընկերների համար նախատեսված սույն դրույթներում և պայմաններում սահմանված որևէ պարտավորության խախտում համանմանորեն հիմք կհանդիսանա սույնով նախատեսված պայմանագրային հարաբերությունների դադարեցման համար, եթե այդ խախտումը չի վերացվում չխախտող կողմի կողմից նման խախտման մասին ծանուցումից հետո ՏԱՍՆՀԻՆԳ (15) օրվա ընթացքում, ինչպես նար ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից կուտակված միջնորդավճարները երկու ամիս անընդմեջ չվճարելը նույնպես հիմք կհանդիսանա հարաբերությունների դադարեցման համար։ GLOVO-ին նաև իրավունք է վերապահված ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ցանկացած պահի և անորոշ ժամկետով սահմանափակելու, կասեցնելու, ջնջելու ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋապրանքները և (կամ) ծառայությունները և կամ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ պրոֆիլը։ GLOVO-ն նշված որոշման մասին կծանուցի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ պրոֆիլի վերջնական հեռացումից տասնհինգ (15) օր առաջ՝ այն հիմնավորող փաստերի և հանգամանքների բացատրությամբ։ Եթե ԳՈՐԾԸՆԿԵՐԸ չի ենթարկվում GLOVO-ի համար կիրառելի իրավական կամ կարգավորող պարտավորությանը, ինչպես նաև ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից սույն «Պայմանների և դրույթների» կրկնակի խախտման դեպքում, GLOVO-ն պարտավոր չէ հետևել վերը նշված ծանուցման ժամկետների պահանջին։ Նման դադարեցման մասին ծանուցագիրն ուղարկվում է խախտող կողմի կողմից վերոնշյալ վերահաստատման վերջնաժամկետում խախտումը չշտկելու դեպքում և ուժի մեջ է մտնում անմիջապես։ Եթե խախտման մասին ծանուցագիրն ուղղակիորեն ցույց է տալիս, որ դադարեցումը տեղի կունենա խախտումը չշտկելու դեպքում, ապա դադարեցման լրացուցիչ ծանուցագիր անհրաժեշտ չէ, և դադարեցումն ուժի մեջ կմտնի վերոնշյալ վերահաստատման վերջնաժամկետի ավարտին։
2.3. Եթե GLOVO-ն ցանկանում է փոփոխել/հեռացնել որևէ կետ կամ ներառել լրացուցիչ կետ Գործընկերների և (կամ) GLOVO գործընկերների համար նախատեսված պայմանագրի սույն Պայմաններում և դրույթներում, ապա պետք է էլեկտրոնային փոստով կամ վեբ հավելվածով կամ Manager Portal-ով գրավոր տեղեկացնի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ փոփոխության մասին՝ փոփոխություն/հեռացում/ներառում կատարելու ամսաթվից առնվազն ՏԱՍՆՀԻՆԳ (15) օրացուցային օր առաջ։ Այն դեպքում, երբ նշված ժամկետն ավարտում է առանց ստանալու ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ առարկությունը, ծանուցված փոփոխության/հեռացման/ներառման բովանդակությունը պարտադիր կլինի երկու կողմերի համար և ուժի մեջ կմնա հարաբերությունների ողջ ընթացքում։ Փոփոխության/հեռացման/ներառման ուժի մեջ մտնելուց հետո ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից հավելված մուտքը կամ օգտագործումը կնշանակի համաձայնություն ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից։ Այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ դեմ է արտահայտվում փոփոխությանը, և GLOVO-ն համաձայն չէ հետարկել կամ չեղարկել փոփոխությունը, ԳՈՐԾԸՆԿԵՐՆ իրավունք ունի դադարեցնել սույն պայմանագրով նախատեսված պայմանագրային հարաբերությունները՝ տրամադրելով դադարեցման մասին ծանուցագիր՝ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո ոչ ավելի, քան ՏԱՍՆՀԻՆԳ (15) օրացուցային օրվա ընթացքում։ Նման ծանուցագիրն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Նման դադարեցման բացակայության դեպքում ծանուցված փոփոխության բովանդակությունը պետք է պարտադիր լինի Կողմերի համար և ուժի մեջ մնա հարաբերությունների ողջ ընթացքում։
3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
3.1. Հավելվածից օգտվելու և ՄԱՆԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ կողմից մատուցվող առաքման ծառայության մի մասի համար վճարումը, եթե Կողմերը համաձայնել են նման ծառայության շուրջ, հաշվարկվում է ըստ համաձայնեցված տոկոսի (%) + ԱԱՀ (եթե կիրառելի է)՝ հիմնվելով ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից GLOVO հավելվածում դրա տեսանելիության արդյունքում ձեռք բերված ապրանքների և (կամ) ծառայությունների համախառն վաճառքի վրա՝ ապրանքներ/ծառայություններ + կիրառելի հարկեր (այսուհետ՝ «Գործակալական վճար»)։ Կողմերը հայտարարում են, որ Գործակալական վճարի հաշվարկման տոկոսը համաձայնեցվել է կամավոր սկզբունքով, բարեխղճորեն՝ հաշվի առնելով երկու կողմերի պայմաններն ու կարիքները։
Բացի այդ, եթե կիրառելի է, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պետք է վճարի ՄԱՆԴԱՏԱՎՈՐԻկողմից մատուցվող ծառայությունների գինը։ Նման դեպքում ԳՈՐԾԸՆԿԵՐԸ կստանա նմանատիպ ծառայությունների համար հաշիվ-ապրանքագիր ուղղակիորեն ՄԱՆԴԱՏԱՎՈՐԻ կողմից, կամ Կողմերի հստակ համաձայնության դեպքում այն կվերահաշվարկվի GLOVO-իկողմից։
Marketplace ծառայությունների գործակալական վճարը պետք է հաշվարկվի վճարը պետք է հաշվարկվի՝ (i) հանելով GLOVO-ի սեփական առաջարկները. (ii) առանց հաճախորդների գումարների վերադարձի նվազեցման և (iii) անկախ նրանից, թե պատվերները հաջողությամբ են առաքվել, թե ոչ։
ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ընդունում է, որ GLOVO-ն օգտատերերից գանձում է Ծառայության միջնորդավճար Հարթակից օգտվելու համար, որպեսզի GLOVO-նի շարունակաբար բարձրացնելով իր ընդհանուր ծառայությունների որակը՝ նրանց տրամադրելով գործընկերների ավելի լայն շրջանակ և շարունակաբար բարելավելով օգտատերերի փորձառությունը (այսուհետ՝ «Ծառայություն միջնարդավճար»)։
Վերոնշյալի առնչությամբ և այն ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ համար, որոնք իրականացնում են միայն Marketplace ծառայություններ կանխիկ գումարով վճարումներ ընդունող տարածքներում, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ համաձայնում է, որ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ առաքիչների խմբի կողմից հավաքագրված կանխիկ գումարը՝ կապված ծառայության վճարի հետ, կավելացվի Գործակալական վճարին, որը ԳՈՐԾԸՆԿԵՐԸ վճարում է նշված Marketplace ծառայություններից օգտվելու համար։ Նշված գումարները կվճարվեն GLOVO-ին։
3.2. ԳՈՐԾԸՆԿԵՐԸ՝ ա) որպես իր վճարումների հավաքագրման գործակալ է նշանակում GLOVO-ին , որպեսզի նա ընդունի վճարումները ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ անունից հավելվածում երրորդ կողմի մատակարարի կողմից տրամադրված վճարումների մշակման գործառույթի միջոցով, բ) համաձայնում է, որ GLOVO-ին (կամ GLOVO-ի հետ փոխկապակցված անձին) կատարված վճարումը համարվում է անմիջապես ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ կատարված վճարմանը համարժեք։ GLOVO-ն ոչ մի դեպքում չի գործի որպես միջնորդ կամ պատասխանատու չի լինի կանխիկ վճարված գործարքների համար։
3.3. ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից առաջարկվող և կանխիկով վճարվող ապրանքների և (կամ) ծառայությունների համախառն վաճառքը պետք է վճարվի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից GLOVO-ին՝ դրա հաշվեգրումից անմիջապես հետո՝ ՅՈԹ (7) օրացուցային օրվա ընթացքում։ Վճարման ուշացման հետևանքով առաջանում է տույժ, որը համարժեք է պայմանագրի խախտման պահին տվյալ տարածքում կիրառվող օրինական տոկոսադրույքին։
3.4. GLOVO-ին իրավունք է վերապահվում փոխհատուցել, գանձել կամ վերականգնել ուղղակիորեն GLOVO-ի կողմից ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ անունով պահվող մնացորդներից ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ անունով վճարման ենթակա բոլոր այն գումարները (ներառյալ ցանկացած այլ պայմանագրով վճարման ենթակա գումարները) , որոնք չեն վճարվել հաշվեգրման օրվանից սկսած ԵՐԵՍՈՒՆ (30) օրացուցային օրվա ընթացքում։
3.5. GLOVO-ն պետք է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ վճարի ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով ձևավորված բոլոր վաճառքների համար՝ հանած Գործակալական վճարը և ՀԱՎԵԼՎԱԾԻ օգտագործման հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված գործընկերոջ վճարման ենթակա ցանկացած գումար (այսուհետ՝ «Վճարման ենթակա գումար»), ինչպես որ նշված է ստորև. i) յուրաքանչյուր ամսվա1-ից մինչև15-ը ներառյալ վաճառքների ընդհանուր գումարը՝ հանած գումարի վերադարձը կամ ցանկացած այլ տույժեր, GLOVO-ն պետք է վճարի հաջորդ ամսվա 5-ին հաջորդող առնվազն երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում և ii) յուրաքանչյուր ամսվա 16-ից մինչև վերջին օրը ներառյալ վաճառքների ընդհանուր գումարը՝ հանած գումարի վերադարձը կամ ցանկացած այլ տույժ, GLOVO-ն պետք է վճարի հաջորդ ամսվա 20-ինհաջորդող առնվազն երեք (3) աշխատանքային օրվա ընթացքում։
Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ցանկանում է ստանալ ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով գոյացած վաճառքից վճարումները (հանած Գործակալական վճարը, գումարի վերադարձը, տույժերը և ընթացիկ հաշիվ-ապրանքագրերը) մինչև ստանդարտ վճարման ժամկետը (այսուհետ՝ «Նախնական վճարում»), ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ընդունում է, որ իրենից գանձվելու է վճար («Վճար»), որը ցուցադրվում է Manager Portal-ում մինչև այդ կետի ընդունումը։ Վճարը կիրառվում է արդեն իսկ համաձայնեցված Գործակալական վճարից զատ։ Ցանկացած ժամանակ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ կարող է չեղարկել Նախնական վճարումը անմիջապես Manager Portal-ից։ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ընդունում է, որ եթե GLOVO-ն գտնում է, որ կա խարդախության (այսինքն՝ կեղծ պատվերների ստեղծման) վտանգ, նա կարող է առանց նախնական ծանուցման անջատել ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ Նախնական վճարումը։ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ընդունում է, որ չի ստանա Նախնական վճարում, եթե ունի բացասական մնացորդ (GLOVO-ի կողմից դուրս գրված, սակայն չվճարված հաշիվ-ապրանքագրեր)։
3.6. GLOVO-ն կարող է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ գանձել վճար («Prime պատվերի վճար»)՝ GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով մեծ պահանջարկ և պատվերների հաճախականություն ցուցաբերող օգտատերերի հատուկ խմբին («Prime օգտատերեր») հասանելիություն տրամադրելու և այդ օգտատերերի համար հատուկ ակցիաներ իրականացնելու համար։
Prime պատվերի վճարը յուրաքանչյուր պատվերի համար մինչև 195 ֆիքսված գումար է, որը գանձվում է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ։ Prime պատվերի այս վճարը հստակ մանրամասն կներկայացվի և կարտացոլվի վերջնական հաշիվ-ապրանքագրում՝ համաձայն Գործընկերների համար նախատեսված Դրույթների և պայմանների 3.5 կետի։ Մշակելով և կատարելով Prime Օգտատերերի կողմից տեղադրված պատվերները՝ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ համաձայնում է սույն Prime Պատվերի Վճարի կիրառմանը։
GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում վերանայել և ճշգրտել Prime պատվերի վճարը՝ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ նախապես ծանուցելով՝ համաձայն Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթներում և պայմաններում նշված փոփոխության դրույթների։
3.7. GLOVO-ն պետք է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ և նրա յուրաքանչյուր ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՑ գանձի կիրառելի 35000 դրամ գումարած ԱԱՀ (եթե կիրառելի է) ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ գրանցվելու համար։ Այդ գումարը պետք է գանձվի նրա կողմից թողարկած առաջին հաշիվ-ապրանքագրում կամ, եթե նշված գումարը չի գանձվել առաջին հաշիվ-ապրանքագրում, հաջորդող հաշիվ-ապրանքագրում, քանի դեռ նշված գումարի չափը չի գանձվել։ Բացի այդ, և միայն Կողմերի միջև համաձայնության դեպքում, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ GLOVO-ին վճարում է ամսական մինչև 3700 դրամ գումար (այսուհետ՝ «Հարթակի վճար»), որը նվազեցվում է ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով կատարված ընդհանուր վաճառքից՝ համաձայն նույն վճարման գործընթացի, որը նկարագրված է 3.4-րդ կետում։ Այն դեպքում, երբ Սպառողական գների ինդեքսը (CPI) գրանցում է դրական փոփոխություն, GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում ճշգրտել այն՝ CPI դրույքաչափին համապատասխան։ Այս վճարները կարող են ժամանակ առ ժամանակ տարբեր լինել։ Այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ տրամադրվում է SIM քարտ, Հարթակի վճարում կներառվի լրացուցիչ ամսական գումար յուրաքանչյուր խանութի համար։
3.8. «Սարքը» կարող է վերաբերել GLOVO-ի կողմից մատակարարվող Սարքերին (տպիչով կամ առանց տպիչի), կամ GLOVO-ի կողմից տրամադրված հեռախոսին կամ պլանշետին։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ համաձայնում է, որ GLOVO-ն պահպանի GLOVO-ի կողմից գործընկերոջը տրամադրված սարք(եր)ի ամբողջական սեփականության իրավունքը սույն պայմանագրի գործողության ընթացքում և դրա դադարեցումից հետո։
GLOVO-ն իրեն լիակատար իրավունք է վերապահում ցանկացած պահի տրամադրելու, նորացնելու, փոխելու, փոխարինելու կամ հետ վերցնելու Սարքը կամ փոխանցման այլ սարքավորումներ կամ ծրագրակազմը՝ ըստ GLOVO-ի միանձնյա հայեցողության։
Ցանկացած դեպքում ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ և GLOVO-ի միջև գործարար հարաբերությունների ավարտից հետո ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ կպահանջվի վերադարձնել սարքը կատարյալ վիճակում՝ նյութի նորմալ և պատասխանատու օգտագործումից առաջացած բնականոն մաշվածությամբ, համագործակցության ավարտից հետո՝ առավելագույնը ՏԱՍՆՀԻՆԳ (15) օրացուցային օրվա ընթացքում։ GLOVO-ն կապ կհաստատի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ հետ՝ սարքի վերցնելը համակարգելու համար։ Այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ չի վերադարձնում սարքը GLOVO-ի պահանջով, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավոր է ստանձնել ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԵՎՐՈՅԻՆ (200,00 €) համարժեք դրամի չափով տույժ։ Նույն տույժը կկիրառվի Սարքի կորստի կամ սխալ օգտագործման դեպքում։
Այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ սարքը գնում է GLOVO-ից, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ դառնում է սարքի սեփականատերը, և վերը նշված տույժը և սարքի վերադարձը կիրառելի չեն լինի։
4․ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ունի հետևյալ պարտավորությունները.
- Տրամադրել GLOVO -ին և ներառել Manager Portal-ում իր յուրաքանչյուր ապրանքի և (կամ) ծառայության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները GLOVO-ի կողմից պահանջվող ձևով և դրանց նկատմամբ ալերգիայի առկայության տեղեկությունները, և, ամեն դեպքում, հավելվածում նշել իրենց ապրանքների և (կամ) ծառայությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները, որոնք պահանջվում են օրենքով։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է պատասխանատու լինել այս տեղեկությունը GLOVO-ի օգտատերերին տրամադրելու և GLOVO-ին հասցված ցանկացած վնասի հետևանքով առաջացող որևէ պատասխանատվությունից ազատելու համար։ Ցանկացած դեպքում ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ հայտնվող նման ապրանքների և (կամ) ծառայությունների նկարագրությունները միշտ պետք է խստիվ կերպով համապատասխանեն ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ տրամադրած տեղեկություններին։ Հավելվածում հայտնված նկարագրության և գործընկերոջ հաստատությունում իրականում առաջարկվող ապրանքի և (կամ) ծառայության միջև ցանկացած անհամապատասխանություն (օրինակ, ի թիվս այլոց, տարբերություն հավելվածում նշված գնի և խանութում առաջարկվող գնի միջև), ինչպես նաև ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից տրամադրվող տեղեկությունների ցանկացած սխալ կամ մոլորեցնող նկարագրություն հանգեցնում է գործընկերոջ պատասխանատվությանը, և, հետևաբար, վերջինս պետք է կրի ցանկացած լրացուցիչ ծախս, որը կարող է առաջանալ դրա հետևանքով։
- Գործընկերն ընդունում և համաձայնում է, որ հավելվածում ակտիվանալու համար նա պետք է իր արտադրանքի ճաշացանկում պահպանի ընդհանուր լուսանկարների և նկարագրությունների առնվազն 100%-ը, ինչպես նաև այլ անհրաժեշտ պարտավորություններ (օրինակ՝ սննդային արժեքի մասին տեղեկություններ)։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է լրացնել ճաշացանկը՝ ավելացնելով ճշգրիտ լուսանկարներ և նկարագրություններ և իր ապրանքների մասին այլ պահանջվող տեղեկություններ GLOVO հարթակում։ GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում լրացնել ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ճաշացանկը, եթե ԳՈՐԾԸՆԿԵՐԸ դա նախապես չի տրամադրել։
- Պատրաստել և մատակարարել GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով մշակված պատվերները բացառապես իր սեփական կամ GLOVO-ի միջոցով իրեն հասանելի դարձած խոհանոցներից, որպեսզի համապատասխանի ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ համար նախատեսված սույն Դրույթներում և պայմաններում սահմանված հիգիենայի և հանրային առողջության պահպանման պարտավորություններին, ինչպես նաև Կողմերի միջև համաձայնեցված արդյունավետության և լոգիստիկ չափանիշներին համապատասխանելու համար։
- ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է ջանասիրաբար պատրաստել պատվերը՝ կրելով ռիսկը և ծախսը՝ GLOVO-ի կողմից առաջարկված կամ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից ընտրված ժամկետներում։ Այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ չի պատրաստում պատվերը պատրաստման ժամանակումը՝ գերազանցելով սամնաված ժամկետը ավելի քան 10 րոպեով, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ստանձնում է X եվրո բազային վճարը և Y եվրո/րոպե վճարը վերը նշված ժամանակից հետո, մինչև ՄԱՆԴԱՏԱՎՈՐԻ կողմից պատվերը վերցնելը։ GLOVO-ին իրավունք է վերապահվում փոխել րոպեների շեմը, բայց նշված 10 րոպեից ոչ պակաս։
- ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ պատճառով թերի, սխալ առաքման կամ որևէ ապրանքի և (կամ) ծառայության որակի հետ կապված խնդիրների դեպքում, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ստիպված կլինի վճարել ամբողջական արժեքը (ներառյալ հարկը), որը համապատասխանում է յուրաքանչյուր անավարտ ապրանքի և (կամ) ծառայության գնի՝ գումարած հարկը, և ապրանքի գին + ԱԱՀ-ի (եթե կիրառելի է) մինչև 30%-ի տույժի գումարին (որը կգանձվի հաջորդ հաշվարկային ցիկլում)։
- Այն դեպքում, երբ ամբողջ պատվերը չեղարկվում է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ վերագրվող պատճառով (օրինակ, ի թիվս այլոց, եթե նրա խանութը փակ է նշված աշխատանքային ժամերին, եթե նա չունի ապրանք պատվերն ամբողջությամբ կատարելու համար կամ որևէ այլ պատճառով, որը խոչընդոտում է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ պատվեր պատրաստել), ԳՈՐԾԸՆԿԵՐԻՑ կարող է գանձվել տույժ՝ xx(x) + ԱԱՀ (եթե կիրառելի է) յուրաքանչյուր չեղարկված պատվերի համար (որը կգանձվի հաջորդ հաշվարկային ցիկլում)։
- Նախորդ բողոքներից որևէ մեկի դեպքում ԳՈՐԾԸՆԿԵՐԸ կարող է գրավոր պաշտոնական բողոք ներկայացնել GLOVO-ին միայն մեկ (1) օրացուցային ամսվա ընթացքում՝ տվյալ կետի հետ կապված ցանկացած խնդրի վերաբերյալ տեղեկություն ստանալու պահից։ GLOVO-ն պետք է հաստատի բողոքի ստացումը տասը (10) աշխատանքային օրվա ընթացքում և ձեռնարկի ողջամիտ ջանքեր՝ բողոքը բարեխղճորեն լուծելու համար։
- Տրամադրել բանկային վկայական, որը երաշխավորում է IBAN կոդի սեփականությունը և կրել այն ծախսերը, որոնք կարող են առաջանալ նման հաշվի համարի վերաբերյալ ցանկացած կեղծ տեղեկատվություն տրամադրելուց։
- ԳՈՐԾԸՆԿԵՐԸ չպետք է տրամադրի մուտքային տվյալները որևէ երրորդ կողմի, որը լիազորված չէ GLOVO-ի կողմից։ Այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ որոշում է պայմանագիր կնքել երրորդ կողմի ինտեգրատորի հետ կամ ինտեգրված POS համակարգի համար, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պետք է ապահովի, որ բոլոր գործառնական գործառույթներն իրականացվեն և մշակվեն Ինտեգրատորի կամ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից։
- GLOVO-ն կարող է առաջարկել, իսկ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ կարող է համաձայնել մասնակցել գովազդային առաջարկներին և ակցիաներին, որոնք նպատակաուղղված են ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ դիրքավորումն ու տեսանելիությունը խթանելուն։ Այդ գործողությունները կկարգավորվեն և կղեկավարվեն Կողմերի միջև ընդունված պայմանների համաձայն։ GLOVO-ն կարող է նաև գործընկերոջը տրամադրել Մարքեթինգային ծառայություններ (առաջարկներ, գովազդ...)՝ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ խնդրանքով և GLOVO-ի հետ համաձայնեցնելով տվյալ հատուկ ծառայության համար Պայմանները, որոնցով GLOVO-Ն ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ կտրամադրի պահանջվող մարքեթինգային ծառայությունները։ Մարքեթինգային ծառայությունները պետք է կառավարվեն իրենց իսկ պայմաններով, որոնք հասանելի են Manager Portal-ում։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ տեղյակ է, որ GLOVO-ն, աջակցության և տեխնիկական նպատակներից ելնելով, իրավունք ունի ինքնասպասարկման գործիքից հավաքագրել ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ հեռաչափական տվյալները, մասնավորապես՝ օգտատիրոջ ID-ն, ամսաթիվը, ժամը և այլ տվյալներ։
- Իր խանութներում և ֆրանչայզային խանութներում տեղադրել GLOVO-ին կողմից մատակարարված վիզուալ և մարքեթինգային նյութեր՝ համագործակցությունը հանրության համար ավելի տեսանելի դարձնելու համար (օրինակ՝ խանութների դռների վրա փակցնելու կպչուն պիտակներ)։ Այս նյութերը պետք է ազատորեն ընտրվեն GLOVO-ի կողմից, պայմանով, որ նման նյութերը լիովին համապատասխանում են բոլոր համապատասխան և կիրառելի օրենքներին, կանոնակարգերին և կարգավորումներին։
- Կողմերն ընդունում են, որ GLOVO-ն կարող է մշակել հավելյալ արժեքով ծառայություններ, և այդպիսի ծառայությունները հասանելի կլինեն Manager Portal-ում։
- Կողմերի համաձայնությամբ GLOVO-ին էլփոստի, SMS-ի և ցանկացած արագ հաղորդակցության հարթակի միջոցով հասանելի դարձնել հաղորդակցության ուղի՝ ներառյալ Whatsapp-ը և ոչ միայն։ Նույն կերպ, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է GLOVO-ին հասանելի դարձնել հեռախոսահամար և էլփոստի հասցե՝ որպես հաղորդակցության լրացուցիչ ուղիներ՝ ցանկացած տեսակի հաղորդակցության նպատակներով։ Այս տվյալները չեն օգտագործվի որևէ այլ նպատակով։ Տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործընկերը կարող է վերանայել Glovo-ի գաղտնիության քաղաքականությունը (Glovo-ի իրավական դրույթները և պայմանները), որը հասանելի է GLOVO կայքում։
- ԳՈՐԾԸՆԿԵՐԸ և Մասնածյուղերը պետք է իրավասու լինեն օգտվել առավելություններից՝ հիմնվելով սույն պայմանագրով սահմանված արդյունավետության ցուցանիշների վրա։ Այս առավելությունները կարող են ի թիվս այլոց ներառել միայն ֆինանսական խրախուսանքները, բոնուսները կամ փոխադարձ համաձայնեցված այլ պարգևները։ Գործընկերոջ և Մասնաճյուղերի գործունեությունը պետք է պարբերաբար գնահատվի, և գործունեության գնահատման չափանիշները պետք է հիմնված լինեն ԱՅՍՏԵՂ շարադրված չափանիշների և արդյունավետության հիմնական ցուցանիշների (KPIs) վրա։ Այս չափանիշները և KPI-ները կարող են ժամանակ առ ժամանակ ենթարկվել փոփոխության՝ ըստ GLOVO-ի նպատակահարմարության։ GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ ճշգրտել կամ փոփոխել առավելությունները՝ հիմնվելով գործընկերոջ կամ փոխկապակցված հաստատության գործունեության արդյունքների վրա, որոնք որոշվում են չափանիշներով և KPI-ներով։ Այն դեպքում, երբ գործընկերը և կամ փոխկապակցված կազմակերպությունը հետևողականորեն չեն համապատասխանում արդյունավետության համաձայնեցված չափանիշներին, GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել սույն Համաձայնագիրը՝ 15 օր առաջ գրավոր ծանուցմամբ։ Այս KPI-ները պետք է կատարվեն յուրաքանչյու փոխկապակցված հաստատության մասով։ Այն դեպքում, երբ գործընկերոջ փոխկապակցված կազմակերպությունը չի բավարարում վերոհիշյալ արդյունավետության չափանիշների շեմը, հետևանքները կիրառելի են միայն այդ Գործընկերության նկատմամբ։
4.2 Ինչ վերաբերում է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից իրականացվող առաքման ծառայություններին, ապա նշված կողմը պետք է նաև պահանջի՝
- Ապահովել, որ տուն առաքում կատարող ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ առաքիչները՝ ա) ունենան անհրաժեշտ վարորդական վկայական, բ) անհրաժեշտության դեպքում ունենան շարժիչային փոխադրամիջոցի՝ երրորդ անձանց պատասխանատվության ապահովագրության քաղաքականություն, ինչպես նաև ապրանքների տեղափոխումը հատուցող ապահովագրական քաղաքականություն, գ) ապահովված լինեն ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից անվտանգության պաշտպանության նվազագույն հատուցմամբ (օրինակ՝ պատահարների ապահովագրությամբ), դ) տեղեկացված լինեն իրենց հարկային և սոցիալական ապահովագրության պարտավորությունները վճարելու և դրանց համապատասխանության մասին։
- Առանց խախտելու ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ և փոխադրողի միջև որևէ հավանական պահանջ, պատվերի առաքման կամ ապրանքի որակի հետ կապված ցանկացած միջադեպի համար (ինչպես օրինակ՝ գումարի վերադարձ, հայտեր կամ բողոքներ այն մասին, որ ապրանքները վատ վիճակում են, կիսատ են առաքվել կամ ուշացումներ կան) պատասխանատվությունը կրում է ԳՈՐԾԸՆԿԵՐԸ։
- Ապրանքների անհատական առաքումների և վաճառքների հետ կապված անդորրագրեր/հաշիվ-ապրանքագրեր տրամադրել անմիջապես GLOVO օգտատերերին տեղական օրենսդրության համաձայն։
5. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
5.1. Գործընկերների համար սույն Պայմանների և դրույթների գործողության ընթացքում ԳՈՐԾԸՆԿԵՐԸ սույնով շնորհում է GLOVO-ին անվարձահատույց ոչ բացառիկ իրավունքի արտոնագիր, որը վավերական է ամբողջ աշխարհում, ինչպես նաև իրավունք է տալիս օգտագործելու իր մտավոր սեփականությունը՝ ներառյալ, ի թիվս այլոց՝ հեղինակային իրավունքը, նոու-հաուն, ապրանքային նշանները, պատկերները, տեքստը և, ընդհանրապես, իր կայքում հրապարակված ամբողջ բովանդակությունը («IP»), որը տրամադրվել է ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից հետևյալ նպատակների համար՝ i) Գործընկերների համար սույն Պայմանների և դրույթների կատարման, ii) առցանց պատվերների համար մարքեթինգային գործունեություն իրականացնելու և iii) հարակից այլ նպատակների համար։ Վերոնշյալը ոչ մի դեպքում չի նշանակում, որ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ իր IP-ն փոխանցում է GLOVO-ին (եթե այլ բան նախատեսված չէ առանձին պայմանագրով)։
ԳՈՐԾԸՆԿԵՐԸ հայտարարում է, երաշխավորում և համաձայնում է, որ ինքն է իր IP-ի իրավատերը (որպես իրավատեր կամ արտոնագրող), և ԳՈՐԾԸՆԿԵՐՆ իրավունք ունի լիցենզավորել կամ ենթալիցենզավորել այդպիսի IP-ի օգտագործումը GLOVO-ին՝ սույն պայմանների և դրույթների նպատակների համար, և նա չի տիրապետում որևէ երրորդ անձի կողմից իր IP-ի իրավունքների խախտման մասին որևէ տեղեկության։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ չպետք է կնքի որևէ հետագա համաձայնագիր, որը կարող է սահմանափակել GLOVO-ի՝ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ IP-ն օգտագործելու իրավունքը։
Բոլոր ապրանքանիշները, տիրույթի անվանումները, ծրագրակազմը և այլ ստեղծած բովանդակությունը, այդ թվում հետագա հնարավոր ցանկացած փոփոխությունները, որոնք ՀԱՎԵԼՎԱԾԻ առնչությամբ ենթակա են Արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքներին, համարվում են GLOVO-ի սեփականությունը։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է ոչ մի տեղ չգրանցել կամ հայտ չներկայացնել դրանց գրանցման կամ նմանատիպ որևէ այլ բանի համար, կամ փոփոխել կամ չեղարկել այն, և նա հստակորեն համաձայն է, որ գործընկերների համար սույն ընդհանուր դրույթներում և պայմաններում պարունակվող ոչինչ իրեն չի տալիս ապագա իրավունքներ այդպիսի իրավունքների վերաբերյալ։
6. ՏՎՅԱԼՆԵՐ
Սույն Պայմանների և դրույթների կատարման ընթացքում և Պատվերները կատարելու նպատակով ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ստանում է Glovo-ի օգտատերերին պատկանող անձնական տվյալների հասանելիություն, ինչպիսիք են օգտատիրոջ անունը, հեռախոսահամարը և հասցեն կամ օգտատերերի կողմից տրամադրված ցանկացած այլ տեղեկություններ, որն անհրաժեշտ են Պատվերներն առաքելու համար։ Երկու կողմերն էլ գործում են որպես պատվերները մշակելու գործողությունների համար գործող Տվյալների անկախ վերահսկիչներ։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ տեղյակ է, որ Պատվերների, Հարթակի օգտագործման և սույն Պայմանների և դրույթների համատեքստում մշակվող անձնական տվյալների համար պատասխանատու կողմը Տվյալների վերահսկիչն է։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ներկայացնում և երաշխավորում է, որ կմշակի անձնական տվյալները՝ համաձայն ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի 2016/679 (GDPR), ինչպես նաև տվյալների պաշտպանության ցանկացած այլ կիրառելի օրենքների, և ստանձնում է ամբողջական պատասխանատվություն մշակման համար՝ անձնական տվյալները ստանալու պահից։ Տվյալները փոխանցվում են բացառապես Պատվերները կատարելու նպատակով։ Այդ նպատակով գործընկերը՝ (i) պարտավորվում է չմշակել տվյալները որևէ լրացուցիչ նպատակներով, եթե չունի վավեր իրավական հիմք դրա համար՝ ամեն դեպքում լիովին պատասխանատու լինելով Պատվերների կատարումից բացի այլ նպատակներով իրականացված ցանկացած մշակման համար, և (ii) պետք է զերծ պահի GLOVO-ին որևէ մարմնի կամ երրորդ կողմի կողմից ներկայացված ցանկացած հայցից՝ ներառյալ իրավաբանական վճարներից և սույն պայմանագրային կետի կիրարկումից։ Կողմերը համաձայնում են բարեխղճորեն համագործակցել սույն Պայմանագրի շրջանակներում փոխանցված անձնական տվյալների վրա ազդող տվյալների անվտանգության ցանկացած խախտման դեպքում։
Սույն Դրույթներում և պայմաններում ներառված անձնական տվյալները պետք է մշակվեն պայմանագրային հարաբերությունների կառավարման և վերահսկողության համար։ Մշակման իրավական հիմքը սույն պայմանագրի կատարումն է։ Տվյալները կպահպանվեն պայմանագրային հարաբերության ընթացքում և, այնուհետև, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է ցանկացած հնարավոր իրավական պարտավորություն կատարելու համար։
Յուրաքանչյուր Կողմ պետք է տեղեկացնի տվյալների սուբյեկտներին, որոնց տվյալները տրամադրում է այս մշակման մասին և նշի, որ նրանք կարող են օգտվել մուտքի, ուղղման, ջնջման և առարկության իրենց իրավունքներից՝ հետևյալ էլ․ հասցեներով հայտ ներկայացնելով «Տվյալների պաշտպանություն» վերնագրով՝ gdpr@glovoapp.com։
7. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
7.1. Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթներում և պայմաններում ստանձնած իր պարտավորություններին համապատասխանելու համար ԳՈՐԾԸՆԿԵՐԸ և նրա աշխատակիցները, գործակալները և ներկայացուցիչները պետք է լիովին ենթարկվեն գործունեության վրա տարածվող կաշառքի, փողերի լվացման և ֆինանսական ահաբեկչության, հակամենաշնորհային և այլնի դեմ պայքարին վերաբերող բոլոր գործող տեղական օրենքներին։ Ավելին, Գործընկերը պետք է իր գործունեությունն իրականացնի էթիկայի, ազնվության և բարեխղճության ամենախիստ սկզբունքներին և գաղափարախոսությանը համապատասխան՝ խուսափելով անմիջականորեն և/կամ երրորդ անձանց միջոցով անօրինական բիզնես գործունեության մեջ ներգրավվելուց։
Պայմանագրի ներքո ստանձնած իր պարտավորությունները կատարելիս ԳՈՐԾԸՆԿԵՐԸ, նրա աշխատակիցները, գործակալները և ներկայացուցիչները պետք է լիովին համապատասխանեն կոռուպցիայի, փողերի լվացման/ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, հակամենաշնորհային և այլ բնույթի գործունեության համար գործող բոլոր տեղական օրենքներին։ Ի լրումն իր գործունեությունն իրականացնելուն, էթիկայի, ազնվության և բարեխղճության ամենախիստ հայեցակարգերին և սկզբունքներին համապատասխան՝ խուսափել անօրինական առևտրային գործողությունների մասնակցելուց՝ անձամբ և (կամ) կողմնակի անձանց օգնությամբ։ Սույնով ԳՈՐԾԸՆԿԵՐԸ հաստատում է, որ հետևում է Երրորդ կողմերի համար նախատեսված Glovo-ի գործարար վարքագծի Կանոնագրքին («Կանոնագիրք»), նաև հայտարարում է, որ ծանոթ է դրա բովանդակությանը և երաշխավորում է, որ չի խախտի դրանում առկա դրույթները։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ կարող է գտնել կանոնները և այլ քաղաքականություններ Glovo-ի համապատասխանության կայքում՝ https://compliance.glovoapp.com/public/compliance։
Ըստ պահանջի՝ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է առավելագույնը 30 (երեսուն) օրվա ընթացքում կազմակերպված և օրինական ձևով տրամադրել գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում աուդիտային նպատակների համար պահանջվող լրացուցիչ պարզաբանումներ։ Նշված փաստաթղթերը չտրամադրելը կհանգեցնի փոխանցման կասեցմանը, մինչև Glovo-ի պահանջած տվյալ փաստաթղթերի տրամադրումը։ Օրենքի կամ Երրորդ կողմի վարքագծի կանոնագրքի խախտման դեպքում GLOVO-ն կարող է դադարեցնել գործարար հարաբերությունները ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ հետ՝ առանց որևէ տույժ ստանձնելու։
8. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Համաձայնվելով սույն Դրույթներին և պայմաններին՝ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է ունենալ գործող Քաղաքացիական պատասխանատվության ընդհանուր ապահովագրության քաղաքականություն։ Նման քաղաքականությունը պետք է կազմված լինի հեղինակավոր ապահովագրական ընկերության կողմից։ Բացի այդ, այն չի կարող չեղարկվել կամ էապես կրճատվել։ Սույն փաստաթղթում պահանջվող ապահովագրական ապացույցները պետք է տրամադրվեն GLOVO-ի պահանջով ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ կողմից։ Ոչ մի պարագայում որևէ քաղաքականության սահմանափակումներ չեն սահմանափակի Գործընկերների համար սույն Դրույթներում և պայմաններում նախատեսված ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ պատասխանատվությունը։
8.2. Այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնարկում է որևէ գործողություն, որը կարող է վնասել կամ վնաս հասցնել GLOVO-ի իմիջին և հեղինակությանը (օրինակ՝ GLOVO-ի մրցակիցներին Glovo-ի բիզնեսի մասին տեղեկության հրապարակում կամ GLOVO-ի վերաբերյալ բացասական մեկնաբանություններ, այլ հարթակների խթանում GLOVO ապրանքանիշի միջոցով, ինչպես օրինակ՝ GLOVO հավելվածում մշակված պատվերների շրջանակներում իր սեփական կամ երրորդ անձանց հարթակների օգտին առաջարկներ, թռուցիկներ և ցանկացած այլ առևտրային հաղորդակցություն), GLOVO-ին իրավունք է վերապահվում դադարեցնել Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթների և պայմանների կիրառումը, ինչպես նաև ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ հետ կնքված պայմանագրային փաթեթը, ձեռնարկել դատական գործողություններ և գործընկերոջից պահանջել վնասի հատուցում։
8.3. Բացի այդ, համաձայնելով Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթներին և պայմաններին, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է պայմանագրային հարաբերությունների ընթացքում չմշակել կամ շուկա չհանել այնպիսի հավելվածներ, որոնք ուղղակիորեն մրցակցության մեջ են GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ հետ։ Այս պարտավորությունը չի սահմանափակում ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ իրավունքը՝ մշակելու կամ ձեռք բերելու հավելվածներ սեփական արտադրանքի՝ բացառիկ իրավունքով վաճառքի համար։ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ պարտավորվում է իր վաճառքի ուղիների համար գովազդային կամ մարքեթինգային գործողություններ չիրականացնել GLOVO-ի կողմից մատուցվող ծառայությունների միջոցով, և, մասնավորապես, պետք է ձեռնպահ մնա GLOVO ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով կատարված պատվերներում գովազդային նյութեր ներառելուց, ինչպիսիք են բրոշյուրները կամ թռուցիկները։
8.4. Եթե Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթներում և պայմաններում կամ դրան հաջորդող հավելվածում ուղղակիորեն նշված չէ, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ չի կարող որևէ կերպ տարածել հաղորդագրություն կամ հղում կատարել GLOVO-ին՝ Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթների և պայմանների առնչությամբ, կամ որևէ այլ կերպ՝ առանց GLOVO-ի նախնական գրավոր համաձայնության։
8.5. ԳՈՐԾԸՆԿԵՐԸ նշում է, որ տեղյակ է և հետևում է հայաստանյան և եվրոպական կարգավորումներին, տիրապետում է բոլոր պահանջվող լիցենզիաներին և կիրառում է տվյալների պաշտպանության օրենսդրությունն իր սեփական տնտեսական գործունեության մեջ։ Բացի այդ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆ ընդունում է, որ GLOVO-ն կարող է ակտիվորեն որոշակի փոփոխություններ իրականացնել ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ՝ վերոնշյալ կանոնակարգերին այն համապատասխանեցնելու համար (օրինակ՝ ԵՄ Դիրեկտիվ 2019/2161՝ «Omnibus Directive», Թվային ծառայությունների մասին օրենք, և այլն)։
8.6. GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում օգտագործել այն չափանիշները, որոնք նպատակահարմար է համարում ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ դասակարգման և դիրքավորման համար։ Վարկանիշի համար օգտագործվող հիմնական պարամետրերը ներառում են GLOVO-ի օգտատերերի նախասիրությունները, գործընկերների արդյունավետությունը, պատվերը վերցնելու և հանձնելու տարածքը, շրջանակը և առաքման գնահատված ժամանակը և այլն։ GLOVO-ն կտեղեկացնի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ վերոհիշյալ պարամետրերի ցանկացած էական փոփոխության մասին տասնհինգ (15) օր առաջ։
8.7. GLOVO-ն իրեն իրավունք է վերապահում իրականացնել տեսանելիության օժանդակման գործողություններ, որոնք վճարվում են իր ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՑ որևէ մեկի կողմից, և որոնք կարող են ազդել ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ դասակարգման և դիրքավորման և վերը նշված չափանիշների վրա։ Նշված՝ տեսանելիությանը նպաստող գործողությունները կարող են ներառել, չկազմելով սպառիչ ցանկ, գործողություններ, ինչպիսիք են խաչաձև վաճառքի գործողությունները, նպատակային նմուշառումը, ինչպես նաև ավելի բարձր կամ ավելի հարմար դիրքավորումը Հավելվածում, և այս ամենը՝ որոշակի արժեքի դիմաց։ GLOVO-ն կապահովի, որ նշված տեսանելիությանը նպաստող գործողությունները կատարվեն առանց խտրականության դրսևորման, և որ դրանք համապատասխանեն ցանկացած կիրառելի օրենքի, հատկապես գաղտնիության և սպառողների պաշտպանության ոլորտներում գործող օրենսդրության։
8.8. GLOVO-ին իրավունք է վերապահվում փոխանցել այս հարաբերությունը GLOVO-ին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող ցանկացած սուբյեկտի ( GLOVO խմբի ընկերություններ և մասնաճյուղեր)։ GLOVO-ի կամ GLOVO խմբի ցանկացած ընկերության կամ մասնաճյուղի՝ միաձուլման, միացման, կորպորատիվ վերահսկողության փոփոխության, ակտիվների էական վերաբաշխման, վերակազմավորման կամ լուծարման մեջ ներգրավվածության դեպքում GLOVO-ն իր հայեցողությամբ կարող է փոխանցել այդ հարաբերություններն առնչվող կողմին կամ իր մասնաճյուղերից որևէ մեկին։
8.9. Այն դեպքում, երբ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ GLOVO-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ որևէ միջադեպ, խնդիր, բողոք կամ պահանջ ունի, ԳՈՐԾԸՆԿԵՐԸ կարող է անվճար կապ հաստատել GLOVO-ի հետ Վեբ հավելվածի, Manager Portal-ի կամ ցանկացած այլ համաձայնեցված կապուղու միջոցով։ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ բողոքը կամ հայցը ստանալուց անմիջապես հետո կսկսվի բողոքների քննարկման ներքին ընթացակարգ, որպեսզի աջակցության թիմը կարողանա հետևել գործին և շարունակել ուսումնասիրել և լուծել այն։ GLOVO-ն պարտավորվում է վերանայել բողոքը ողջամիտ ժամկետում և անհատապես ու պարզ ընթացակարգով հայտնել բողոքի արդյունքները։
8.10. Կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում Գործընկերների համար սույն Դրույթներով և պայմաններով ստանձնած իր պարտավորությունների խախտման համար, եթե դրանց կատարումը հետաձգվում է կամ անհնար է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով՝ պայմանով, որ տուժած կողմը ծանուցի և մյուս Կողմին տեղեկացնի ֆորս-մաժորային իրավիճակի բնույթի, շրջանակի, մոտավոր տևողության և ազդեցության մասին։ Տուժած կողմը կձեռնարկի ողջամիտ և հնարավոր բոլոր քայլերը՝ մյուս կողմին հասցված վնասը կամ ուշացումը նվազագույնի հասցնելու համար։ Հետևյալ իրավիճակները համարվում են որպես «Ֆորս-մաժորային իրավիճակ»՝ ա) ընդվզում, պատերազմ, ներխուժումներ և արտաքին ռազմական գործողություններ, ահաբեկչություն, քաղաքացիական պատերազմ, ապստամբություն, տեղական համայնքների շրջափակումներ, հեղափոխություն, խռովություն կամ հեղաշրջում, բ) երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պայթյուն և ցանկացած այլ բնական աղետ, բացառությամբ նորմալ եղանակային պայմանների՝ անկախ դրանց ծանրությունից, գ) գործադուլ կամ աշխատանքային կոնֆլիկտ ազգային կամ տարածաշրջանային մակարդակով, կամ որն ազդում է տուժած կողմի, նրա ենթակապալառուների (ցանկացած մակարդակի) և մատակարարների կողմից չվարձված անձնակազմի վրա, սակայն էականորեն ազդում է աշխատանքի վրա, և (դ) տեղական կամ պետական կառավարման մարմնի ցանկացած գործողություն կամ անգործություն, որն ազդում է Ընկերության կողմից իր գործունեության ընթացքում պահանջվող լիցենզիաների, թույլտվությունների, լիազորությունների կամ հաստատումների վրա, բայց միայն այնքանով, որքանով այդ իրավիճակները՝ (i) դուրս են խնդիրն առաջացնող կողմի վերահսկողությունից և կամքից, (ii) անխուսափելի են՝ չնայած տուժած կողմի դրսևորած ողջամիտ ջանասիրությանը, և (iii) հետևանք չեն տուժած կողմի՝ Գործընկերների համար սույն Դրույթներով և պայմաններով իր պարտավորությունների խախտման, ոչ էլ ի հայտ են եկել տուժած կողմի մեղքով կամ վերջինիս անփութության հետևանքով։
9. ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔ
9.1. Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթները և պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով։
9.2. Կողմերը պարտավորվում են ձեռք բերել խաղաղ համաձայնություն իրենց միջև ծագած վեճի դեպքում։ Եթե դա տեղի չունենա, Կողմերը կարող են վեճը ներկայացնել Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի մասնագետ-հաշտարարին (https://cedr.com/p2bmediation/) կամ այն քաղաքի իրավաբանների ասոցիացիայի միջնորդական մարմնին, որտեղ GLOVO-ն գրանցել է իր գրասենյակը՝ համատեղ նշանակելով հաշտարարի՝ վեճը լուծելու համար։ Միջնորդության գործընթացը պետք է իրականացվի սույն՝ Գործընկերների համար սահմանված Դրույթների և պայմանների լեզվով։
9.3. ԳՈՐԾԸՆԿԵՐԸ, հրաժարվելով իրեն վերաբերող ցանկացած այլ իրավասությունից, համաձայնում է Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթների և պայմանների ձևավորման, կատարման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճերի լուծում ներկայացնել Երևանի դատարանների իրավասությանը։
9.4. Գործընկերների համար նախատեսված սույն Դրույթների և պայմանների և ցանկացած այլ պայմանների միջև հակասության դեպքում գերակայությունը տրվում է սույն Դրույթներին և պայմաններին, եթե գրավոր կերպով այլ բան համաձայնեցված չէ։